Եկեղեցին որպես ինստիտուտ այս շարժման մեջ որևէ ձևով ներգրավվածություն չունի․ դա իմ անձնական որոշումն է․ Բագրատ Գալստանյան
Եկեղեցին, Մայր Աթոռը արդարությանն աջակցել է, դատապարտել է այս բռնությունները, բայց եկեղեցին որպես ինստիտուտ այս շարժման մեջ որևէ ձևով ներգրավվածություն չունի։ Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը՝ անդրադառնալով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից Շարժումն աջակցելու վերաբերյալ տեղեկություններին։
«Իշխանության ներկայացուցիչները, կենսագրություն չունեցող մարդիկ անամոթաբար հարցը տանում են Գարեգին Երկրորդ Վեհափառ»,-ասաց Սրբազանը;
Նա վստահեցնում է, որ շարժումն իր անձնական որոշումն է։
«Համարվել է, որ եկեղեցին չի կարող քաղաքականության մեջ ակտիվ ներգրավված լինել, ընդունել եմ դա, բայց նաև անձնական որոշում եմ կայացրել, խնդրել եմ Հայոց Հայրապետին դադարեցնի իմ ծառայությունները։ Վեհափառն ասել է՝ քո աձնական որոշումն է։ Ես անձնական որոշում եմ կայացրել, և շատ դժվար, շատ ծանր։ Մայր Աթոռն էլ ինքն է որոշելու՝ ինչպես անել, ինչպես չանել։ Դա բնական է, բայց որ գործընթացների մեջ ներգրավվա՞ծ է։ Ոչ։ Շարժման մեջ ներգրավվա՞ծ է։ Ոչ։ Իրենք որոշակի իմաստով նաև թե անձի, իմ նկատմամբ մտահոգություն են ունեցել այս ամբողջ շարժման հետ կապված»,-ասաց Սրբազանը։