Սուրեն Պապիկյանը 2018 թվականին Սևանի ավազանում` Չկալովկա գյուղում ինձ առաջարկել է «Իմ քայլը» դաշինքով մասնակցել ընտրություններին. Բագրատ Uրբազան
2018 թվականին ինձ առաջարկ են արել «Իմ քայլը» դաշինքով մասնակցել ընտրություններին: Այս մասին Այսօր Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ Սրբազանը:
«Ես կոնկրետ անուն եմ տալիս` Սուրեն Պապիկյան, տեղն էլ ասե՞մ` որտեղ` Սևանի ավազանում` Չկալովկա գյուղում: Իրենց ղեկավարն էլ Վահափառին է հեռաձայնել: Ես ասել եմ` ի՞նչ տեսակ պետություն եք դուք ուզում` գաղափարական բան չունեք: Ասել են` դե «լավ պետություն» ենք ուզում: Ես ճիշտ չե՞մ ասում, բռնեք Սուրեն Պապիկյանին հարցրեք` 2018 թվականի նոյեմբերի վերջերին»: