Թերություններ եղել են բոլոր իշխանությունների ժամանակ, սակայն դրանք ողբերգություն չեն եղել՝ հայրենիք չեն հանձնել․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
Այս Շարժումը քաղաքական հենարան չունի, բոլոր փորձերը կապելու նախկինների հետ, սին են ու դատարկ։ Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
«Ես որևէ խնդիր չունեմ համագործակցելու բոլորի հետ։ Ես մտերմություն ունեմ թե՛ առաջին, թե՛ երկրորդ, թե՛ երրորդ նախագահների շրջապատի հետ։ Նաև ուզում եմ շեշտել, որ թեպետ ես ընդդիմադիր եմ եղել բոլոր իշխանությունների ժամանակ, սակայն թշնամի չեմ եղել»,- ասաց նա։
Նա խոստովանում է, որ թերություններ եղել են բոլոր իշխանությունների ժամանակ, սակայն դրանք ողբերգություն չեն եղել, հայրենիք չեն հանձնել։