Տավուշում կատարված սահմանազատման գործընթացում էականորեն հաշվի են առնվել Ոսկեպարի ժողովրդի տեսակետները. Փաշինյան
Սահմանազատման գործընթացը մեր կառավարության նախաձեռնությունն է՝ արձանագրելու Հայաստանի ինքնիշխան տարածքը։
ԱԺ-ում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։ Լրագրողի այն դիտարկմանը, որ ադրբեջանական ստորաբաժանումները դուրս չեն եկել ՀՀ ինքնիշխան տարածքից՝ թե օկուպացված հատվածներից,թե Տավուշի այդ հատվածները չսահմանազատվեցին ՝ Փաշինյանն ասել է, թե «այդ հատվածները չեն սահմանազատվել՝ փոխադարձ պայմանավորվածությամբ։ Նույն տրամաբանությամբ Ոսկեպարում կային մեծ պրոբլեմներ»։
«Էս գործընթացում էականորեն հաշվի են առնված Ոսկեպարի ժողովրդի տեսակետները»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։