Ստեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն երկու ամսով կալանավորվել էՌուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելությունԹուրքիան և Ադրբեջանը երկկողմ համագործակցությունը կբարձրացնեն ավելի բարձր մակարդակիՀայ բռնցքամարտիկները ևս մեկ մեդալ են ապահովել ԹուրքիայումՖրանսիայի փոխառությունների արժեքը հասել է 24 տարվա առավելագույնին՝ ցույցերի և բյուջեի շուրջ մտավախությունների ֆոնինՔաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ կա վիրшվորՍրբուհի Գալյանը Ստամբուլում ներկայացրել է Հայաստանի արդարադատության ոլորտի բարեփոխումներըCOP17-ի «Կանաչ գոտում» ներկայացվել են գիտության և բարձրագույն կրթության ծրագրերըԱրտահանումը ԵՄ անդամ երկրների հետ աճել է 51%-ով. ՊապոյանՈւշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումիցՄանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից կբռնագանձվի 1,2 միլիարդ դրամի գույքՍյունիքում բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոցՄիակն այս դիմակայության պատմության մեջ․ Ինտերը՝ Մխիթարյանի և Շախտյորի դեմ հատուկ խաղի մասինՎերհիշեք՝ 2018-ի մայիսի դրությամբ ինչքան տարածք եք ստացել ու այսօր ինչքա՞նն եք զիջել․ ՇարմազանովՍահմանն անցած անձը Աղդամ գյուղի բնակիչ է և արածեցրել է իրեն պատկանող անասուններինՆոր մեղադրանք՝ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբՎաղը Գյումրիում շչակ է գործարկվելու Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ մի շարք հասցեներումՀութիները բալիստիկ հրթիռով հարվածել են Սաուդյան Արաբիայի բանակի օպերատիվ շտաբինՆոր կենսաչափական համակարգի ներդրմամբ պայմանավորված՝ փոխվում է փաստաթղթերի հերթագրման կարգըՋրասուզակ Վահե Մելքոնյանը մասնակցում է կառավարության կողմից անցկացվող «Մեր ժամանակների հերոսը» նախագծին (տեսանյութ)ՔՏՀԱՏՄ-ն դադարեցրել է «Դոմուս»-ի կողմից շահագործվող առևտրի կենտրոնի գործունեությունըՀայտնի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանաԱԺ պատգամավոր Լիլիթ Ստեփանյանի հրաժարականի դիմումի մասին ԱԺ նախագահի հայտարարությունըՍպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազիՀայաստանի համար Էբոլայի ներմուծման ռիսկը ցածր է գնահատվում. ԱՆՊարեկները մոտոցիկլետներով իրականացրած ուժեղացված ծառայության ընթացքում 143 իրավախախտում են արձանագրել
Ո՞րն է եղել նորածնի մшhվшն պատճառը. ԲԿ-ն մանրամասներ է հայտնել
Սուրեն Պապիկյանը Պրահայում մասնակցել է «Future Forces Exhibition & Forum» ցուցահանդեսի բացմանըՀայաստան են հասել 64 ֆլեքվի ցեղի տոհմային խոշոր եղջերավոր կենդանիներՍտերջացում՝ առանց անզգայացման․ ինչպես են ծախսվում թափառող շների համար հատկացված միլիոնները. «Հետք»Ուիթքոֆը Պուտինին տեղեկացրել է, որ իր հետ Ռուսաստան է բերել պատերազմի կարգավորման փաստաթղթերԻշխանությունը վախ է տարածում՝ ընտրություններից առաջ․ Արամ ՎարդևանյանՍա այն համայնքն է, որտեղ կանխատեսելի էր «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուի հաղթանակը. Սուրենյանցը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասինՉարենցավան համայնքի տիրապետմանն է վերադարձվել «Գութանասար» հրաբխի «Սև պատ» կոչվող հատվածի հողամասը. ՓաշինյանՖրանսիայում ցուցարարները նախապատրաստվում են հոկտեմբերի 24-ի լայնածավալ գործողություններինԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «ԹՐԻՓՓ» նախագծինՏնային կալանքում եմ. սա իմ և իմ կուսակցության նկատմամբ հերթական քաղաքական դրսևորումն է. Աշոտյան (տեսանյութ)«Հրազդան» ցեմենտի գործարանի մոտ ակցիա է. դատարանը ձգձգում է վաճառքի մասին որոշումըԱրթուր Վարդանյանի կյանքին վտանգ է սպառնում․ փաստաբանը ահազանգում է նրա առողջական վիճակի մասինՀունաստանում ցույցերը շարունակվում են. կան տասնյակ ձերբակալվածներ«Հույս ունեմ՝ պատ չենք շարի». Միրզոյանն ադրբեջանցիների «մոլորվելու» փաստը հանգիստ է ընդունում«Թելեգրամ»-յան հարթակում իմ անունով և նկարով բացվել է կեղծ օգտահաշիվ. Անահիտ ԱվանեսյանԶախարովան հայկական ԱԷԿ-ի վերաբերյալ հրապարակումներում քաղաքական շարժառիթներ է տեսնում Ադրբեջանը Թուրքիայի 31 քաղաքացու ներառել է անցանկալի անձանց ցուցակումՊայմանավորվածություն կա երեք ամսում երկաթուղու հարցում լուծումների տարբերակներ գտնել. ՄիրզոյանՈստիկանները ձերբակալել են թմրանյութ տեղադրող երկու տղամարդու․ նրանք կալանավորվել ենԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Սերբիայի դեսպանինԹուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս գովաբանել է Փաշինյանին և քննադատել Սփյուռքին․ Սասունյան«Ծառայությունների առևտրի և ներդրումների մասին ՀՀ կառավարության և ԱՄԷ կառավարության միջև» համաձայնագիրը վավերացնելու նախագիծը դրական եզրակացություն է ստացել
Քաղաքականություն

Արևմուտքը Հայաստանը դիտարկում է որպես ՌԴ դեմ հիբրիդային պատերազմի գործիք․ հուսով ենք՝ ՀՀ ղեկավարությունը կունենա բավականաչափ քաղաքական խոհեմություն․ Միխայիլ Գալուզին

Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը հայտարարել է, որ արևմտյան երկրները Երևանին դրդել են սառեցնել մասնակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ): Այս մասին հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն։

Նա նշել է, որ Վաշինգտոնը պղտորում է ջրերը՝ հմտորեն և վաղուց հաստատված սխեմայի համաձայն։

«Գաղտնիք չէ, որ «բաժանիր և տիրիր» սկզբունքը ակտիվորեն կիրառվում է Արևմուտքի կողմից մեր բարեկամ երկրների նկատմամբ։ Նպատակն ակնհայտ է՝ մասնատել հետխորհրդային տարածքը, ընդհարել մեր երկրներին ու ժողովուրդներին, փոխգործակցության անբարենպաստ օրինաչափություններ պարտադրել, նրանց մղել համաշխարհային գործընթացների լուսանցք»,- ասել է Միխայիլ Գալուզինը՝ հավելելով, որ հենց այս բացարձակ ապակառուցողական օրակարգով է, որ ԱՄՆ-ն փորձում է «զարգացնել» հետխորհրդային տարածքը և իրականում հետամուտ լինել իր «գաղութացմանը»։

Նա ընդգծել է, որ Վաշինգտոնն ու Բրյուսելը հսկայական ճնշում են գործադրում ՌԴ բարեկամ երկրների վրա՝ փորձելով սահմանափակել փոխգործակցությունը Ռուսաստանի հետ։

 «Մենք անկեղծորեն կարևորում ենք մեր կապերը Հայաստանի հետ և փորձում ենք դրանք կառուցել փոխադարձ հարգալից և փոխշահավետ ձևով։ Արևմուտքը՝ ընդհակառակը, հանրապետությունը ուտիլիտար է դիտարկում՝ որպես Ռուսաստանի և Հարավային Կովկասի այլ երկրների դեմ հիբրիդային պատերազմի գործիքներից մեկը։ Նպատակը պարզ է՝ օգտագործել հայկական «կամուրջը» տարածաշրջանում լարվածության հերթական օջախ ստեղծելու համար։

Արևմտյան մայրաքաղաքներում պատրաստ են հանգիստ «խաղադրույք անել» հանրապետության սոցիալ-տնտեսական իրավիճակի և անվտանգության վրա։ Միացյալ Նահանգների, Եվրամիության և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները կոչ են անում Երևանին խզել բոլոր կապերը Մոսկվայի հետ և ձգտում են դուրս բերել հանրապետությունը ընդհանուր ինտեգրացիոն միություններից։

Տեսնում ենք, որ Հայաստանին ակտիվորեն գայթակղում են եվրոպական հեռանկարով։ Դժվար չէ կռահել, որ երկրին կհամոզեն հրաժարվել այն մեխանիզմներից, որոնք վերջին տարիներին ռեկորդային աճ են ապահովել նրա տնտեսությանը։ Ռուսաստանի հետ տնտեսական կապերի խզումը կնշանակի հայկական բիզնեսի հիմնական շուկայի կորուստ»,- ասել է նա։

Գալուզինը հիշեցրել է, որ 2023 թվականին Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության միջև ապրանքաշրջանառությունը հասել է պատմական առավելագույնի՝ 700 միլիարդ ռուբլու։

«Ժամանակի ընթացքում Երևանից կպահանջվի դուրս գալ ԵԱՏՄ-ից, որտեղ հանրապետությունը հիմնական շահառուներից է։ Անցյալ տարի նրա արտաքին առևտրաշրջանառության գրեթե 40 %-ը միության երկրների հետ է եղել։ Հայաստանը կկորցնի Միությունում ձևավորվող միասնական էներգետիկ շուկային մասնակցելու հնարավորությունը։

Ցավոք սրտի, արևմտյան նարատիվների ազդեցության տակ տեղի է ունեցել երկկողմ քաղաքական շփումների կտրուկ նեղացում։ Երևանից գնալով ավելի հաճախ են հնչում Ռուսաստանի, ՀԱՊԿ-ի, անվտանգության առկա համակարգի անհիմն քննադատությունները։ Սա, մեղմ ասած, ապակառուցողական և անհեռատես քայլ է։

Երևանի լիարժեք մասնակցությունը ՀԱՊԿ-ի աշխատանքներին համապատասխանում է հայ ժողովրդի ձգտումներին և ծառայում է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության պահպանման գործին։ Ինչպիսին էլ որ լինեն արևմտյան երկրների խոստումները, որոնք Հայաստանի իշխանություններին դրդել են «սառեցնել» մասնակցությունը ՀԱՊԿ-ին, Հայաստանի անվտանգության ավելի արդյունավետ մեխանիզմի ապահովման այլընտրանքներ չկան։

ՀԱՊԿ-ի ներուժի մեծացման աշխատանքները համակարգված են ընթանում՝ Երևանին թողնելով հետևում։ Մշակվում են ճգնաժամային արձագանքման նոր ալգորիթմներ, ամրապնդվում են կազմակերպության Հավաքական ուժերի հնարավորությունները՝ հաշվի առնելով ռուսական մարտական փորձը, և ընդունվում են լուրջ ծրագրային փաստաթղթեր Կենտրոնական Ասիայում մեր դաշնակիցների սահմանային անվտանգությունն ապահովելու համար։

Անվտանգության ոլորտում Հայաստանի ինքնիշխանության հետագա քայքայումը և ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի «թղթե վահանի» տակ անցումը պարզապես անհնարին կդարձնի Ռուսաստանի հետ և ՀԱՊԿ-ի շրջանակներում միասնական պաշտպանական տարածքի պահպանումը»,- ասել է ռուս դիվանագետը։

«Մեր կողմից  բազմիցս և տարբեր մակարդակներով հստակ հայտնել ենք մեր պատրաստակամությունը քննարկելու Երևանին հուզող հարցերը։ Ընդգծել ենք, որ Մոսկվան հավատարիմ է եղել և մնում է համաձայնությունների ողջ շրջանակին թե՛ երկկողմ մակարդակով, թե՛ ընդհանուր ինտեգրացիոն կառույցների շրջանակներում, և չենք հրաժարվել դաշնակիցների հանդեպ ստանձնած պարտավորություններից։

Բայց մեր տարբեր նախաձեռնություններին ոչ մի արձագանք չենք ստացել։ Մենք հուսով ենք, որ Հայաստանի ղեկավարությունը կունենա բավականաչափ քաղաքական խոհեմություն՝ հասկանալու Արևմուտքի խոստումների պատրանքային բնույթը և Ռուսաստանի հետ հարաբերությունների կարևոր նշանակությունը հանրապետության ինքնիշխանության, անվտանգության և տնտեսական զարգացման տեսանկյունից»,- ասել է Գալուզինը։