Թուրքական քարոզչամեքենան նորից թիրախավորում է Հայաստանին. «Yeni Şafak»-ը գրում է, որ «Հայաստանը նորից կրակի հետ է խաղում»
Թուրքական քարոզչամեքենան նորից թիրախավորում է Հայաստանին «Նախիջևանի ուղղությամբ կրակելու համար»։ Այս մասին գրում է «Թուրքիան այսօր» լրատվական ալիքը:
«Առաջատար լրատվամիջոցները կրկնում են Ադրբեջանի կողմից տարածված ապատեղեկատվությունը և մեղադրում հայկական կողմին «սադրանքների» մեջ։
Դրանցից մերձիշխանական և ամենահակահայ թերթերից մեկը` «Yeni Şafak»-ը, գրում է, որ «Հայաստանը նորից կրակի հետ է խաղում»»: