Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվելԱթենքի կենտրոնում չորս մարդ է տուժել ենթադրյալ թմրանյութերով պայուսակի պայթյունից«Ուժեղ Հայաստանի» աջակից 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքըԶելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմըԵրևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիանՍտեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն երկու ամսով կալանավորվել էՌուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելությունԹուրքիան և Ադրբեջանը երկկողմ համագործակցությունը կբարձրացնեն ավելի բարձր մակարդակիՀայ բռնցքամարտիկները ևս մեկ մեդալ են ապահովել ԹուրքիայումՖրանսիայի փոխառությունների արժեքը հասել է 24 տարվա առավելագույնին՝ ցույցերի և բյուջեի շուրջ մտավախությունների ֆոնինՔաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ կա վիրшվորՍրբուհի Գալյանը Ստամբուլում ներկայացրել է Հայաստանի արդարադատության ոլորտի բարեփոխումներըCOP17-ի «Կանաչ գոտում» ներկայացվել են գիտության և բարձրագույն կրթության ծրագրերըԱրտահանումը ԵՄ անդամ երկրների հետ աճել է 51%-ով. ՊապոյանՈւշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումիցՄանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից կբռնագանձվի 1,2 միլիարդ դրամի գույքՍյունիքում բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոցՄիակն այս դիմակայության պատմության մեջ․ Ինտերը՝ Մխիթարյանի և Շախտյորի դեմ հատուկ խաղի մասինՎերհիշեք՝ 2018-ի մայիսի դրությամբ ինչքան տարածք եք ստացել ու այսօր ինչքա՞նն եք զիջել․ ՇարմազանովՍահմանն անցած անձը Աղդամ գյուղի բնակիչ է և արածեցրել է իրեն պատկանող անասուններինՆոր մեղադրանք՝ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբՎաղը Գյումրիում շչակ է գործարկվելու Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ մի շարք հասցեներումՀութիները բալիստիկ հրթիռով հարվածել են Սաուդյան Արաբիայի բանակի օպերատիվ շտաբինՆոր կենսաչափական համակարգի ներդրմամբ պայմանավորված՝ փոխվում է փաստաթղթերի հերթագրման կարգըՋրասուզակ Վահե Մելքոնյանը մասնակցում է կառավարության կողմից անցկացվող «Մեր ժամանակների հերոսը» նախագծին (տեսանյութ)ՔՏՀԱՏՄ-ն դադարեցրել է «Դոմուս»-ի կողմից շահագործվող առևտրի կենտրոնի գործունեությունըՀայտնի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանաԱԺ պատգամավոր Լիլիթ Ստեփանյանի հրաժարականի դիմումի մասին ԱԺ նախագահի հայտարարությունըՍպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազիՀայաստանի համար Էբոլայի ներմուծման ռիսկը ցածր է գնահատվում. ԱՆՊարեկները մոտոցիկլետներով իրականացրած ուժեղացված ծառայության ընթացքում 143 իրավախախտում են արձանագրել
Ո՞րն է եղել նորածնի մшhվшն պատճառը. ԲԿ-ն մանրամասներ է հայտնել
Սուրեն Պապիկյանը Պրահայում մասնակցել է «Future Forces Exhibition & Forum» ցուցահանդեսի բացմանըՀայաստան են հասել 64 ֆլեքվի ցեղի տոհմային խոշոր եղջերավոր կենդանիներՍտերջացում՝ առանց անզգայացման․ ինչպես են ծախսվում թափառող շների համար հատկացված միլիոնները. «Հետք»Ուիթքոֆը Պուտինին տեղեկացրել է, որ իր հետ Ռուսաստան է բերել պատերազմի կարգավորման փաստաթղթերԻշխանությունը վախ է տարածում՝ ընտրություններից առաջ․ Արամ ՎարդևանյանՍա այն համայնքն է, որտեղ կանխատեսելի էր «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուի հաղթանակը. Սուրենյանցը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասինՉարենցավան համայնքի տիրապետմանն է վերադարձվել «Գութանասար» հրաբխի «Սև պատ» կոչվող հատվածի հողամասը. ՓաշինյանՖրանսիայում ցուցարարները նախապատրաստվում են հոկտեմբերի 24-ի լայնածավալ գործողություններինԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «ԹՐԻՓՓ» նախագծինՏնային կալանքում եմ. սա իմ և իմ կուսակցության նկատմամբ հերթական քաղաքական դրսևորումն է. Աշոտյան (տեսանյութ)«Հրազդան» ցեմենտի գործարանի մոտ ակցիա է. դատարանը ձգձգում է վաճառքի մասին որոշումըԱրթուր Վարդանյանի կյանքին վտանգ է սպառնում․ փաստաբանը ահազանգում է նրա առողջական վիճակի մասինՀունաստանում ցույցերը շարունակվում են. կան տասնյակ ձերբակալվածներ«Հույս ունեմ՝ պատ չենք շարի». Միրզոյանն ադրբեջանցիների «մոլորվելու» փաստը հանգիստ է ընդունում«Թելեգրամ»-յան հարթակում իմ անունով և նկարով բացվել է կեղծ օգտահաշիվ. Անահիտ ԱվանեսյանԶախարովան հայկական ԱԷԿ-ի վերաբերյալ հրապարակումներում քաղաքական շարժառիթներ է տեսնում Ադրբեջանը Թուրքիայի 31 քաղաքացու ներառել է անցանկալի անձանց ցուցակում
Քաղաքականություն

Պետրոս Գետադարձին դավաճանության մեջ մեղադրելուց առաջ թեմայից քաջատեղյակ մասնագետների հետ խորհրդակցեք

Մասյացոտնի թեմի առաջնորդ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանը՝ ՀՀ Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանին․

Պրն. Հարությունյան,
 
Հայոց Եկեղեցին թիրախավորելու, վերջինիս հասցեին ատելության խոսք տարածելու այսօրվա Ձեր հերթական ջանքում «Գարեգին Բ -ով եք դիմում Հայոց Հայրապետին և այլ անպատշաճ ձևակերպումներ հնչեցնում, մեկնաբանություններ անում նրա հասցեին:
 
Վստահ եմ, հասկանում եք, որ Ձեր գրառումը կարդում են և՛ Հայաստանում և՛ սփյուռքում, և՛ բարեկամ և՛ թշնամի պետություններում: Եվ ի՞նչ ուղերձ է Ձեր կարգի պաշտոնյան փոխանցում աշխարհին… Ձեր հռետորաբանությամբ չեմ արձագանքում Ձեզ, որովհետև միմյանց մերժելու, միմյանցից հրաժարվելու, ազգին մենքի և դուքի բաժանելու այդ ոգին միայն պառակտում և քայքայում է բերել հայրենի մեր կյանքից ներս՝ ինչպես բոլոր ժամանակներում, այնպես էլ այսօր: Իբրև հայը հային եմ ասում՝ այլ ճամփա փնտրե՛ք, եղբայր, ավելի կառուցողական, ավելի ընդունելի:
 
Ատելությունը սեր չի՛ ծնում: Ձեր պաշտոնը քաղաքական զգոնություն է ենթադրում, և հասարակական համերաշխության հարցը միշտ առաջնային պիտի լինի Ձեզ համար:
 
Մի բան ևս: Ինչո՞ւ եք Դուք անմարդկային ճիգեր գործադրում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը ամեն գնով Հայոց Եկեղեցու շարժում դարձնելու: Ի՞նչ խնդիր եք Ձեր առջև դրել, գուցե պարզաբանե՞ք: Թե՞ կարող ենք սա ուղղակի շարունակությունը համարել Ձեր այն անպատասխանատու հայտարարության, թե «հոգևորական չմնաց, որ չմիանար այս շարժմանը»: Դուք էլ գիտեք, որ Ձեր հայտարարությունը կեղծ է, բայց անում եք…Այլ խոսքով՝ ընդհանրացնում եք մասնավորը: Իսկ եթե Ձեր մոտ տպավորություններ կան, որոնք ճշտման կարիք ունեն, ապա, վստահ եմ, որ սբ. Էջմիածնի ճամփան դեռևս հիշում եք:
 
Լուսավորվեք և լուսավորեք նաև Ձեր կողքիններին: Էլ չասեմ, որ քաղաքագիտական առումով չափազանց պարզունակ և սնանկ է Ձեր կողմից շրջանառվող այն թեզը, որ շարժումը ղեկավարվում է Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից: Այլ տարբերակներ քննարկեք: Նաև, Դուք Ձեր հակաեկեղեցական խոսույթով որոշակիորեն թիրախավորում եք Հայոց Եկեղեցին և հայ հոգևորականի հավաքական կերպարը: Տեսե՜ք, որ չխախտվեն մարդու/քաղաքացու ո՛չ սեփական կարծիք ունենալու իրավունքը և ո՛չ էլ որևէ մեկի կրոնական զգացումները: Դուք էլ ժամանակին իբրև ՔՊ կուսակցության անդամ այլ կարծիք եք ունեցել շատ հարցերի վերաբերյալ և օգտվել Ձեր կարծիքն ազատ արտահայտելու քաղաքացու իրավունքից: Գիտեմ, որ գիտեք, որ պետք է հարգանքով վերաբերվել բոլոր այլախոհներին և ծայրահեղ չարձագանքել: Միգուցե որոշների հետ Դուք նույնպես դադարեք Հայոց Եկեղեցին Ձեր իշխանությանը հակառակ ուժ դիտելուց, և ազատվեք այդ բարդույթից:
 
Ձեր խոսքից և ձևակերպումներից արդեն իսկ ակնհայտ է, որ խնդիր ունեք Հայոց Եկեղեցու՝ որպես ինստիտուտի հետ: Եթե սխալ ենք, ապա հակառակն ապացուցեք:
 
Իբրև հայ, առավել ևս իբրև պետական պաշտոնյա պարզապես հիշե՛ք, որ Հայոց Եկեղեցին նաև Ձերն է, ինչպես, որ յուրաքանչյուր հայինն է Հայաստանի Հանրապետությունը: Եվ վերջապես, Ձեր մեկնաբանությունն արվել էր Տ. Սևակ քհն. Սարիբեկյանի գրառման առնչությամբ: Տեր Հորը ճանաչում եմ իբրև նվիրյալ, նախանձախնդիր հոգևորականի: Միևնույն ժամանակ համաձայն չեմ նրա որոշ ձևակերպումների հետ: Մենք հոգևոր ասպարեզում ազատ ենք տարբեր տեսակետներ ունենալ հարցերի շուրջ («ազատութիւն յերկբայականս», ինչպես մեր հայրերը կասեին), որը երբեք չի սասանել եկեղեցու միասնությունը:
 
Ես անհամբեր սպասում եմ, արդյոք կգա՞ մի օր, որ ՔՊ կուսակցության անդամներից մեկը քաջություն կգտնի իր մեջ հրապարակային հակադրվելու իր կուսակից ընկերոջ կողմից Հայոց Եկեղեցու և հայ հոգևորականի հավաքական կերպարը թիրախավորող հակաեկեղեցական հայտարարություններին:
 
Դուք և Ձեր կուսակցության որոշ անդամներ, անվերջ խոսում եք ժողովրդավարությունից, մինչդեռ տպավորություն կա, որ խոսքի ազատության իրավունքից բոլորը չէ, որ հավասարապես օգտվում են…Չգիտենք, թե ինչն է նրանց խանգարում: Հայոց Եկեղեցին աղոթել և շարունակելու է աղոթել իր զավակների համար:
Հ. Գ. Պետրոս Գետադարձ կաթողիկոսին դավաճանության մեջ մեղադրելուց առաջ քննական ուսումնասիրության ենթարկեք նյութը, կամ այդ թեմայից քաջատեղյակ մասնագետների հետ խորհրդակցեք: Առավել ևս, որ Դուք գիտնական եք: