Հունիսի 21-ին գնալու եմ Կիրանց. Բագրատ Uրբազան
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը մամուլի ասուլիսում տեղեկացրեց, որ լինելու են այցելություններ՝ թիրախային վայրեր։
Նա խնդրել է, որպեսզի գնան ու նկարեն Նիկոլ Փաշինյանի կողմից ներկայացված՝ Ոսկեպարի, Կիրանցի սահմանի երկայնքով տեղադրված փշալարերով ցանկապատերը։
«Այս պահի դրությամբ չկա։ Խնդրել եմ՝ երկրորդ անգամ ստուգեն հնարավոր բոլոր ծայրերից։ Հունիսի 21-ին գնալու եմ Կիրանց, Ոսկեպար՝ իմ աչքով տեսնելու այդ ինչ փշալարեր, ցանցեր են, որոնք մեր անվտանգությունն են ապահովելու։ Այն, ինչ որ ինքը ցույց է տվել, չկա, միգուցե ինչ-որ հատվածում մի կտոր է, որ նկարեն ու ասեն՝ այլևս վերջ։ Կգնամ, իմ աչքով տեսնելու։ Նկարներ են ուղարկել, որ գետնին ինչ-որ տեղեր փշալարեր են, բայց իր ներկայացրած փշալարերով ցանկապատ գոյություն չունի ինձ ուղարկած լուսանկարներում, տեսանյութերում։ Գնալու եմ անձնապես տեսնեմ։ Սև լիճը ձեզ օրինակ. գնացել էին ուրիշ լիճ, կանգնել էին ու ասում էին՝ Սև լճում կանգնած ենք, լիճը մերն է»,- ասաց Սրբազանը։