Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Բրիտանական կենդանաբանական այգում վագրը հոշոտել է տղամարդունԼևոն XIV-ը դեմ է արտահայտվել մահապատժին Պենտագոնի ուղիղ հեռարձակման որոշումից հետոԱթենքի արվարձանում հետաքննում են մահաբեր հարձակումը՝ հնարավոր ազգայնական դրդապատճառովԻրանի հարավ-արևելքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է ոստիկանության բարձրաստիճան աշխատակցուհիՀրդեհ է բռնկվել Թուրքիայի խոշորագույն սրտաբանական կենտրոններից մեկումԲրազիլում ոստիկաններն ազատել են մանկապարտեզում պատանդ պահվող 13 երեխաների․ հարձակվողը սպանվել էԳերմանիայի Բունդեսլիգայի 5-րդ տուրում «Բավարիան» ոչ-ոքի խաղաց «Աուգսբուրգի» հետԱշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելին շնորհակալություն է հայտնել Հենրիխ Մխիթարյանին նվերի համարԿոբախիձե․ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներից Վրաստանի հրաժարումը ռացիոնալ որոշում էրԱմուլսարի ծրագիրը Հայաստանի ՀՆԱ-ի վրա 1.5-2% դրական ազդեցություն կունենա․ Գնել ՍանոսյանԲախվել են «MERCEDES»-ն ու «NISSAN»-ը, կա 1 զոհ, 1 վիրավոր, մաhացածը վարորդներից մեկի կինն էԳերմանիան մերժել է ԵՄ 2028–2034 թվականների բյուջեի նոր նախագիծը Այսօր մահացած զինծառայողը 3 ամսից պետք է զորացրվեր. մանրամասներ Հայտնի է էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը Դիանա Վարդանյան-Մարատյանը նշանակվել է Լիբանանի վիճակագրության կենտրոնական վարչության ղեկավար Anthropic-ի Claude ԱԲ-մոդելը սպանության մասին տեղեկություններ է հորինել և դրանք փոխանցել ԱՄՆ ոստիկանությանը Երևանը ոչ միայն իր թիկունքում, այլև առջևում ունի 2808 տարի. Փաշինյան ԵՄ դիվանագիտության ղեկավարը հանդես է եկել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների մեղմացման դեմ Փաշինյանի միջնորդությամբ արգելանք է դրված ոչ միայն իմ, այլև կնոջս բանկային հաշիվների վրա. ՂազարյանՏեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը օծել է Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգըՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսԵրևանի պատմության ամենաբարձր շենքի մեկնարկն ենք տալիս. Փաշինյան (տեսանյութ)Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիները Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա և հղի կին Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին» Վրաստանում ղազախ վարորդին դատապարտել են 16 տարվա ազատազրկման՝ ցավազրկող դեղամիջոցի պատճառով Պատերազմում վիրավորված, այսօր՝ ծանր հիվանդության դեմ պայքարում․ Մեխակ Սմբատյանին օգնություն է անհրաժեշտԷդվարդ Ասրյանը հետևել է ծառայության կազմակերպման աշխատանքներին Րաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսը Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Բուլղարիայի ընտրանուն Քննարկվել են ՀՀ-ում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները Կայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում է Վանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Ստեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավոր Կենտրոնը ձեռի հետ վերածում են մի մեծ խոզանոցի... Արմեն ՀովասափյանՊուտինն ու Թրամփը կարող են հանդիպել Չինաստանում. ՈւշակովԱդրբեջանն ու Վրաստանը թարմացրել են սահմանազատման հանձնաժողովի կազմըՀայ երկու բռնցքամարտիկ դուրս է եկել Եվրոպայի եզրափակիչԿիևը ժամկետից շուտ դադարեցրել է Մայամիում բանակցություններըԵրևանում 20-ամյա վարորդը «BMW»-ով Հաղթանակ կամրջից Իսակով ընթանալիս բшխվել է երթևեկությունը կարգավորող ցուցանակին, ապա բետոնե արգելապատնեշին ու մասամբ հայտնվել դրա վրաԱՄՆ-ն և Ուկրաինան քննարկել են անվտանգության երաշխիքներն ու Կիևի՝ ԵՄ-ին անդամակցելու հարցը. ՈւիթքոֆՄիշտ մտածում եմ` եթե հայրս վաղ տարիքում կյանքից չհեռանար, հնարավոր է՝ ֆուտբոլիստ չդառնայի․ ՄխիթարյանՎարորդական վկայականներ տրամադրվում են միայն օրենքով սահմանված կարգով․ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինելԹրամփը Զելենսկուց պահանջել է դադարեցնել ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարձակումներըՌուսաստանում լիցենզիայից զրկված լաբորատորիաները կարող են աշխատել Հայաստանում․ «Իզվեստիա»Զապորոժիեին հասցված հարվածի հետևանքով բազմաթիվ զոհեր կանՔաղաք, որտեղ միահյուսվում են պատմությունն ու մշակույթը, իսկ նոր գաղափարներն ու հնարավորությունները ճանապարհ են բացում դեպի նոր հորիզոններ․ ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունՈւժգին երկրաշարժ Պանամայում. կան մի քանի տասնյակ զոհեր
Զինծառայողի դի է հայտնաբերվել` հրազենային վնասվածքով
Տնտեսություն

Գյուղոլորտի աննպատակ վարկերի սինդրոմը

ՀՀ Գյուղատնտեսության նախարարության «Գյուղատնտեսական Ծրագրերի իրականացման Գրասենյակ»-ը հիմնադրվել է 1996թ.-ին: 1998 –2005 թթ ընթացքում իրականացվել է «Գյուղատնտեսական բարեփոխումների աջակցության ծրագիր»-ը, որի ընդհանուր արժեքը 19,815 մլն. ԱՄՆ դոլար էր:

ԾԻԳ-ի պաշտոնական կայքում նշված է իրականացվող ծրագրերի մասին, որտեղ կոնկրետ գույղոլորտին աջակցելու փոխարեն գրված է, որ ծրագիրն աջակցում է մասնավոր տնտեսություններին ու վերամշակողներին, ուժեղացնում է ինստիտուցիոնալ կառույցներն ու խորհրդատվությունը, ուժեղացնում է գյուղատնտեսական համակարգի գիտահետազոտական, ուսումնական հնարավորությունները, նաև ուժեղացնում են շուկայավորման մասին տեղեկատվությունը և ուսուցումը: Արդյոք այս տարիներին գյուղոլորտում մոտ 20 մլն ԱՄՆ դոլարի փոփոխություններ են տեղի ունեցել 1998-2005 թվականներին:

Նշենք, որ միայն այս ծրագրով առյուծի բաժինը հասել է տխրահռչակ խորհրդատվություններին, այն է, ոչ մի բանի համար 20 մլն դոլարից զգալի գումարներ են տրամադրվել: Հետադարձ հայացք գցելով այս ծրագրի վրա, կարող ենք ասել, որ այս գումարների նպատակային օգտագործումը քիչ հավանական է, այն է` բարելավվել է մասնավոր տնտեսությունների վիճակը, կամ գիտահետազոտական աշխատանքներ են ուժեղացվել, շուկայավորման մասին տեղեկատվություն է տրամադրվել գյուղաբնակներին և ուսուցում է տեղի ունեցել: Գյուղոլորտում քիչ թե շատ զբաղված անձը կարող է հավաստել, որ 20 մլն դոլարի ներդրում այդ տարիներին գյուղոլորտում հաստատ չի արվել: Ամեն ինչ արվել է, որ 20 մլն դոլարը ծախսվի, իսկ թե ինչպես, գուցե արդեն հնարավոր էլ չէ ստուգել, սակայն ծրագրի նման օգտագործումը հետագա աննպատակ ծրագրերի իրագործման համար նախադեպ էր:

Կարճ ասած, ներկայումս միջազգային տարբեր կառույցների կողմից ՀՀ գյուղոլորտին տրվող հսկայական վարկերը ունեն հրաշալի պատմական փորձ. «Ինչպես ողջ գումարը ծախսել «խորհրդատվությունների վրա» և այնպես ծախսել վարկերը, որ քիչ գումարով մեծ օգուտ ստանան. Քիչ ծախսել, շատ գրպանել»:

Դրա համար պետք է իրականացնել ոչ նպատակային ծրագրեր` օգտագործել միջազգային կառույցների գյուղոլորտի հանդեպ թուլությունները:
Այս ընթացքում թղթաբանությունը իհարկե պատշաճ մակարդակի վրա է, որը որևէ կերպ իրականության հետ չի առնչվում: Հաջորդ տարիների գյուղոլորտի ծրագրերը ևս կամ աջակցում են կարողությունների զարգացմանը, կամ խթանում են գործարար կապերը, կամ աջակցում են խորհրդատվական համակարգի զարգացմանը: Եվ նման ծրագրերի համար Հայաստանը միջազգային կառույցներից վերցրել է 20 մլն ԱՄՆ դոլար, 6.25 մլն դոլար, 11.52 մլն դոլար և այսպես շարունակ:

Եվ իզուր չէ, որ նման «ոչ մի բանի համար» վարկերը ի վերջո Հայաստանին կանգնեցրին փաստի առջև, բյուջեի պարտքը հասավ 6 մլրդ դոլարի, գյուղոլորտը ևս: Միլիոնավոր դոլարիների աննպատակ վարկային ծրագրերը որևէ անձ մտահոգված չէ իրագործել ըստ ամենայնի, քանի որ այս դեպքում ինչ-որ արդյունք ակնառու կլիներ: Հայաստանի գյուղոլորտը ինչպես կախված էր եղանակային պայմաններից, այնպես էլ այժմ կախված է, որին ավելացել է վարկերի սնանկ կոլորիտը: