Ստեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն երկու ամսով կալանավորվել էՌուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելությունԹուրքիան և Ադրբեջանը երկկողմ համագործակցությունը կբարձրացնեն ավելի բարձր մակարդակիՀայ բռնցքամարտիկները ևս մեկ մեդալ են ապահովել ԹուրքիայումՖրանսիայի փոխառությունների արժեքը հասել է 24 տարվա առավելագույնին՝ ցույցերի և բյուջեի շուրջ մտավախությունների ֆոնինՔաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ կա վիրшվորՍրբուհի Գալյանը Ստամբուլում ներկայացրել է Հայաստանի արդարադատության ոլորտի բարեփոխումներըCOP17-ի «Կանաչ գոտում» ներկայացվել են գիտության և բարձրագույն կրթության ծրագրերըԱրտահանումը ԵՄ անդամ երկրների հետ աճել է 51%-ով. ՊապոյանՈւշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումիցՄանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից կբռնագանձվի 1,2 միլիարդ դրամի գույքՍյունիքում բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոցՄիակն այս դիմակայության պատմության մեջ․ Ինտերը՝ Մխիթարյանի և Շախտյորի դեմ հատուկ խաղի մասինՎերհիշեք՝ 2018-ի մայիսի դրությամբ ինչքան տարածք եք ստացել ու այսօր ինչքա՞նն եք զիջել․ ՇարմազանովՍահմանն անցած անձը Աղդամ գյուղի բնակիչ է և արածեցրել է իրեն պատկանող անասուններինՆոր մեղադրանք՝ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբՎաղը Գյումրիում շչակ է գործարկվելու Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ մի շարք հասցեներումՀութիները բալիստիկ հրթիռով հարվածել են Սաուդյան Արաբիայի բանակի օպերատիվ շտաբինՆոր կենսաչափական համակարգի ներդրմամբ պայմանավորված՝ փոխվում է փաստաթղթերի հերթագրման կարգըՋրասուզակ Վահե Մելքոնյանը մասնակցում է կառավարության կողմից անցկացվող «Մեր ժամանակների հերոսը» նախագծին (տեսանյութ)ՔՏՀԱՏՄ-ն դադարեցրել է «Դոմուս»-ի կողմից շահագործվող առևտրի կենտրոնի գործունեությունըՀայտնի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանաԱԺ պատգամավոր Լիլիթ Ստեփանյանի հրաժարականի դիմումի մասին ԱԺ նախագահի հայտարարությունըՍպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազիՀայաստանի համար Էբոլայի ներմուծման ռիսկը ցածր է գնահատվում. ԱՆՊարեկները մոտոցիկլետներով իրականացրած ուժեղացված ծառայության ընթացքում 143 իրավախախտում են արձանագրել
Ո՞րն է եղել նորածնի մшhվшն պատճառը. ԲԿ-ն մանրամասներ է հայտնել
Սուրեն Պապիկյանը Պրահայում մասնակցել է «Future Forces Exhibition & Forum» ցուցահանդեսի բացմանըՀայաստան են հասել 64 ֆլեքվի ցեղի տոհմային խոշոր եղջերավոր կենդանիներՍտերջացում՝ առանց անզգայացման․ ինչպես են ծախսվում թափառող շների համար հատկացված միլիոնները. «Հետք»Ուիթքոֆը Պուտինին տեղեկացրել է, որ իր հետ Ռուսաստան է բերել պատերազմի կարգավորման փաստաթղթերԻշխանությունը վախ է տարածում՝ ընտրություններից առաջ․ Արամ ՎարդևանյանՍա այն համայնքն է, որտեղ կանխատեսելի էր «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուի հաղթանակը. Սուրենյանցը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասինՉարենցավան համայնքի տիրապետմանն է վերադարձվել «Գութանասար» հրաբխի «Սև պատ» կոչվող հատվածի հողամասը. ՓաշինյանՖրանսիայում ցուցարարները նախապատրաստվում են հոկտեմբերի 24-ի լայնածավալ գործողություններինԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «ԹՐԻՓՓ» նախագծինՏնային կալանքում եմ. սա իմ և իմ կուսակցության նկատմամբ հերթական քաղաքական դրսևորումն է. Աշոտյան (տեսանյութ)«Հրազդան» ցեմենտի գործարանի մոտ ակցիա է. դատարանը ձգձգում է վաճառքի մասին որոշումըԱրթուր Վարդանյանի կյանքին վտանգ է սպառնում․ փաստաբանը ահազանգում է նրա առողջական վիճակի մասինՀունաստանում ցույցերը շարունակվում են. կան տասնյակ ձերբակալվածներ«Հույս ունեմ՝ պատ չենք շարի». Միրզոյանն ադրբեջանցիների «մոլորվելու» փաստը հանգիստ է ընդունում«Թելեգրամ»-յան հարթակում իմ անունով և նկարով բացվել է կեղծ օգտահաշիվ. Անահիտ ԱվանեսյանԶախարովան հայկական ԱԷԿ-ի վերաբերյալ հրապարակումներում քաղաքական շարժառիթներ է տեսնում Ադրբեջանը Թուրքիայի 31 քաղաքացու ներառել է անցանկալի անձանց ցուցակումՊայմանավորվածություն կա երեք ամսում երկաթուղու հարցում լուծումների տարբերակներ գտնել. ՄիրզոյանՈստիկանները ձերբակալել են թմրանյութ տեղադրող երկու տղամարդու․ նրանք կալանավորվել ենԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Սերբիայի դեսպանինԹուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս գովաբանել է Փաշինյանին և քննադատել Սփյուռքին․ Սասունյան«Ծառայությունների առևտրի և ներդրումների մասին ՀՀ կառավարության և ԱՄԷ կառավարության միջև» համաձայնագիրը վավերացնելու նախագիծը դրական եզրակացություն է ստացել
Քաղաքականություն

Սարգիս Գալստյանի գործով նախաքննությունը չի ավարտվել, նրա կինը մեղադրյալի կարգավիճակ չունի

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը՝ ավելի քան 9 ամիս տոտալ շրջափակման մեջ պահելուց հետո, ռազմական գործողություն սկսեց Արցախի Հանրապետության և նրա խաղաղ բնակչության դեմ: Մեծ ու փոքր արցախցիների հանդեպ գործած խոշտանգումներից, կատարված սպանություններից հետո Ադրբեջանն անցավ բնակչության  բռնի տեղահանմանն ու Արցախի էթնիկ զտմանը։ Այս ցեղասպանական քաղաքականության արդյունքում 120 հազարից ավելի արցախահայեր բռնի տեղահանվեցին իրենց բնօրրանից։ Անցյալ տարվա սեպտեմբերյան ողբերգական իրադարձություններից հետո Արցախում մնացել էր  մի քանի հայ, որոնք  չէին ցանկացել դուրս գալ հայրենիքից:

Շատերի մասին ստույգ տեղեկություն չկար, բայց հայտնի էր, որ Արցախում մնացածների մեջ էր  հանրապետության  Կրթության նախարարությունում և Շուշիի քաղաքապետարանում աշխատած Սարգիս Գալստյանը։

Նա չի լսել ընտանիքի անդամների հորդորները և որոշել է կնոջ հետ մնալ Արցախում՝ մտածելով, որ շուտով արցախահայերը կվերադառնան։ Որոշ ժամանակ անց տեղեկություններ տարածվեցին, թե Սարգիս Գալստյանը ստացել է Ադրբեջանի անձնագիր և նշանակվել է օկուպացված Ստեփանակերտի պարետ։ Մամուլում հրապարակված այս տեղեկությունը, իհարկե, հերքել էր Սարգիս Գալստյանի եղբոր որդին՝ Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը՝ նշելով, որ հորեղբայրը ոչ Ադրբեջանի անձնագիր է  ստացել, ոչ էլ պարետ է նշանակվել, շեշտելով՝ Սարգիս Գալստյանի երեխաները Հայաստանում են, և նման կեղծ լուրեր տարածողներին դատի կտան։

Ապրիլի 3-ին հայտնի դարձավ, որ օկուպացված Արցախում 7 ամիս մնալուց հետո Սարգիս Գալստյանը կնոջ հետ վերադարձել է Հայաստան, նրանց Գորիսից ՀՀ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները բերման էին ենթարկել։ Այնուհետև Սարգիս Գալստյանը կալանավորվեց՝ լրտեսության մեղադրանքով, իսկ նրա կնոջը ազատ էին արձակել։ Տևական ժամանակ մամուլում որևէ տեղեկություն չկար ոչ Գալստյան ընտանիքի, և ոչ հարուցված քրեական գործի ու նախաքննության մասին:

168.am-ն այսօր Քննչական կոմիտեի մամլո խոսնակ Գոռ Աբրահամյանից հետաքրքրվել է՝ ի՞նչ փուլում է Սարգիս Գալստյանի նկատմամբ հարուցված քրեական գործը, նրա կինը մեղադրյալի կարգավիճակ ունի՞։

«Այդ վարույթով դեռևս նախաքննություն է ընթանում, այսինքն՝ գործն ավարտված չէ»,- պատասխանել է նա։

Ինչ վերաբերում է Սարգիս Գալստյանի կնոջը, ապա ՔԿ խոսնակը փոխանցել է՝ նա մեղադրյալի կարգավիճակ չունի։