Բլինքենը զանգահարել է Ալիևին, խոսել խաղաղության համաձայնագրի անհապաղ ձեռքբերման մասին
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը զանգել է Ալիևին։
Կողմերը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը:
Բլինքենը հեռախոսազրույցի ընթացքում ընդգծել է խաղաղության համաձայնագրի անհապաղ ձեռքբերման կարևորությունը։ Նա նաև վերահաստատել է ԱՄՆ-ի հանձնառությունը՝ աջակցելու Երևանի և Բաքվի հետագա շփումներին, հայտնել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը: