Հայաստանը որևէ ազդանշան չի ուղարկել ԱՊՀ-ից դուրս գալու վերաբերյալ. ԱՊՀ գլխավոր քարտուղար
Հայաստանը որևէ ազդանշան չի ուղարկել Անկախ Պետությունների Համագործակցությունից (ԱՊՀ) դուրս գալու կամ դրանում իր մասնակցությունը թուլացնելու ցանկության մասին։ Այս մասին TASS-ի հետ զրույցում հայտնել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը։
Նրա խոսքով՝ իրենք որևէ ազդանշաններ չունեն, որ Հայաստանը պատրաստվում է լքել ԱՊՀ-ն կամ թուլացնել իր մասնակցությունը։
«Ես արձանագրել եմ, որ ԱՊՀ-ի և ԵԱՏՄ-ի մասով Հայաստանը շարունակելու է իր փոխգործակցությունը համագործակցության շրջանակներում՝ իր հարևանների հետ։ Եվ ես անկեղծորեն ուրախ եմ դրա համար և հուսով եմ, որ այդպես էլ կլինի»,-ասել է Լեբեդևը։