Բաղրամյան պողոտայում դաժան ծեծի են ենթարկել 44-օրյա պատերազմի հերոս Արշակ Մելիքյանի եղբորը (լուսանկարներ)
Հագուստը պատկանում է' Հարություն Մելիքյանին։ Այս մասին գրել է Արշակ Մելիքյանի կինը.
«Հարութը ամուսնուս` Արշակ Մելիքյանի եղբայրն է, ով կյանքը զոհել է 44-օրյա պատերազմի ժամանակ։
Երեկ (հունիսի 12-ին) Հարութը Բաղրամյան պողոտայում խաղաղ կանգնած է եղել իր' հոր և ընկերների հետ, մի քանի ոստիկան նրան ուղղակի քարշ տալով մտցնում են իրենց ոհմակի մեջ ու սկսում են դաժանաբար ծեծի ենթարկել, որի արդյունքում Հարութը ստանում է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ` քթի կոտրվածք, մարմնի տարբեր հատվածներում սալջարդեր, բազմաթիվ կոշտուկներ գլխի շրջանում։
Եվ սա «Ժողովրդավարական» Հայաստանն է:
ՀԳ. Գործը գտնվում է քննչական վարույթում»: