Թրամփը G7-ի առաջնորդների վիրտուալ գագաթնաժողովի ընթացքում վեբ-տեսախցիկը չմիացրեցՈւզում եմ շնորհակալություն հայտնել Աստծուն, որ ամեն օր ինձ ասում է՝ «վեր կաց և քայլիր»․ ՓաշինյանՀՀ-ում Հնդկաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերն է հանձնել նախագահինՔննարկվելեն Հայաստանում ԱԲ-ի և բարձր տեխնոլոգիաների զարգացման հեռանկարներըԹայվանը ԱՄՆ-ից ստացել է առաջին երկու F-16C Block 70 կործանիչները. War ZoneԳեղարքունիքի մարզում մեքենաներ են բախվել․ թունելով երթևեկությունը դադարեցվել է«Սուրբ Էջմիածնի թանգարաններն ունեցան իրենց արհեստանոցը». Հայր ԱսողիկG7-ի երկրները կոչ են արել վերականգնել Հորմուզի նեղուցով նավարկության ազատությունը«Աշոտ Մինասյանն այնքան ազատ է, որ նրան բանտարկելով հնարավոր չէ ճնշել». Գառնիկ ԴանիելյանՏիգրան Խաչատրյանն ու ԶՖԳ-ն քննարկել են ոռոգման, էներգետիկայի ոլորտներում համագործակցությունըՄԱԿ-ում հայտարարել են գրեթե վերջին չորս տարվա ընթացքում պարենամթերքի ամենաբարձր գների մասինՊակիստանի ԱԳՆ-ն հայտարարել Է Էր Ռիյադում Մեքքայի պակտի մասնակիցների հանդիպման մասինԻնչո՞ւ պետք է որևէ մեկն ատելության խոսք տարածի. Չանչարևիչի արձագանքը՝ Արայիկ Հարությունյանի գրառմանըOpenAI-ի ԱԲ գործակալը հասանելիություն է ստացել Ավստրալիայի իշխանությունների ևս մեկ կայքինՀայաստան-Արգենտինա միջխորհրդարանական համագործակցության խորացման հարցեր են քննարկվելԱնահիտ Ավանեսյանը մանրամասներ է հայտնում ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջ վիճակիցՀՀ քաղաքացին փորձել է 44 հազար լարիի դեղորայք ապօրինի տեղափոխել ՎրաստանՎահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացումներըՀայոց Հայրապետի բարձր տնօրինությամբ հիմնվեց Սբ Էջմիածնի Թանգարանների վերականգնման արհեստանոցըՎեհափառը Արգենտինայից ժամանած պատվիրակությանը ներկայացրել է Հայ Եկեղեցու առաքելությունըԱզգերի լիգա․ Կիպրոս — Հայաստան․ մեկնարկային կազմերՊուտին․ Զորավարժությունները կբարձրացնեն արտաքին սպառնալիքներին արձագանքելու արդյունավետությունըՉինաստանում երեխան ողջ է մնացել տասներորդ հարկից ընկնելուց հետոՏեղեկությունը, թե մեկից ավելի անձինք, դիվերսանտներ են եղել Սյունիքում բացարձակ անհիմն են․ ԱԱԾ«Չայնիի» ոլորաններում «Nissan March»-ը բախվել է բետոնե պատնեշին․ կան վիրավորներBloomberg․ ԱՄՆ-ը Թայվանի մոտ գտնվող կղզում կտեղակայի հականավային համալիրՀայաստան կժամանի Չեխիայի Սենատի հանձնաժողովի նախագահըՆեթանյահու․ Իսրայելը պարզում է, թե ով կարող էր լինել հարձակման համակարգողը FlyDubai-ի ինքնաթիռումՆիդերլանդներում գետերի ցածր մակարդակը սպառնում է նավագնացությանըՔննարկվել են Երևանի և Լիոնի միջև համագործակցության ընդլայնման հնարավորություններըՖրանսիան ՆԱՏՕ-ում խոչընդոտել է Ադրբեջանին, Թուրքիան էլ՝ ՀայաստանինԱջ ազդրի հատվածում առկա վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել մեկ անձԻրկուտսկի մարզում գրեթե 200 մարդ հոսպիտալացվել է ժանտախտով վարակվելու կասկածանքովԿարևորվել է ՀՀ-ի և Արգենտինայի օրենսդիր մարմինների միջև համագործակցության խորացման անհրաժեշտությունըՔննարկվել են բռնության ենթարկված անձանց պաշտպանության ոլորտում օրենսդրական փոփոխություններըԱնդրադարձ է կատարվել տարածաշրջանում առկա իրավիճակինՄԻՊ ներկայացուցիչներն այցեր են իրականացրել ՀՀ ԱՆ «Արթիկ» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներԿրшկոցներ են հնչել Երևանում․ կա վիրшվորՀրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը2 տրլն 308 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր՝ 2026 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին. ՊԵԿԱրցախի կորստից հետո, փոքր Սյունիքը դարձել է աշխարհաքաղաքական մեծ խաղի թիրախ. Արտակ ԶաքարյանՍեպտեմբերին քաղաքացիները ռազմական ոստիկանությանը կամովին հանձնել են 5 ինքնաձիգ, 38 նռնակ և 2800 փամփուշտՔրիստինա Քվինի գլխավորած պատվիրակությունը հյուրընկալվել է խորհրդարանումՎայոց Ձորի թեմի Առաջնորդական տեղապահ է նշանակվել Տ. Մովսես վարդապետ ՍարգսյանըՈ՞ւմ անվտանգությունն է իրականում պաշտպանում այս իշխանություն կոչվածը. Հովասափյան«ՍՄՈՔ ՀԱՈՒՍ» ՍՊԸ-ում իրականացվել է ծխախոտային արտադրատեսակների բաց վաճառքԴեմոկրատները հաղթանակի դեպքում ինձ իմպիչմենտի կենթարկեն. Դոնալդ ԹրամփԱնդրեասյանը հոկտեմբերի 7-ին աշխատանքային այցով կմեկնի ՎրաստանՌԴ-ն հույս ունի, որ Հայաստանը կշարունակի կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. ՕվերչուկԱՄՆ պետքարտուղարի տեղակալը Մատենադարանի տպավորությունների մատյանում գրառում է արել
Հասարակություն

3 անձ կալանավորվել է՝ տարեց տղամարդու նկատմամբ ավազակություն կատարելու մեղադրանքով

2024 թվականի հունիսի 2-ին հաղորդումներ են ստացվել՝ Երևան քաղաքի Անդրանիկի փողոցի շենքերից մեկի բնակչի նկատմամբ բռնության գործադրմամբ ավազակային հարձակում և վերջինիս բնակարանից առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու վերաբերյալ: Քննչական կոմիտեի հաղորդմամբ, դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, նախաձեռնվել է քրեական վարույթ:

«Իրականացված քննչական և վարութային գործողությունների, ինչպես նաև Ոստիկանության ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են հանցագործության մի շարք կարևոր հանգամանքներ, այդ թվում՝ խմբի անդամներից երեքի ինքնությունը:

Քննությամբ հիմնավորվել է, որ  2024թ. հունիսի 2-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, մի խումբ անձինք ավազակություն կատարելու, ինչպես նաև դրա կատարմանն օժանդակելու շուրջ նախնական համաձայնության գալով, նախապես իմանալով իրենց կողմից թիրախավորված բնակարանում գումարի առկայության մասին, այցելել են նշված բնակարան և բնակարանի սեփականատիրոջ՝ տարեց տղամարդու կողմից բնակարանի մուտքի դուռը բացելուն և ներս մտնելուն զուգահեռ, նրա հետևից մտել են բնակարան։

Վերջինիս կամքին հակառակ, մեկը մյուսի գործողությունները փոխլրացնելով, տանտիրոջ նկատմամբ բռնություն գործադրելով, նրանք ձեռքերով ու ոտքերով հարվածներ են հասցրել տղամարդու մարմնի տարբեր մասերին՝ վերջինիս զրկելով դիմադրելու հնարավորությունից: Այնուհետև բնակարանից հափշտակել են, նախնական տվյալներով, շուրջ 2.153.000 ՀՀ դրամ գումար և դիմել փախուստի:

Այդ ընթացքում նշված անձանցից մեկը սպասել և հսկել է շենքի բակում, որպեսզի հնարավոր վտանգի դեպքում տեղյակ պահի հանցակիցներին: Հանցագործության ավարտից հետո վերջինս իր ավտոմեքենայով հանցակիցներին տեղափոխել է դեպքի վայրից՝ այդ կերպ օժանդակելով նրանց:

Իրականացված միջոցառումների արդյունքում հանցավոր խմբի անդամներից երեքը հայտնաբերվել և, հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով, ձերբակալվել են:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա նրանցից երկուսին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, իսկ մեկին՝ 46-252-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով: Որպես խափանման միջոց՝ նշված անձանց նկատմամբ կիրառվել է կալանքը:

Վերոհիշյալ քրեական վարույթի նախաքննությամբ իրականացված քննչական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել՝ խմբի կողմից ենթադրաբար կատարված այլ սխեմատիկ հանցագործությունների մասին ևս:

Մասնավորապես՝ տվյալներ են առկա անձանց կողմից հանցավոր կազմակերպություն ստեղծելու և ղեկավարելու, իրենց հանցավոր մտադրությունների իրականացման համար նրանց կողմից մի շարք անձանց ներգրավելու, 2024թ․ ապրիլից-հունիս ընկած ժամանակահատվածում նրանց կողմից Երևանում և Արմավիրի մարզում զենքի կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ այլ անձանց նկատմամբ հարձակումներ կազմակերպելու, բնակարանային գողություններ կատարելու, այդպիսի այլ հանցագործություններ պլանավորելու վերաբերյալ։  

Խումբը, նախնական տվյալներով, գործել է հստակ դերաբաշխմամբ։ Որպես կանոն՝ բոլոր դեպքերում նրանցից մեկը մշտապես հսկել է տարածքը, որպեսզի բացահայտման վտանգի դեպքում անմիջապես տեղյակ պահի հանցագործությունների կատարման մեջ անմիջականորեն ներգրավված հանցակիցներին, խմբի կազմում գործող որոշ մասնակիցներ էլ զբաղվել են թիրախավորվող բնակարանների ու այնտեղ ապրող անձանց վերաբերյալ խմբի մյուս անդամներին հստակ կոորդինատներ տալով:

Ձեռք բերված տվյալների հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվել են քրեական վարույթներ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 318-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով(2 դրվագ), 319-րդ հոդվածի 1-ին մասով (10 դրվագ), 44-252-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով(2 դրվագ), 44-254-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (2 դրվագ), 254-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով: Որոշում է կայացվել նախաձեռնված քրեական վարույթները միացնելու և համատեղ նախաքննություն կատարելու մասին:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցավոր խմբավորման մեջ ընդգրկված մյուս անդամների ինքնությունը պարզելու, հայտնաբերելու, նրանց գործողություններն անհատականացնելու և իրավական գնահատականների արժանացնելու ուղղությամբ:

Ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը տրվել են հանձնարարություններ»,- հայտնում են ՔԿ-ից:

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: