Հունիսի 12-ին ոստիկանության կողմից կատարվածը մարդկության և քաղաքակրթության հանդեպ կատարված առանձնապես ծանր հանցագործություն էր. Արսեն Բաբայան
Փաստաբան Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Երեկ ժամանակ ունեի եւ մանրամասնությամբ ուսումնասիրեցի հունիսի 12-ին Դեմիրճյան, Բաղրամյան եւ Պռոշյան փողոցներում, սիրահարների այգում կատարված իրադարձությունների մի քանի տասնյակ տեսանյութեր: Կարդացի ու լսեցի բազմաթիվ տուժածների տարբեր հարցազրույցներ:
Պատկերն ինձ համար ամբողջական ու ակնհայտ դարձավ. Հունիսի 12-ին ոստիկանության կողմից կատարվածը մարդկության և քաղաքակրթության հանդեպ կատարված առանձնապես ծանր հանցագործություն էր:
Անշուշտ այս իշխանության գոյության ժամանակներում դրա համար որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվելու, քանի որ այս ծանրագույն հանցագործության կազմակերպիչը հենց իշխանությունն է:
Բայց այսպիսի հանցանքները չունեն վաղեմության ժամկետներ, իսկ այս իշխանությունն անպայմանորեն մի օր փոխվելու է (թեկուզ բնության կանոնով)»: