Ուզում եմ շնորհակալություն հայտնել Աստծուն, որ ամեն օր ինձ ասում է՝ «վեր կաց և քայլիր»․ ՓաշինյանՀՀ-ում Հնդկաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերն է հանձնել նախագահինՔննարկվելեն Հայաստանում ԱԲ-ի և բարձր տեխնոլոգիաների զարգացման հեռանկարներըԹայվանը ԱՄՆ-ից ստացել է առաջին երկու F-16C Block 70 կործանիչները. War ZoneԳեղարքունիքի մարզում մեքենաներ են բախվել․ թունելով երթևեկությունը դադարեցվել է«Սուրբ Էջմիածնի թանգարաններն ունեցան իրենց արհեստանոցը». Հայր ԱսողիկG7-ի երկրները կոչ են արել վերականգնել Հորմուզի նեղուցով նավարկության ազատությունը«Աշոտ Մինասյանն այնքան ազատ է, որ նրան բանտարկելով հնարավոր չէ ճնշել». Գառնիկ ԴանիելյանՏիգրան Խաչատրյանն ու ԶՖԳ-ն քննարկել են ոռոգման, էներգետիկայի ոլորտներում համագործակցությունըՄԱԿ-ում հայտարարել են գրեթե վերջին չորս տարվա ընթացքում պարենամթերքի ամենաբարձր գների մասինՊակիստանի ԱԳՆ-ն հայտարարել Է Էր Ռիյադում Մեքքայի պակտի մասնակիցների հանդիպման մասինԻնչո՞ւ պետք է որևէ մեկն ատելության խոսք տարածի. Չանչարևիչի արձագանքը՝ Արայիկ Հարությունյանի գրառմանըOpenAI-ի ԱԲ գործակալը հասանելիություն է ստացել Ավստրալիայի իշխանությունների ևս մեկ կայքինՀայաստան-Արգենտինա միջխորհրդարանական համագործակցության խորացման հարցեր են քննարկվելԱնահիտ Ավանեսյանը մանրամասներ է հայտնում ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջ վիճակիցՀՀ քաղաքացին փորձել է 44 հազար լարիի դեղորայք ապօրինի տեղափոխել ՎրաստանՎահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացումներըՀայոց Հայրապետի բարձր տնօրինությամբ հիմնվեց Սբ Էջմիածնի Թանգարանների վերականգնման արհեստանոցըՎեհափառը Արգենտինայից ժամանած պատվիրակությանը ներկայացրել է Հայ Եկեղեցու առաքելությունըԱզգերի լիգա․ Կիպրոս — Հայաստան․ մեկնարկային կազմերՊուտին․ Զորավարժությունները կբարձրացնեն արտաքին սպառնալիքներին արձագանքելու արդյունավետությունըՉինաստանում երեխան ողջ է մնացել տասներորդ հարկից ընկնելուց հետոՏեղեկությունը, թե մեկից ավելի անձինք, դիվերսանտներ են եղել Սյունիքում բացարձակ անհիմն են․ ԱԱԾ«Չայնիի» ոլորաններում «Nissan March»-ը բախվել է բետոնե պատնեշին․ կան վիրավորներBloomberg․ ԱՄՆ-ը Թայվանի մոտ գտնվող կղզում կտեղակայի հականավային համալիրՀայաստան կժամանի Չեխիայի Սենատի հանձնաժողովի նախագահըՆեթանյահու․ Իսրայելը պարզում է, թե ով կարող էր լինել հարձակման համակարգողը FlyDubai-ի ինքնաթիռումՆիդերլանդներում գետերի ցածր մակարդակը սպառնում է նավագնացությանըՔննարկվել են Երևանի և Լիոնի միջև համագործակցության ընդլայնման հնարավորություններըՖրանսիան ՆԱՏՕ-ում խոչընդոտել է Ադրբեջանին, Թուրքիան էլ՝ ՀայաստանինԱջ ազդրի հատվածում առկա վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել մեկ անձԻրկուտսկի մարզում գրեթե 200 մարդ հոսպիտալացվել է ժանտախտով վարակվելու կասկածանքովԿարևորվել է ՀՀ-ի և Արգենտինայի օրենսդիր մարմինների միջև համագործակցության խորացման անհրաժեշտությունըՔննարկվել են բռնության ենթարկված անձանց պաշտպանության ոլորտում օրենսդրական փոփոխություններըԱնդրադարձ է կատարվել տարածաշրջանում առկա իրավիճակինՄԻՊ ներկայացուցիչներն այցեր են իրականացրել ՀՀ ԱՆ «Արթիկ» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներԿրшկոցներ են հնչել Երևանում․ կա վիրшվորՀրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը2 տրլն 308 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր՝ 2026 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին. ՊԵԿԱրցախի կորստից հետո, փոքր Սյունիքը դարձել է աշխարհաքաղաքական մեծ խաղի թիրախ. Արտակ ԶաքարյանՍեպտեմբերին քաղաքացիները ռազմական ոստիկանությանը կամովին հանձնել են 5 ինքնաձիգ, 38 նռնակ և 2800 փամփուշտՔրիստինա Քվինի գլխավորած պատվիրակությունը հյուրընկալվել է խորհրդարանումՎայոց Ձորի թեմի Առաջնորդական տեղապահ է նշանակվել Տ. Մովսես վարդապետ ՍարգսյանըՈ՞ւմ անվտանգությունն է իրականում պաշտպանում այս իշխանություն կոչվածը. Հովասափյան«ՍՄՈՔ ՀԱՈՒՍ» ՍՊԸ-ում իրականացվել է ծխախոտային արտադրատեսակների բաց վաճառքԴեմոկրատները հաղթանակի դեպքում ինձ իմպիչմենտի կենթարկեն. Դոնալդ ԹրամփԱնդրեասյանը հոկտեմբերի 7-ին աշխատանքային այցով կմեկնի ՎրաստանՌԴ-ն հույս ունի, որ Հայաստանը կշարունակի կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. ՕվերչուկԱՄՆ պետքարտուղարի տեղակալը Մատենադարանի տպավորությունների մատյանում գրառում է արելԱդրբեջանցի զինվորին կալանավորեցին 2 ամիս ժամկետով
Հասարակություն

Հաղթանակ թաղամասում խմբով զինված խուլիգանության վարույթով նախաքննությունը, 7 մեղադրյալի մասով, ավարտվել է

Ավարտվել է Երևան քաղաքի Հաղթանակ թաղամասում մի խումբ անձանց կողմից զենքի գործադրմամբ խուլիգանություն և ֆիզիկական ներգործություն կատարելու, առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու, ապօրինի կերպով զենք կրելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով, 7 մեղադրյալի մասով, նախաքննությունը:

ՔԿ-ից հայտնում են, որ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում կատարված քննությամբ հիմնավորվել է, որ 2023թ. նոյեմբերի 9-ին՝ ժամը 17:25-ի սահմաններում,  Երևան քաղաքի Հաղթանակ թաղամասի բնակիչ Ա.Խ.-ին հանդիպելու և նախկինում Դ.Հ-ի հետ ունեցած չնչին առիթով տարաձայնության շուրջ պարզաբանումներ կատարելու նպատակով, վերջինս իր ծանոթների և քննությամբ դեռևս չպարզված ևս երկու անձանց հետ խմբով այցելել են Հաղթանակ թաղամաս և շրջապատի համար վախի մթնոլորտ ստեղծելու խուլիգանական մղումով, հայհոյանքներ հնչեցնելով՝ մոտեցել Ա.Խ.-ի տանը:

Խմբի անդամներից մեկը, գործող իրավական և բարոյական նորմերի նկատմամբ ցուցաբերելով անթաքույց արհամարհական վերաբերմունք, դեպքի վայր ժամանած խմբի անդամների հանդուգն վարքագիծն ընդգծելու, տվյալ վայր ժամանելու և վիճաբանություն հրահրելու խուլիգանական մղումն ի ցույց դնելու նպատակով, տանը մոտեցել է ապօրինի ձեռք բերված ինքնաձիգը ցուցադրաբար ուսին գցած:

Դ.Հ.-ն, տեղեկացված լինելով ավտոմեքենայում ապօրինի պահվող, ապօրինի ձեռք բերված, հրազեն հանդիսացող «ԱԿՍ-74» տեսակի, 5.45մմ. տրամաչափի ինքնաձիգի, ինչպես նաև՝ խմբի անդամների մոտ զենքի առկայության մասին, գիտակցելով խմբի անդամների կողմից դրանք օգտագործելու իրական հնարավորությունը, խմբի անդամների ենթադրյալ առավելությունն ընդգծելու նպատակով, մոտեցել են Ա.Խ.-ի եղբոր՝ Արմ.Խ.-ին, և ագրեսիվ զրույցի բռնվել վերջինիս հետ։ Այդ ընթացքում, անտեսելով բնակելի թաղամասում գտնվելու հանգամանքը և շրջապատում կողմնակի մի շարք քաղաքացիների առկայությունը, համակեցության կանոնները ցուցադրաբար անտեսելով, հայհոյանքներ հնչեցնելով՝ խմբի անդամները, նախաքննության ընթացքում դեռևս չպարզված անձի հետ, խմբի կազմում, Արմ.Խ.-ի դիմադրությունը նվազագույնի հասցնելով, դիտավորությամբ բազմաթիվ հարվածներ են հասցրել վերջինիս մարմնի տարբեր մասերին:

Այնուհետև շրջապատի մոտ վախի մթնոլորտ տարածելու, խմբի անդամների հակաբարոյական և հակահասարակական վարքագիծն ընդգծելու համար Դ.Հ.-ն ապօրինի պահվող «ԱԿՍ-74» տեսակի, 5.45մմ. տրամաչափի գործարանային արտադրության ինքնաձիգից կրակոցներ է արձակել, ապա շարունակել խմբի` վերը թվարկված անդամներով հարվածներ հասցնել Արմ.Խ.-ի մարմնի տարբեր մասերին։ Արդյունքում վերջինիս առողջությանը պատճառվել են միջին ծանրության մարմնական վնասվածքներ՝ առողջության տևական քայքայումով:

Չբավարարվելով կատարած խուլիգանական արարքներով՝ խմբի մյուս անդամների հետ դեպքի վայրը լքելու ընթացքում Դ.Հ.-ն շարունակել է ցուցադրաբար անտեսել համակեցության կանոնները և վերը նշված ինքնաձիգով անկանոն կրակոցներ արձակել՝ խախտելով մարդկանց անդորրը:

Բացի այդ, նույն վիճաբանության ընթացքում, խմբի երեք անդամները և նախաքննությամբ դեռևս չպարզված ևս մեկ անձ, խմբի կազմում, միմյանց գործողությունները փոխլրացնելով և դեպքի պահին ներկա գտնված հարևանի դիմադրությունը նվազագույնի հասցնելով՝ դիտավորությամբ բազմաթիվ հարվածներ են հասցրել նաև վերջինիս մարմնի տարբեր մասերին:

Նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ խմբի անդամներից մեկն ապօրինի պահել է 12 հատ 5.45մմ. տրամաչափի «ԱԿ-74» ինքնաձիգների, դրանց մոդիֆիկացիաների և «ՌՊԿ-74» ձեռքի գնդացիրների համար նախատեսված, ռազմամթերք հանդիսացող փամփուշտներ՝ լիցքավորված մեկ փամփշտատուփում, որոնք հայտնաբերվել են վարույթն իրականացնող մարմնի կողմից կատարված խուզարկությամբ:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Դ.Հ.-ին մեղադրանք է ներկայացրել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով, խմբի անդամներից մեկին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով, 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, 297-րդ հոդվածի 3-րդ մասով և 335-րդ հոդվածի 1-ին մասով, մեկին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով, 297-րդ հոդվածի 3-րդ մասով և 335-րդ հոդվածի 1-ին մասով, երկու անձի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով և 297-րդ հոդվածի 3-րդ մասով, մեկին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով, յոթերորդ մասնակցին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով և 297-րդ հոդվածի 3-րդ մասով:

Մեղադրյալներից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, մեկի նկատմամբ՝ վարչական հսկողություն և բացակայելու արգելք, հինգ անձի նկատմամբ՝ տնային կալանք և բացակայելու արգելք: Մեկ անձի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

 Յոթ մեղադրյալի մասով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ հաստատելու և դատարան ուղարկելու համար: