«Ամեն մեկում մի Գեղամ, մի ընդհատված կյանքի պատմություն». Արթուր ԽաչատրյանՔՊ-ականներն իրավապաշտպանից լավ են պաշտպանում հայի արյուն թափած ադրբեջանցի հանցագործին. ՄելիքյանԱՀԿ-ն հայտնել է աշխարհում կյանքի միջին տևողության աճի մասինՓաշինյան․ «Սա մի ձևաչափ է, որտեղ մարդիկ ազատ են խոսելու Աստծո, իրենց հոգևոր ընկալումների մասին»Երկրի մթնոլորտում փոշու քանակը նվազել է մոտ 10%-ովԹրամփը G7-ի առաջնորդների վիրտուալ գագաթնաժողովի ընթացքում վեբ-տեսախցիկը չմիացրեցՈւզում եմ շնորհակալություն հայտնել Աստծուն, որ ամեն օր ինձ ասում է՝ «վեր կաց և քայլիր»․ ՓաշինյանՀՀ-ում Հնդկաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերն է հանձնել նախագահինՔննարկվելեն Հայաստանում ԱԲ-ի և բարձր տեխնոլոգիաների զարգացման հեռանկարներըԹայվանը ԱՄՆ-ից ստացել է առաջին երկու F-16C Block 70 կործանիչները. War ZoneԳեղարքունիքի մարզում մեքենաներ են բախվել․ թունելով երթևեկությունը դադարեցվել է«Սուրբ Էջմիածնի թանգարաններն ունեցան իրենց արհեստանոցը». Հայր ԱսողիկG7-ի երկրները կոչ են արել վերականգնել Հորմուզի նեղուցով նավարկության ազատությունը«Աշոտ Մինասյանն այնքան ազատ է, որ նրան բանտարկելով հնարավոր չէ ճնշել». Գառնիկ ԴանիելյանՏիգրան Խաչատրյանն ու ԶՖԳ-ն քննարկել են ոռոգման, էներգետիկայի ոլորտներում համագործակցությունըՄԱԿ-ում հայտարարել են գրեթե վերջին չորս տարվա ընթացքում պարենամթերքի ամենաբարձր գների մասինՊակիստանի ԱԳՆ-ն հայտարարել Է Էր Ռիյադում Մեքքայի պակտի մասնակիցների հանդիպման մասինԻնչո՞ւ պետք է որևէ մեկն ատելության խոսք տարածի. Չանչարևիչի արձագանքը՝ Արայիկ Հարությունյանի գրառմանըOpenAI-ի ԱԲ գործակալը հասանելիություն է ստացել Ավստրալիայի իշխանությունների ևս մեկ կայքինՀայաստան-Արգենտինա միջխորհրդարանական համագործակցության խորացման հարցեր են քննարկվելԱնահիտ Ավանեսյանը մանրամասներ է հայտնում ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջ վիճակիցՀՀ քաղաքացին փորձել է 44 հազար լարիի դեղորայք ապօրինի տեղափոխել ՎրաստանՎահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացումներըՀայոց Հայրապետի բարձր տնօրինությամբ հիմնվեց Սբ Էջմիածնի Թանգարանների վերականգնման արհեստանոցըՎեհափառը Արգենտինայից ժամանած պատվիրակությանը ներկայացրել է Հայ Եկեղեցու առաքելությունըԱզգերի լիգա․ Կիպրոս — Հայաստան․ մեկնարկային կազմերՊուտին․ Զորավարժությունները կբարձրացնեն արտաքին սպառնալիքներին արձագանքելու արդյունավետությունըՉինաստանում երեխան ողջ է մնացել տասներորդ հարկից ընկնելուց հետոՏեղեկությունը, թե մեկից ավելի անձինք, դիվերսանտներ են եղել Սյունիքում բացարձակ անհիմն են․ ԱԱԾ«Չայնիի» ոլորաններում «Nissan March»-ը բախվել է բետոնե պատնեշին․ կան վիրավորներBloomberg․ ԱՄՆ-ը Թայվանի մոտ գտնվող կղզում կտեղակայի հականավային համալիրՀայաստան կժամանի Չեխիայի Սենատի հանձնաժողովի նախագահըՆեթանյահու․ Իսրայելը պարզում է, թե ով կարող էր լինել հարձակման համակարգողը FlyDubai-ի ինքնաթիռումՆիդերլանդներում գետերի ցածր մակարդակը սպառնում է նավագնացությանըՔննարկվել են Երևանի և Լիոնի միջև համագործակցության ընդլայնման հնարավորություններըՖրանսիան ՆԱՏՕ-ում խոչընդոտել է Ադրբեջանին, Թուրքիան էլ՝ ՀայաստանինԱջ ազդրի հատվածում առկա վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել մեկ անձԻրկուտսկի մարզում գրեթե 200 մարդ հոսպիտալացվել է ժանտախտով վարակվելու կասկածանքովԿարևորվել է ՀՀ-ի և Արգենտինայի օրենսդիր մարմինների միջև համագործակցության խորացման անհրաժեշտությունըՔննարկվել են բռնության ենթարկված անձանց պաշտպանության ոլորտում օրենսդրական փոփոխություններըԱնդրադարձ է կատարվել տարածաշրջանում առկա իրավիճակինՄԻՊ ներկայացուցիչներն այցեր են իրականացրել ՀՀ ԱՆ «Արթիկ» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներԿրшկոցներ են հնչել Երևանում․ կա վիրшվորՀրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը2 տրլն 308 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր՝ 2026 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին. ՊԵԿԱրցախի կորստից հետո, փոքր Սյունիքը դարձել է աշխարհաքաղաքական մեծ խաղի թիրախ. Արտակ ԶաքարյանՍեպտեմբերին քաղաքացիները ռազմական ոստիկանությանը կամովին հանձնել են 5 ինքնաձիգ, 38 նռնակ և 2800 փամփուշտՔրիստինա Քվինի գլխավորած պատվիրակությունը հյուրընկալվել է խորհրդարանումՎայոց Ձորի թեմի Առաջնորդական տեղապահ է նշանակվել Տ. Մովսես վարդապետ ՍարգսյանըՈ՞ւմ անվտանգությունն է իրականում պաշտպանում այս իշխանություն կոչվածը. Հովասափյան
Հասարակություն

Երբեք նման վերաբերմունք դեպի լրատվամիջոցը, տեսախցիկն ու լրագրողը չի եղել. Բաղրամյան պողոտայում տուժած օպերատոր

Բաղրամյան պողոտայում երեկ ոստիկանության ձեռնարկած գործողությունների, ցուցարարների հետ բախումների հետևանքով ABC media խմբագրության նկարահանող երկու խումբ է տուժել՝ երկու լրագրող, երկու օպերատոր, վնասվել է նաև տեխնիկան։

Օպերատոր Արման Ղարիբյանն արդեն դուրս է գրվել հիվանդանոցից, բայց սաստիկ գլխացավեր ունի, լույսին նայել դեռ չի կարողանում։

«Ուղիղ եթեր էինք տալիս հանարահավաքի վայրից։ Այդ պահին իրադարձությունները շատ արագ էին զարգանում։ Ոստիկնական պատնեշը Դեմիրճյան փողոցի վրա էր, մեծաքանակ ոստիկաններ կային՝ զինված սաղավարտներով, վահաններով։ Երբ Բագրատ Գալստանյանը մոտեցավ ոստիկանական պատնեշին, որ նրանց հետ զրուցի, ոստիկանները սկսեցին վահաններով հարվածել գետնին, սկսվեց հրմշտոց։ Չեմ կարող ասել, թե առաջինը որ կողմից սկսեց հրմշտոցը, բայց իմ առաջև կանգնած  քաղաքացիական համազգեստով մարդ կար, ենթադրում եմ՝ ոստիկանության աշխատակից էր, հրեցին ինձ, հրմշտոցի ժամանակ ընկա մեջքի վրա, գլուխս հարվածեցի ասֆալտին, հայտնվեցի ոստիկանների ու ցուցարարների ոտքերի տակ, ինձ նման շատերն ընկան, նաև իմ գործընկերը՝ լրագրող Նարե Հայրապետյանը»,-անցած օրվա մանրամասները Panorama.am-ին պատմեց Արման Ղարիբյանը։

Նա ընդգծեց՝ հանրահավաքը լուսաբանելիս կրել են բեյջեր, իրենց հետ ունեցել են տեսախցիկ, շտատիվ, ուղիղ եթերի սարք, բայց այդ ամենը չի օգնել, որ հրմշտոցից անմասն մնան։
«Շտատիվն է ջարդվել, հեռախոսս եմ կորցրել, հետո գտանք ջարդած վիճակում։ Մի խոսքով, կարողացանք  մեր ուժերով դուրս գալ դեպի Դեմիրճյան փողոց, զանգեցի խմբագրություն, խնդրեցի, որ մեզ փոխարինող խումբ ուղարկեն։ Երկրորդ խումբն էլ տուժել է լուսաձայնային նռնակների կիրառման հետևանքով՝ լրագրող Աղվանը Ասոյան և օպերատոր Էդիկը Մալաքյան»,-ասաց ABC media-ի օպերատորը։

Ղարիբյանն անցել է բուժզննում, բժիշկները լուրջ վնասվածք չեն արձանագրել, սակայն օպերատորի գլխացավերը շարունակվում են, լույսին նայել դեռ չի կարողանում։

Արմանն օրեր շարունակ տեսանկարահանել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման նախաձեռնած ակցիաները, հանրահավաքները։ Երեկ «Ֆոտոլուր»-ը ֆիքսել էր այն պահը, երբ լուսաձայնային նռանկը ոստիկանությունը գցում է հենց այն ուղղությամբ, որտեղ աշխատում են ԶԼՄ ներկայացուցիչները, կենտրոնացած են տեսախցիկները։



Հարցրեցինք, օպերատորն անցած օրերի ընթացքում տեսե՞լ է լրատվամիջոցների ներկայացուցիչների թիրախավորում ոստիկանների կողմից։

«Ունեմ 20 տարվա աշխատանքային փորձ,  շատ ցույցեր եմ նկարահանել, երբեք նման վերաբերմունք դեպի լրատվամիջոցը, տեսախցիկն ու լրագրողը չի եղել։ Մենք  մեր մասնագիտական պարտքն էինք այնտեղ կատարում, ոչ ոստիկանն էինք, ոչ ցուցարար։ Եթե հատուկ միջոցներ էր կիրառելու ոստիկանությունը, կարող էր հայտարարել, օրինակ, ասել ԶԼՄ-ներին հորդորում ենք  մի քիչ հետ գնալ։ Ես զգացել եմ, որ կամերաները եղել են թիրախավորված։ Իմ կարծիքով, իհարկե, գործողությունները նախ կատարվում էին դեպի նկարահանող սարքերը, հետո նոր դեպի ցուցարարները։ Դա է ինձ կասկածի իրավունք տալիս։ Այնպես չի, որ ես առաջին անգամ էի ցույց նկարում, կամ փորձ չունեի, մեծ փորձ ունեմ թե նման իրավիճակներում, թե պատերազմական իրավիճակում աշխատելու»,-նշեց Արման Ղարիբյանը։