Ռուսաստանի զինված ուժերը լիովին ազատագրել են ԿոնստանտինովկանՌուբինյանի նշանակումը ԱԺ նախագահի պաշտոնին վկայում է՝ փոխվում է հայ-թուրքական գործընթացի օրգանիկանՎրաստանի նախագահը Թեհրանում մասնակցում է Խամենեիի հուղարկավորության արարողությանըՀրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի տունՄԻՊ-ն այցելել է «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿԻնչո՞ւ է Ռոնալդուն ավելի շատ քննադատության արժանանում, քան ՄեսսինՓեզեշքիանը կոչ է արել արագացնել ՌԴ–Իրան ռազմավարական համագործակցությունըԼեգենդը գալիս է փրկի՞ ֆուտբոլը․ Պակը պաշտոն է ստացելԻտալիան կողմ է արտահայտվել Ուկրաինայի վերաբերյալ ՆԱՏՕ-ի հայտարարությունից 2027 թվականի հիշատակումը հանելունԱվտոբուսը դուրս է եկել ճանապարհից Թուրքիայում․ 40 վիրավոր կաԻրանը բացառել է եվրոպական երկրների մասնակցությունը Խամենեիի հրաժեշտի արարողությանըCSI-ն ահազանգում է օկուպացված Արցախի քրիստոնեական մշակութային ժառանգության ոչնչացման մասինԵրևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել են երեք անձինքՋրային պարեկներն ու փրկարարներն հանրային լողափերում անցել են ուժեղացված ծառայությանՉկա մի նահատակ, որ նահատակվել է Արցախում, բայց դա չի եղել հանուն Հայաստանի․ Քրիստինե ՎարդանյանԱյդ քննարկումներն ինձ ստիպեցին ավելի խորությամբ վերլուծել իրավիճակը. ՄելիքյանԻրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումներըԳիշերները տաքանում են ավելի արագ, քան ցերեկները՝ մեծացնելով մարդկանց առողջության համար վտանգըԱլեն Սիմոնյանը Սահմանադրության օրվա առթիվ պարգևատրումներ է արել Դուշման Վարդան․ ազատամարտիկ, որի անունը դարձավ թշնամու սարսափը․ այսօր նրա հիշատակի օրն է Երբ ՍԴ-ն կհրապարակի ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշումը Հրապարակվել է Սնանկության նոր օրենսգիրքը Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-իՃամբարակի ճանապարհին մեքենա է կողաշրջվել, ղեկին եղել է տարեց մարդ. բարեբախտաբար տուժածներ չկանՄարդու իրավունքների շուրջ ՀՀ-ԵՄ երկխոսությունում քննարկվել են ընտրությունների հարցերըՀայտնի են լրացուցիչ փուլի միասնական քննությունների օրերըԱնդրանիկ Թևանյանը Ալեն Սիմոնյանի դեմ դատական հայց է ներկայացրելՉինաստանը հույս է հայտնել խորացնել համագործակցությունը Հայաստանի հետԲաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների «դատավարությունը»Խոշոր հրդեհ՝ Արմավիրի մարզում․ բակում կայանված «ՎԱԶ 2107»-ը վերածվել է մոխրակույտիՎրաստանն ու Ուզբեկստանը դարձան ռազմավարական գործընկերներՓոստանջյանը դիմել է ՌԴ, ԵՄ և ԱՄՆ դեսպաններին՝ ահազանգելով քաղաքական հետապնդումների մասինԹուրքիան և Օմանը համագործակցության հուշագիր են ստորագրելՀանտավիրուսի բռնկումն ավարտվել է․ ԱՀԿՎենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժը մեծացրել է վարակի բռնկման ռիսկը. ԱՀԿԱրտասահմանցի ֆուտբոլիստների սահմանափակում` տրանսֆերային պատուհանի ամենաթեժ պահինՀայաստանն առաջին անգամ կընդունի բասկետբոլի Եվրոպայի մինչև 16 տարեկանների C դիվիզիոնի առաջնությունըՍևանի գերեզմանատանը մեքենայում երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվելԵՄ առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել ՀՀ սահմանամերձ շրջաններումՊայթյուն՝ Վանաձորի գազալցակայաններից մեկի պահեստային մասում. նախնական տվյալներով՝ կա մեկ տուժածԱվտովթար՝ Կոտայքի մարզում. «Lada»-ն բախվել է երկաթե արգելապատնեշին. կան վիրավորներՀուլիսի 6-ից քաղաքացիները կարող են դիմել վարելու իրավունքի վերականգնման համար․ ՆԳ նախարարՔրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը ստանձնել է մասնավոր վեճի լուծումըԴպրոցներում կներդրվի «Անվտանգ կենսագործունեություն» նոր առարկան
Մեռելոցի օրերը կրկին կլինեն ոչ աշխատանքային
ՀՀ բոլոր բնակավայրերի մուտքի մոտ Հայաստանի դրոշներ կտեղադրվենՄեկ օրում բացահայտվել է 135 հանցագործություն․ գրանցվել է 15 վթարԻնչպես են Իրանի նախագահն ու բարձրաստիճան մյուս պաշտոնյաները արտասվում Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությանը (տեսանյութ)Կասեցվել է սննդամթերքի պատրաստման և մատակարարման խոհանոցի արտադրական գործունեության առանձին գործառույթը. ՍԱՏՄՆման խոսակցությունների մասին չեմ լսել. Ավինյանը` Ալեն Սիմոնյանի քաղաքապետի թեկնածու առաջադրվելու հրապարակումների մասին
Տնտեսություն

ՏՄՊՊՀ-ն տուգանել է «Կոկա-Կոլա» ընկերությանը

ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի որոշմամբ «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ընկերությունը տուգանվել է 50 միլիոն դրամի չափով: Որոշումը կայացվել է ՏՄՊՊՀ-ի այսօր՝ փետրվարի 26-ին կայացած նիստում:
Հարուցվել է «Ջերմուկ Ինթերնեյշնլ Պեպսի-Կոլա Բոթլեր» ընկերության կողմից ներկայացված դիմում-բողոքի հիման վրա:

«Կոկա Կոլա» ՓԲԸ-ն մուտքի խոչընդոտներ է ստեղծել մրցակից ընկերությունների համար «Ջերմուկ Ինթերնեյշնլ Պեպսի-Կոլա Բոթլեր» ընկերությունը դիմում-բողոք է ներկայացրել Հանձնաժողով, տեղեկացնելով, որ «Դալմա Գարդեն Մոլ» զվարճաառեւտրային համալիրի սննդի սպասարկման տարածքում գործունեություն իրականացնող 11 տնտեսվարողները հրաժարվում են ձեռք բերել եւ իրենց հաճախորդներին վաճառել «Պեպսի կոլա» ըմպելիքը: Իր ընկերության արտադրանքի իրացման նպատակով բոլոր բանակցությունները մնացել են անարձագանք: Մինչդեռ, վերը նշված բոլոր օբյեկտներում լայնորեն ներկայացված են «Կոկա Կոլա» ընկերության ըմպելիքները:

Այս առնչությամբ հարուցված վարչական վարույթի շրջանակներում Հանձնաժողովը պահանջել է, որպեսզի վերոնշյալ տնտեսվարողները ներկայացնեն «Պեպսի կոլայի» իրացումից հրաժարվելու պատճառներն ու հիմնավորումները: ՏՄՊՊՀ դիտարկմամբ, ներկայացված հիմնավորումները մեղմ ասած արժանահավատ չեն: Ըստ դրանց, իբրեւ թե տարածքը սահմանափակ է եւ չեն կարող այլ ապրանք եւս իրացնել, եւ, բացի այդ, նշել են, որ սպառողների շրջանում առավել պահանջարկ ունի «Կոկա կոլան»: Հանձնաժողովը համարում է, որ վերոնշյալ պատճառաբանությունները անհիմն են: Ուսումնասիրությունները փաստում են, որ տարածքի սահմանափակվածության հանգամանքը չի կարող դիտարկվել որպես հիմնավոր պատճառ, քանի որ այդ օբյեկտներում ներկայացված են եւ իրացվում են շատ ավելի փոքր պահանջակ ունեցող եւ շատ ավելի քիչ եկամուտ ապահովող տարատեսակ այլ ըմպելիքներ: Ի դեպ, 11 տնտեսվարողներից 4-ը նախկինում իրացրել են «Պեպսի կոլայի» ըմպելիքները, հետո սակայն, առանց որեւէ պատճառաբանության հրաժարվել դրանցից: Մինչդեռ բոլորի մոտ առանց բացառության մինչ այսօր լայնորեն գովազդվում եւ ներկայացվում է «Կոկա-կոլա» ընկերության արտադրանքը:

«Կոկա-Կոլա» ՓԲԸ-ն որոշակի շահավետ պայմաններ է առաջարկում տնտեսվարողներին՝ միայն իր արտադրանքը իրացնելու պայմանով Վարչական վարույթի ընթացքում Հանձնաժողովն ընդլայնել է ուսումնասիրության շրջանակները՝ դուրս գալով «Դալմա Գարդեն Մոլի» տարածքից եւ ընդգրկելով տասնյակ այլ օբյեկտներ՝ պարզելու, թե որքանով է վերոնշյալ խնդիրը կրում համընդհանուր բնույթ: Պարզվել է, որ զեղչերի, ակցիաների կամ այլ շահավետ պայմանների միջոցով «Կոկա-Կոլա»-ն պարտադրում է, որ տասնյակ օբյեկտներ իրացնեն միայն իր արտադրանքը: Օրինակ, ընկերության ֆիրմային սառնարանները անհատույց տրամադրվում են տնտեսվարողներին, ինչը տնտեսապես շահավետ է վերջիններիս, քանի որ սառնարանի ձեռքբերման եւ վարձակալության համար լրացուցիչ ծախսեր չեն կատարում:

Ընկերությունը արգելում է, որպեսզի իր սառնարաններում թեկուզեւ շատ փոքր քանակով ներկայացված լինեն այլ ըմպելիքներ, հակառակ դեպքում զգուշացնում է, որ իրավասու է կիրառելու որոշակի խիստ միջոցներ: Հանձնաժողովի կողմից կատարված ուսումնասիրությունները փաստում են նաեւ, որ «Կոկա-Կոլա»-ն տասնյակ տնտեսվարողների մարքեթինգային ծախսերի անվան տակ խոշոր չափերի հասնող գումարներ է փոխանցել, իբրեւ թե իր վահանակները, ցուցանակները եւ այլ պարագաներ ցուցադրելու համար: Արժանահավատ չէ նաեւ այդ հանգամանքը: ՏՄՊՊՀ-ն պարզել է, որ տասնյակ դեպքերում տնտեսվարողները ընկերության տարբերանշանով պարագաները ցուցադրում են անվճար:

Ստացվում է, որ «Կոկա-Կոլա» ընկերության մարքեթինգային գործունեությունը կրում է ձեւական բնույթ: «Կոկա-Կոլա» ընկերությունը խիստ տարբերակված մոտեցում է ցուցաբերել նաեւ զեղչային քաղաքականության, ինչպես նաեւ ապրանքի դիմաց վճարման ստացման հարցում՝ տարբեր տնտեսվարողների հանդեպ կիրառելով տարբեր մոտեցումներ, ինչը, որպես գերիշխող տնտեսվարող իրավասու չէր անելու: Այսպիսով, ընկերության խիստ սուբյեկտիվ եւ խտրական մոտեցման արդյունքում տնտեսվարողներն ուղղակի կամ անուղղակի շահագրգռված են եղել համագործակցել եւ իրացնել ընկերության ապրանքները՝ հրաժարվելով մրցակիցների ըմպելիքները իրացնելուց:

ՏՄՊՊՀ-ը համարում է, որ նման վարքագծի պատճառով «Կոկա-Կոլայի» եւ մրցակից ընկերությունների միջեւ ստեղծվում են անհավասար մրցակցային պայմաններ, ինչն անթույլատրելի է:

Մրցակցային հանձնաժողովը հանդես կգա օրենսդրական փոփոխությունների առաջարկով Հանձաժողովն ուսումնասիրել է նաեւ «Կոկա-Կոլա» ընկերության կողմից դրսեւորվող վարքագծի առնչությամբ առկա միջազգային փորձը: Մասնավորապես, ԵՄ տնտեսական մրցակցության օրենսդրությունը այս հարցի հետ կապված սահմանել է հստակ կարգավորումներ, համաձայն որի «Coca Cola Hellenic Bottling Company» ընկերության համագործակցող տնտեսվարողները իրավունք ունեն վերջինների տրամադրած սառնարաններում 20 տոկոսի չափով սեփական հայեցողությամբ տեղ հատկացնել նաեւ ցանկացած այլ ընկերության արտադրած ըմպելիքի համար: Նկատի ունենալով վերոնշյալ նախադեպը, ՏՄՊՊՀ-ը զուգահեռաբար նախապատրաստել է «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու նախագիծ, ըստ որի գերիշխող դիրք ունեցող տնտեսվարողները պարտավորված կլինեն իրենց կողմից տրամադրվող սառնարանների եւ ցուցապահարանների մինչեւ 20 տոկոսը տրամադրել մրցակից ընկերությունների ապրանքների ներկայացվածություն համար:

Հանձնաժողովը առաջիկայում կուսումնասիրի նաեւ «Ջերմուկ Ինթերնեյշնլ Պեպսի-Կոլա Բոթլեր» ընկերության գործունեությունը՝ պարզելու՝ արդյոք վերը նշված մրցակցային իրավախախտումները առկա չեն նաեւ այս ընկերության վարքագծում: