Պատրաստ ենք 1 ամսվա ընթացքում ստորագրել. Նիկոլ Փաշինյան
«Այո, Հայաստանը պատրաստ է մեկ ամսվա ընթացքում ստորագրել խաղաղության պայմանագիրը»։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը։ Նա վստահեցրեց, որն խաղաղության պայմանագրի՝ այս պահին եղած տեքստը բավականին հասունացած է, կարելի է վերջին շտրիխները ճշգրտել, բերել վերջնական տեսքի։
«Ադրբեջանի նախագահն էլ հայտարարել է, որ պաշտոնական Բաքուն հավատարիմ է Պրահայի պայմանավորվածություններին ու Ալմաթիի հռչակագրին»,- նշեց Փաշինյանը։