Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը կենդանի պատանդ է մնացել և ապահովել բնակչության դուրսբերումը
Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը Բաքվում մնացել է իբրև կենդանի պատանդ, որպեսզի ժողովուրդն անվնաս դուրս գա։ Այդ մասին հայտարարել է Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը՝ պատասխանելով վարչապետ Փաշինյանի գնահատականին, թե նրանք ըստ էության դասալիքներ են․
«Ռազմական գործողութունների դադարից հետո բոլոր միջպետական ճանապարհները վերահսկվում էին Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից, քաղաքացիական բնակավայրերը վտանգի տակ էին, բնակչությունը՝ նույնպես։ Մեր ժողովրդի պահանջն է եղել դուրս գալ»,- մանրամասնել է Շահրամանյանը։