«Ամեն մեկում մի Գեղամ, մի ընդհատված կյանքի պատմություն». Արթուր ԽաչատրյանՔՊ-ականներն իրավապաշտպանից լավ են պաշտպանում հայի արյուն թափած ադրբեջանցի հանցագործին. ՄելիքյանԱՀԿ-ն հայտնել է աշխարհում կյանքի միջին տևողության աճի մասինՓաշինյան․ «Սա մի ձևաչափ է, որտեղ մարդիկ ազատ են խոսելու Աստծո, իրենց հոգևոր ընկալումների մասին»Երկրի մթնոլորտում փոշու քանակը նվազել է մոտ 10%-ովԹրամփը G7-ի առաջնորդների վիրտուալ գագաթնաժողովի ընթացքում վեբ-տեսախցիկը չմիացրեցՈւզում եմ շնորհակալություն հայտնել Աստծուն, որ ամեն օր ինձ ասում է՝ «վեր կաց և քայլիր»․ ՓաշինյանՀՀ-ում Հնդկաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերն է հանձնել նախագահինՔննարկվելեն Հայաստանում ԱԲ-ի և բարձր տեխնոլոգիաների զարգացման հեռանկարներըԹայվանը ԱՄՆ-ից ստացել է առաջին երկու F-16C Block 70 կործանիչները. War ZoneԳեղարքունիքի մարզում մեքենաներ են բախվել․ թունելով երթևեկությունը դադարեցվել է«Սուրբ Էջմիածնի թանգարաններն ունեցան իրենց արհեստանոցը». Հայր ԱսողիկG7-ի երկրները կոչ են արել վերականգնել Հորմուզի նեղուցով նավարկության ազատությունը«Աշոտ Մինասյանն այնքան ազատ է, որ նրան բանտարկելով հնարավոր չէ ճնշել». Գառնիկ ԴանիելյանՏիգրան Խաչատրյանն ու ԶՖԳ-ն քննարկել են ոռոգման, էներգետիկայի ոլորտներում համագործակցությունըՄԱԿ-ում հայտարարել են գրեթե վերջին չորս տարվա ընթացքում պարենամթերքի ամենաբարձր գների մասինՊակիստանի ԱԳՆ-ն հայտարարել Է Էր Ռիյադում Մեքքայի պակտի մասնակիցների հանդիպման մասինԻնչո՞ւ պետք է որևէ մեկն ատելության խոսք տարածի. Չանչարևիչի արձագանքը՝ Արայիկ Հարությունյանի գրառմանըOpenAI-ի ԱԲ գործակալը հասանելիություն է ստացել Ավստրալիայի իշխանությունների ևս մեկ կայքինՀայաստան-Արգենտինա միջխորհրդարանական համագործակցության խորացման հարցեր են քննարկվելԱնահիտ Ավանեսյանը մանրամասներ է հայտնում ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջ վիճակիցՀՀ քաղաքացին փորձել է 44 հազար լարիի դեղորայք ապօրինի տեղափոխել ՎրաստանՎահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացումներըՀայոց Հայրապետի բարձր տնօրինությամբ հիմնվեց Սբ Էջմիածնի Թանգարանների վերականգնման արհեստանոցըՎեհափառը Արգենտինայից ժամանած պատվիրակությանը ներկայացրել է Հայ Եկեղեցու առաքելությունըԱզգերի լիգա․ Կիպրոս — Հայաստան․ մեկնարկային կազմերՊուտին․ Զորավարժությունները կբարձրացնեն արտաքին սպառնալիքներին արձագանքելու արդյունավետությունըՉինաստանում երեխան ողջ է մնացել տասներորդ հարկից ընկնելուց հետոՏեղեկությունը, թե մեկից ավելի անձինք, դիվերսանտներ են եղել Սյունիքում բացարձակ անհիմն են․ ԱԱԾ«Չայնիի» ոլորաններում «Nissan March»-ը բախվել է բետոնե պատնեշին․ կան վիրավորներBloomberg․ ԱՄՆ-ը Թայվանի մոտ գտնվող կղզում կտեղակայի հականավային համալիրՀայաստան կժամանի Չեխիայի Սենատի հանձնաժողովի նախագահըՆեթանյահու․ Իսրայելը պարզում է, թե ով կարող էր լինել հարձակման համակարգողը FlyDubai-ի ինքնաթիռումՆիդերլանդներում գետերի ցածր մակարդակը սպառնում է նավագնացությանըՔննարկվել են Երևանի և Լիոնի միջև համագործակցության ընդլայնման հնարավորություններըՖրանսիան ՆԱՏՕ-ում խոչընդոտել է Ադրբեջանին, Թուրքիան էլ՝ ՀայաստանինԱջ ազդրի հատվածում առկա վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել մեկ անձԻրկուտսկի մարզում գրեթե 200 մարդ հոսպիտալացվել է ժանտախտով վարակվելու կասկածանքովԿարևորվել է ՀՀ-ի և Արգենտինայի օրենսդիր մարմինների միջև համագործակցության խորացման անհրաժեշտությունըՔննարկվել են բռնության ենթարկված անձանց պաշտպանության ոլորտում օրենսդրական փոփոխություններըԱնդրադարձ է կատարվել տարածաշրջանում առկա իրավիճակինՄԻՊ ներկայացուցիչներն այցեր են իրականացրել ՀՀ ԱՆ «Արթիկ» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներԿրшկոցներ են հնչել Երևանում․ կա վիրшվորՀրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը2 տրլն 308 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր՝ 2026 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին. ՊԵԿԱրցախի կորստից հետո, փոքր Սյունիքը դարձել է աշխարհաքաղաքական մեծ խաղի թիրախ. Արտակ ԶաքարյանՍեպտեմբերին քաղաքացիները ռազմական ոստիկանությանը կամովին հանձնել են 5 ինքնաձիգ, 38 նռնակ և 2800 փամփուշտՔրիստինա Քվինի գլխավորած պատվիրակությունը հյուրընկալվել է խորհրդարանումՎայոց Ձորի թեմի Առաջնորդական տեղապահ է նշանակվել Տ. Մովսես վարդապետ ՍարգսյանըՈ՞ւմ անվտանգությունն է իրականում պաշտպանում այս իշխանություն կոչվածը. Հովասափյան
Տեսանյութ

Ավելի լավ է Ալեն Սիմոնյանը գրկեր Սերժ Սարգսյանին ու Վլադիմիր Գասպարյանին, ովքեր աթոռի համար մարդկանց ջшրդուփշnւր ու шրնшշшղшխ անելու հրաման չէին տվել․ սա է տարբերությունը

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն անցյալն է հիշել ու տեսանյութ հրապարակել այն մասին, թե ինչպես է ինքը 2018 թվականին, ինչպես ՔՊ-ականներն են սիրում կրկնել, «թավշյա հեղափոխության» ժամանակ գրկել ոստիկանին։

Տեսանյութին կից Ալեն Սիմոնյանը գրել է․ «Ինչպես 2018-ին, այնպես էլ այսօր գրկում եմ բոլորիդ, ՀՀ իրավակարգը պաշտպանող ոստիկաններ»։

Շատ սրտաճմլիկ տեսարան, բայց․․․ սրան նայենք այլ տեսանկյունից:

Իրականում պարզ չէ, թե ինչ է անցել Ալեն Սիմոնյանի մտքով, երբ այդ պահին գրկել է ոստիկանին․ արդյոք իսկապես իրավակարգը պահելու համա՞ր է եղել այդ ջերմ գրկախառնությունը, թե՞ բերման ենթարկվելուց «գեղեցիկ ձևով» խուսափելու համար։

Ինչևէ, այսօր Ալեն Սիմոնյանն իր ակնարկով ու հրապարակած տեսանյութով, փորձում է իրեն համոզել ու մեզ վստահեցնել, թե իբր այն ժամանակ իրենք՝ ցուցարարները, ամեն ինչ արել են օրենքի շրջանակներում, դրա համար էլ իբր ոստիկաններն իրենց վրա նռնակ չեն նետել, չեն զինվել մահացու կարթաձողով, քաղաքացուն չեն զրկել ձեռքից, չեն խոշտանգել նրան ու հնարավորինս չեն նվաստացրել մարդկանց՝ ինչպես այսօր են անում։ 

Մի խոսքով, փորձում է ասել, թե՝ ոստիկանների անկարգությունները գալիս են քաղաքացիների անկարգություններից, ու ոստիկաններն ընդամենը կարգ են պահպանել․․․

Հիմա ցույց տանք այս պատմության հակառակ երեսը․․․

Ակնհայտ ու շատ պարզ է, որ 2018-ին իրավապահ համակարգը փողոց դուրս եկած մարդկանց, անհարկի ճանապարհ փակողներին ու մյուս բոլոր կարգազանցներին, բառիս բուն իմաստով չի սատկացել միայն այն պատճառով, որ այն ժամանակ երկրի նախագահ Սերժ Սարգսյանի ու ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի կողմից չի եղել նման հրահանգ։ Նրանք չեն ցանկացել արյուն թափել, ինչպես այսօր գործող իշխանությունն է անում՝ ջանք գործադրելով արյան գնով պահել աթոռը։

Ստացվում է այնպես, որ այն, ինչ Ալեն Սիմոնյանը վերագրում է «թավշական քայլածներին» ու նրանց օրինաչափ լինելուն, իրականում 2018-ին գործող նախագահ Սերժ Սարգսյանի ու ոստիկանապետ Գասպարյանի շնորհնք է։ 

Այնպես որ, ավելի լավ է Ալեն Սիմոնյանը 2018-ին (հիմա էլ) գրկեր Սերժ Սարգսյանին ու Վլադիմիր Գասպարյանին, ոչ թե շարքային ոստիկանի, ով պարզապես հրաման չուներ մարդկանց ջարդուփշուր ու արնաշաղախ անելու։

Արմինե Մկրտումյան