Ստեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն երկու ամսով կալանավորվել էՌուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելությունԹուրքիան և Ադրբեջանը երկկողմ համագործակցությունը կբարձրացնեն ավելի բարձր մակարդակիՀայ բռնցքամարտիկները ևս մեկ մեդալ են ապահովել ԹուրքիայումՖրանսիայի փոխառությունների արժեքը հասել է 24 տարվա առավելագույնին՝ ցույցերի և բյուջեի շուրջ մտավախությունների ֆոնինՔաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ կա վիրшվորՍրբուհի Գալյանը Ստամբուլում ներկայացրել է Հայաստանի արդարադատության ոլորտի բարեփոխումներըCOP17-ի «Կանաչ գոտում» ներկայացվել են գիտության և բարձրագույն կրթության ծրագրերըԱրտահանումը ԵՄ անդամ երկրների հետ աճել է 51%-ով. ՊապոյանՈւշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումիցՄանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից կբռնագանձվի 1,2 միլիարդ դրամի գույքՍյունիքում բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոցՄիակն այս դիմակայության պատմության մեջ․ Ինտերը՝ Մխիթարյանի և Շախտյորի դեմ հատուկ խաղի մասինՎերհիշեք՝ 2018-ի մայիսի դրությամբ ինչքան տարածք եք ստացել ու այսօր ինչքա՞նն եք զիջել․ ՇարմազանովՍահմանն անցած անձը Աղդամ գյուղի բնակիչ է և արածեցրել է իրեն պատկանող անասուններինՆոր մեղադրանք՝ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբՎաղը Գյումրիում շչակ է գործարկվելու Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ մի շարք հասցեներումՀութիները բալիստիկ հրթիռով հարվածել են Սաուդյան Արաբիայի բանակի օպերատիվ շտաբինՆոր կենսաչափական համակարգի ներդրմամբ պայմանավորված՝ փոխվում է փաստաթղթերի հերթագրման կարգըՋրասուզակ Վահե Մելքոնյանը մասնակցում է կառավարության կողմից անցկացվող «Մեր ժամանակների հերոսը» նախագծին (տեսանյութ)ՔՏՀԱՏՄ-ն դադարեցրել է «Դոմուս»-ի կողմից շահագործվող առևտրի կենտրոնի գործունեությունըՀայտնի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանաԱԺ պատգամավոր Լիլիթ Ստեփանյանի հրաժարականի դիմումի մասին ԱԺ նախագահի հայտարարությունըՍպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազիՀայաստանի համար Էբոլայի ներմուծման ռիսկը ցածր է գնահատվում. ԱՆՊարեկները մոտոցիկլետներով իրականացրած ուժեղացված ծառայության ընթացքում 143 իրավախախտում են արձանագրել
Ո՞րն է եղել նորածնի մшhվшն պատճառը. ԲԿ-ն մանրամասներ է հայտնել
Սուրեն Պապիկյանը Պրահայում մասնակցել է «Future Forces Exhibition & Forum» ցուցահանդեսի բացմանըՀայաստան են հասել 64 ֆլեքվի ցեղի տոհմային խոշոր եղջերավոր կենդանիներՍտերջացում՝ առանց անզգայացման․ ինչպես են ծախսվում թափառող շների համար հատկացված միլիոնները. «Հետք»Ուիթքոֆը Պուտինին տեղեկացրել է, որ իր հետ Ռուսաստան է բերել պատերազմի կարգավորման փաստաթղթերԻշխանությունը վախ է տարածում՝ ընտրություններից առաջ․ Արամ ՎարդևանյանՍա այն համայնքն է, որտեղ կանխատեսելի էր «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուի հաղթանակը. Սուրենյանցը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասինՉարենցավան համայնքի տիրապետմանն է վերադարձվել «Գութանասար» հրաբխի «Սև պատ» կոչվող հատվածի հողամասը. ՓաշինյանՖրանսիայում ցուցարարները նախապատրաստվում են հոկտեմբերի 24-ի լայնածավալ գործողություններինԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «ԹՐԻՓՓ» նախագծինՏնային կալանքում եմ. սա իմ և իմ կուսակցության նկատմամբ հերթական քաղաքական դրսևորումն է. Աշոտյան (տեսանյութ)«Հրազդան» ցեմենտի գործարանի մոտ ակցիա է. դատարանը ձգձգում է վաճառքի մասին որոշումըԱրթուր Վարդանյանի կյանքին վտանգ է սպառնում․ փաստաբանը ահազանգում է նրա առողջական վիճակի մասինՀունաստանում ցույցերը շարունակվում են. կան տասնյակ ձերբակալվածներ«Հույս ունեմ՝ պատ չենք շարի». Միրզոյանն ադրբեջանցիների «մոլորվելու» փաստը հանգիստ է ընդունում«Թելեգրամ»-յան հարթակում իմ անունով և նկարով բացվել է կեղծ օգտահաշիվ. Անահիտ ԱվանեսյանԶախարովան հայկական ԱԷԿ-ի վերաբերյալ հրապարակումներում քաղաքական շարժառիթներ է տեսնում Ադրբեջանը Թուրքիայի 31 քաղաքացու ներառել է անցանկալի անձանց ցուցակումՊայմանավորվածություն կա երեք ամսում երկաթուղու հարցում լուծումների տարբերակներ գտնել. ՄիրզոյանՈստիկանները ձերբակալել են թմրանյութ տեղադրող երկու տղամարդու․ նրանք կալանավորվել ենԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Սերբիայի դեսպանինԹուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս գովաբանել է Փաշինյանին և քննադատել Սփյուռքին․ Սասունյան«Ծառայությունների առևտրի և ներդրումների մասին ՀՀ կառավարության և ԱՄԷ կառավարության միջև» համաձայնագիրը վավերացնելու նախագիծը դրական եզրակացություն է ստացել
Քաղաքականություն

Սպրդող «խաղաղության պայմանագիր»․ Հայաստանը «պատերազմի խաչմերուկում». Ձյունիկ Աղաջանյան

Կառավարության նկատմամբ վստահության մակարդակը չափազանց ցածր է, ցավոք սրտի, այն լիովին արժանի է այդ ցածր վստահությանը, քանի որ մեր կառավարությունը ստում է, ստում է և ստում, և այն այլևս չի էլ փորձում ճշմարտությունն ասել, այն փորձում է պատմույթ (նարատիվ) հորինել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արտակարգ և լիազոր դեսպան, «Մայր Հայաստան» ժողովրդական շարժման նախաձեռնող խմբի անդամ Ձյունիկ Աղաջանյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Ցանկացած ընթերցողի կթվա, թե այս բառերն ասվել են ՀՀ գործող իշխանությունների մասին, սակայն սա ամերիկյան գործող վարչակարգի մասին Կոլումբիայի համալսարանի պրոֆեսոր, մոտ երկու տասնամյակ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդական, աշխարհի լավագույն ուղեղներից մեկը համարվող Ջեֆրի Սաքսի խոսքերն են «չեղարկման քաղաքականության» զոհ դարձած, «Ֆոքս» հեռուստատեսության նախկին մեկնաբան Թաքեր Կարլսոնի հետ վերջինիս հարցազրույցի ժամանակ: Այնուհանդերձ, այս նույն բնորոշումը հավասարապես կիրառելի է արևմտյան աշխարհի գրեթե բոլոր ռազմաքաղաքական ղեկավարների համար, ովքեր ժողովրդավարական արժեքների պաշտպանության ու առաջմղման դրոշը ծածանելով, ստի ու կեղծիքի քաղաքականությամբ, սեփական գերակայությունը պահպանելու և տարածելու օրակարգին համահունչ, ստեղծել են մի պատրանքային աշխարհ, որտեղ լիբերալ արժեքների ներքո իրականացվում է մարդկային ու հասարակական խեղման գործընթաց՝ կամակատար հանրույթ ստանալու համար: Եվ այդ նպատակներին հասնելու համար միջոցների մեջ խտրականություն չի դրվում, ինչպես ցույց տվեց կորոնավիրուսի համաճարակը և արցախահայերի էթնիկ զտումը՝ տոտալ շրջափակման ու բռնի տեղահանության միջոցով:

Սակայն, ինչպես Աբրահամ Լինքոլն է նշել. «Հնարավոր է ամբողջ ժողովրդին խաբել ինչ-որ ժամանակ կամ ժողովրդի մի մասին՝ անընդհատ, բայց անհնար է անընդհատ խաբել ամբողջ ժողովրդին»: Արթնացման առաջին նշանակալից պտուղները գրանցվեցին Եվրախորհրդարանի ընտրությունների ժամանակ, հաջորդ փուլին ականատես կլինենք հաջորդ երկու շաբաթների ընթացքում, երբ խորհրդարանական ընտրություններ կանցնեն Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում, որտեղ, ըստ հանրային տրամադրությունների, գործող վարչակարգերը կկորցնեն տասնամյակից ավելի վայելած գերիշխող դիրքերը: Վերջնական որոշումներ կկայացվեն եվրոպական ղեկավարների մասով՝ ակնհայտորեն պատմության գիրկն ուղարկելով կոռուպցիոն սկանդալների մեջ թաթախված ֆոն դեր լայեններին, դրախտային մտածողությամբ ապրող բորելներին ու միշելներին: Վերջիններիս ստի ու կեղծիքի քաղաքականության հետևանքները ամենօրյա կտրվածքով իր վրա է զգում հայ ժողովուրդն ու Հայաստան պետությունը՝ գրանցելով կորուստ կորստի հետևից պատրանքային խոտումների դիմաց:

Հունիսի վերջին նշանակալից զարգացումներ են սպասվում նաև Միացյալ Նահանգներում: Հունիսի 27-ին նշանակվել են ամերիկյան պատմության մեջ ամենավաղ նախագահական դեբատները: Տարբեր մեկնաբանություններ կան այս առումով: Սակայն, տպավորություն է ստեղծվում, որ իշխող կուսակցության ներկայացուցիչներն արդարացված պատճառ են ստեղծում իրենց թեկնածուի՝ Ջո Բայդենի փոփոխության համար: Փորձարկվել են տարբեր հնարավոր թեկնածուներ, այդ թվում՝ տիկին Օբաման, հույս ունենալով հանրային աջակցություն գեներացնել նաև գենդերային տարրն օգտագործելով, սակայն ապարդյուն: Եվ, ակնհայտորեն, որոշում է կայացվել «փորձված թանն անփորձ մածնով չփոխել»՝ առաջադրել Բարաք Օբամայի թեկնածությունը, նաև այն պատճառով, որ ընտրարշավի համար շատ քիչ ժամանակ է մնում: Բայց գործող վարչակազմը գործում է «բիզնես սովորականի պես» տրամաբանությամբ, առանց հասկանալու, որ ամերիկյան քաղաքական դաշտի պահանջները փոխվել են, քաղաքացիական պատերազմի շեմին հայտված հանրությունն իրական փոփոխություն է ուզում, ոչ զուտ դերակատարների տեղափոխում: Արդեն իսկ մեկ անգամ բողոքի ու դժգոհության քվեարկությամբ մերժել են Հիլարի Քլինթոնին, Թրամփի դեմ ներկայիս քաղաքական հետապնդումներն ավելի ու ավելի են բզկտում խորապես բաժանված հասարակությունը՝ գրեթե անհնարին դարձնելով ընդունելի արդյունքով ընտրությունների անցկացումը:

Բայդենի՝ առողջական վիճակի հանգամանքով փաստական իշխանություն չիրականացնելու արդյունքում առաջ են մղվել երկրորդ էշելոնի դերակատարները, ովքեր շատ լավ հասկանալով առկա ռիսկերը՝ ավելի են արագացնում գործընթացները՝ հույս ունենալով, նախապես ծրագրված սցենարների իրականացմամբ, ի վերջո, ինչ-որ հաջողություններ գրանցել, որոնք կօգտագործվեն ընտրություններում քվեներ պոկելու համար:

Սրանով է պայմանավորված դեպի Հայաստան ամերիկյան բարձրաստիճան պաշտոնյաների այցերի շքերթը, անգամ ջանքերն օգտագործելու հայկական համայնքի հետ առնչությունները՝ ջանալով ամերիկյան անվերապահ ու ակնկեղծ աջակցության պատրանք ստեղծել, մի կողմից, և շտապողաբար առաջ մղել հայկական կողմից հերթական զիջումների օրակարգը՝ բավարարելու թուրք-ադրբեջանական տանդեմի անսպառ պահանջները, հույս ունենալով, ի վերջո, հասնելու մշտապես սպրդող, չարաբաստիկ «խաղաղության պայմանագրի» ստորագրմանը:

Ամերիկյան կողմը շատ լավ հասկանում է, որ Ադրբեջանի նման պետության հետ հապճեպ ձևակերպված, իրականում անբովանդակ փաստաթղթի ստորագրումը որևէ անվտանգության ու խաղաղության հեռանկար չի ստեղծում Հայաստանի համար: Սակայն դա այն պայմանն է, որից հետո կկարողանան ադրբեջանական կողմից պահանջելու իր հանձնառությունների կատարումը Իրանի հանդեպ, որից թե՛ Ադրբեջանը, թե՛ Թուրքիան ամեն կերպ խուսափում են ակնհայտ դարձող աշխարհաքաղաքական զարգացումների ֆոնին՝ կիառելով «մեկ քայլ առաջ, երկու քայլ ետ» քաղաքականությունը: Երկու պարագայում էլ հետևանքների համար վճարողը լինում է Հայաստանը, քանի որ հետքայլերի ժամանակ պահանջների անսպառ ցուցակից հերթականներն են առաջադրվում արևմտյան կենտրոններին, իրենց կողմից փոքր զիջումների գնալով, որոնք որևէ ստրատեգիական նշանակություն չունեն, ինչպես հայ ռազմագերիներից ոմանց ազատելը կամ ադրբեջանական բանտերում գտնվող հարյուրավոր քաղաքական գործիչներից ոմանց համաներմամբ ազատ արձակելը:

Հայ-ադրբեջանական հերթական բարձր մակարդակով բանակցությունների անցկացմանը համաձայնություն տալու համար ամերիկյան միջնորդներին ներկայացվում է պահանջների շարք, որոնք բավարարվում են Հայաստանի գործող կառավարչի կողմից՝ հայ ժողովրդին ու պետությանը հերթական բաց, արնածոր ու չամոքվող վերքը պատճառելով:

Շատ լավ հասկանալով, որ ձեռքի տակ եղած կամակատար եվրոպական ղեկավարների շարքն արագորեն նոսրանում է, ինչն էապես դժվարացնելու է սեփական հեգեմոնիկ շահերի բավարարումն ու ծրագրերի իրականացումը համախումբ «միջազգային հանրության» կերպարով՝ ամերիկյան կողմն արագացնում է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» կյանքի կոչվելը, որի վերահսկողությունը, գործող հայկական վարչախմբի արբանյակ լոբբիստների ներկայացմամբ, իրականացվելու է արևմտյան ընկերության կողմից, ինչին էր ուղղված նաև ԱՄՆ-ի հետ մաքսային ոլորտում վերջին համաձայնագրի ստորագրումը:

Ըստ թուրքական կողմից արտահոսած աղբյուրների՝ ապրիլին Վրաստանում հայ-ադրբեջանաթուրքական արձանագրություն է ստորագրվել այսպես կոչված «Թուրքիայի Հանրապետության «խաղաղության խաչմերուկում» մասնակցության մասին», ինչի առնչությամբ հեռուստաընկերություններից մեկի եթերում խոսել է նաև Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն:

Մինչև հուլիսի սկիզբ զարգացումները կգան ամրագրելու այս բազմաշերտ հանձնառությունները, որոնք էլ ավելի կրիտիկական կդարձնեն Հայաստանի Հանրապետության առանց այն էլ ճգնաժամային վիճակը»: