Թրամփը G7-ի առաջնորդների վիրտուալ գագաթնաժողովի ընթացքում վեբ-տեսախցիկը չմիացրեցՈւզում եմ շնորհակալություն հայտնել Աստծուն, որ ամեն օր ինձ ասում է՝ «վեր կաց և քայլիր»․ ՓաշինյանՀՀ-ում Հնդկաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերն է հանձնել նախագահինՔննարկվելեն Հայաստանում ԱԲ-ի և բարձր տեխնոլոգիաների զարգացման հեռանկարներըԹայվանը ԱՄՆ-ից ստացել է առաջին երկու F-16C Block 70 կործանիչները. War ZoneԳեղարքունիքի մարզում մեքենաներ են բախվել․ թունելով երթևեկությունը դադարեցվել է«Սուրբ Էջմիածնի թանգարաններն ունեցան իրենց արհեստանոցը». Հայր ԱսողիկG7-ի երկրները կոչ են արել վերականգնել Հորմուզի նեղուցով նավարկության ազատությունը«Աշոտ Մինասյանն այնքան ազատ է, որ նրան բանտարկելով հնարավոր չէ ճնշել». Գառնիկ ԴանիելյանՏիգրան Խաչատրյանն ու ԶՖԳ-ն քննարկել են ոռոգման, էներգետիկայի ոլորտներում համագործակցությունըՄԱԿ-ում հայտարարել են գրեթե վերջին չորս տարվա ընթացքում պարենամթերքի ամենաբարձր գների մասինՊակիստանի ԱԳՆ-ն հայտարարել Է Էր Ռիյադում Մեքքայի պակտի մասնակիցների հանդիպման մասինԻնչո՞ւ պետք է որևէ մեկն ատելության խոսք տարածի. Չանչարևիչի արձագանքը՝ Արայիկ Հարությունյանի գրառմանըOpenAI-ի ԱԲ գործակալը հասանելիություն է ստացել Ավստրալիայի իշխանությունների ևս մեկ կայքինՀայաստան-Արգենտինա միջխորհրդարանական համագործակցության խորացման հարցեր են քննարկվելԱնահիտ Ավանեսյանը մանրամասներ է հայտնում ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջ վիճակիցՀՀ քաղաքացին փորձել է 44 հազար լարիի դեղորայք ապօրինի տեղափոխել ՎրաստանՎահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացումներըՀայոց Հայրապետի բարձր տնօրինությամբ հիմնվեց Սբ Էջմիածնի Թանգարանների վերականգնման արհեստանոցըՎեհափառը Արգենտինայից ժամանած պատվիրակությանը ներկայացրել է Հայ Եկեղեցու առաքելությունըԱզգերի լիգա․ Կիպրոս — Հայաստան․ մեկնարկային կազմերՊուտին․ Զորավարժությունները կբարձրացնեն արտաքին սպառնալիքներին արձագանքելու արդյունավետությունըՉինաստանում երեխան ողջ է մնացել տասներորդ հարկից ընկնելուց հետոՏեղեկությունը, թե մեկից ավելի անձինք, դիվերսանտներ են եղել Սյունիքում բացարձակ անհիմն են․ ԱԱԾ«Չայնիի» ոլորաններում «Nissan March»-ը բախվել է բետոնե պատնեշին․ կան վիրավորներBloomberg․ ԱՄՆ-ը Թայվանի մոտ գտնվող կղզում կտեղակայի հականավային համալիրՀայաստան կժամանի Չեխիայի Սենատի հանձնաժողովի նախագահըՆեթանյահու․ Իսրայելը պարզում է, թե ով կարող էր լինել հարձակման համակարգողը FlyDubai-ի ինքնաթիռումՆիդերլանդներում գետերի ցածր մակարդակը սպառնում է նավագնացությանըՔննարկվել են Երևանի և Լիոնի միջև համագործակցության ընդլայնման հնարավորություններըՖրանսիան ՆԱՏՕ-ում խոչընդոտել է Ադրբեջանին, Թուրքիան էլ՝ ՀայաստանինԱջ ազդրի հատվածում առկա վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել մեկ անձԻրկուտսկի մարզում գրեթե 200 մարդ հոսպիտալացվել է ժանտախտով վարակվելու կասկածանքովԿարևորվել է ՀՀ-ի և Արգենտինայի օրենսդիր մարմինների միջև համագործակցության խորացման անհրաժեշտությունըՔննարկվել են բռնության ենթարկված անձանց պաշտպանության ոլորտում օրենսդրական փոփոխություններըԱնդրադարձ է կատարվել տարածաշրջանում առկա իրավիճակինՄԻՊ ներկայացուցիչներն այցեր են իրականացրել ՀՀ ԱՆ «Արթիկ» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներԿրшկոցներ են հնչել Երևանում․ կա վիրшվորՀրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը2 տրլն 308 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր՝ 2026 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին. ՊԵԿԱրցախի կորստից հետո, փոքր Սյունիքը դարձել է աշխարհաքաղաքական մեծ խաղի թիրախ. Արտակ ԶաքարյանՍեպտեմբերին քաղաքացիները ռազմական ոստիկանությանը կամովին հանձնել են 5 ինքնաձիգ, 38 նռնակ և 2800 փամփուշտՔրիստինա Քվինի գլխավորած պատվիրակությունը հյուրընկալվել է խորհրդարանումՎայոց Ձորի թեմի Առաջնորդական տեղապահ է նշանակվել Տ. Մովսես վարդապետ ՍարգսյանըՈ՞ւմ անվտանգությունն է իրականում պաշտպանում այս իշխանություն կոչվածը. Հովասափյան«ՍՄՈՔ ՀԱՈՒՍ» ՍՊԸ-ում իրականացվել է ծխախոտային արտադրատեսակների բաց վաճառքԴեմոկրատները հաղթանակի դեպքում ինձ իմպիչմենտի կենթարկեն. Դոնալդ ԹրամփԱնդրեասյանը հոկտեմբերի 7-ին աշխատանքային այցով կմեկնի ՎրաստանՌԴ-ն հույս ունի, որ Հայաստանը կշարունակի կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. ՕվերչուկԱՄՆ պետքարտուղարի տեղակալը Մատենադարանի տպավորությունների մատյանում գրառում է արել
Հասարակություն

Այն պաշտոնյաները, ովքեր հրապարակում են գործակալ անձի մասին գաղտնի տվյալ, պիտի պատասխանտվություն կրեն

ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը հայտարարություն է տարածել․

«Առանձին անձինք,  քաղաքական գործիչներ, վերլուծաբաններ, լրագրողներ ձգտելով վարկաբեկել, վիրավորել միմյանց կամ իրենց պատվիրատու ուժերի  ընդդիմախոսներին ու հակառակորդներին` հաճախ նրանց անվանում են ԱԱԾ գործակալներ՝ թյուր համոզմունք ունենալով, թե իբր  գործակալը խիստ բացասական մարդու հավաքական կերպար է: 

Նման մոտեցումը պարզապես ժպիտ է հարուցում և, իհարկե, ափսոսանք, որ ընդամենն այդ մակարդակի «վերլուծություններ» են արվում։  

Անվտանգության համակարգում առանցքային դերակատարություն ունեցող գործակալի ինստիտուտի վարկաբեկումը թույլ չտալու, հասարակությանը մոլորությունից զերծ պահելու նպատակով հարկ ենք համարում պարզաբանել, թե ով է գործակալը:

Գործակալն այն անձն է, ով կամավորության հենքով գաղտնի համագործակցում է սեփական երկրի հատուկ ծառայությունների կամ իրավապահ մյուս մարմինների հետ, հանդիսանում է գործակալ։ Գերակշիռ դեպքերում այդ անձինք հավաքագրվում են հայրենասիրական մղումներով, իրենց երկրի անվտանգությանը նպաստելու, առկա վտանգները, հանցագործությունները  կանխելու, չեզոքացնելու նպատակով։ Նրանք հիմնականում հայրենասեր, գրագետ, պատրաստակամ,  ակտիվ մարդիկ են, ովքեր իրենց արժանիքներով չեն զիջում, նույնիսկ շատ դեպքերում ավելին են, քան վերը նշված վարկաբեկող մտքերը հնչեցնողները։ 

Կարևոր է ընդգծել, որ այլ պետության կամ դրանց հատուկ ծառայությունների հետ   համագործակցած, Հայաստանի շահերին վնաս պատճառած անձը, այսինքն՝  պետական դավաճանը, ինչպես նաև  քրեական օրենսգրքով նախատեսված այլ հանցագործություն կատարած  ՀՀ քաղաքացին  չեն կարող լինել գործակալ, նրանց հետ համագործակցությունն անմիջապես  դադարեցվում է և ենթակա է քրեական պատասխանատվության ընդհանուր հիմունքներով` բացառությամբ այն դեպքերի, երբ նա իշխանության մարմիններին կամովին հայտնելով կամ այլ ձևով օժանդակել է հետագա վնասը կանխելուն և եթե նրա գործողություններն այլ հանցակազմ չեն պարունակում:  

Անձը կարող է հավաքագրվել նաև այլ հանգամանքներում: Ի դեպ, եթե նույնիսկ այսօրվա կամ նախորդ իշխանությունների թվում եղել են ԱԱԾ գործակալներ, ինչը հնարավոր է, դա բացարձակապես չի նշանակում, որ նրանք անվտանգային իմաստով սպառնալիք հանդիսացող մարդիկ են, ու դա կարող է հիմք դառնալ նրանց վարկաբեկման համար։

Գործակալական ցանցի առակայությունը և դրա  ճիշտ կառավարումն անվտանգ երկիր ունենալու հիմնական երաշխիքներից է: Պարտադիր պետք է հաշվի առնել, որ գործակալական ինստիտուտի վերաբերյալ բացասական հրապարակումները, շահարկումները խիստ վտանգավոր են ու կարող են թե այսօր, թե ապագայում ազդել խիստ կարևոր առաջադրանքների կատարման վրա, այդ թվում գործակալների մոտ առաջացնելով լարվածություն, հուսահատություն, հիասթափություն:

 Խստագույնս դատապարտելի է, երբ գործակալի անձի, նրա գործունեության փաստը հավաստող հույժ գաղտնի փաստաթղթերը, տեղեկությունները հրապարակվում են անձնական, քաղաքական ու ընդհանրապես ցանկացած այլ շահեր հետապնդելով: Բոլոր այն պաշտոնատար անձինք, ովքեր թույլ են տվել նման բան, անխտիր պետք է ենթարկվեն քրեական պատասխանտվության»: