Պակիստանի ԱԳՆ-ն հայտարարել Է Էր Ռիյադում Մեքքայի պակտի մասնակիցների հանդիպման մասինԻնչո՞ւ պետք է որևէ մեկն ատելության խոսք տարածի. Չանչարևիչի արձագանքը՝ Արայիկ Հարությունյանի գրառմանըOpenAI-ի ԱԲ գործակալը հասանելիություն է ստացել Ավստրալիայի իշխանությունների ևս մեկ կայքինՀայաստան-Արգենտինա միջխորհրդարանական համագործակցության խորացման հարցեր են քննարկվելԱնահիտ Ավանեսյանը մանրամասներ է հայտնում ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջ վիճակիցՀՀ քաղաքացին փորձել է 44 հազար լարիի դեղորայք ապօրինի տեղափոխել ՎրաստանՎահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացումներըՀայոց Հայրապետի բարձր տնօրինությամբ հիմնվեց Սբ Էջմիածնի Թանգարանների վերականգնման արհեստանոցըՎեհափառը Արգենտինայից ժամանած պատվիրակությանը ներկայացրել է Հայ Եկեղեցու առաքելությունըԱզգերի լիգա․ Կիպրոս — Հայաստան․ մեկնարկային կազմերՊուտին․ Զորավարժությունները կբարձրացնեն արտաքին սպառնալիքներին արձագանքելու արդյունավետությունըՉինաստանում երեխան ողջ է մնացել տասներորդ հարկից ընկնելուց հետոՏեղեկությունը, թե մեկից ավելի անձինք, դիվերսանտներ են եղել Սյունիքում բացարձակ անհիմն են․ ԱԱԾ«Չայնիի» ոլորաններում «Nissan March»-ը բախվել է բետոնե պատնեշին․ կան վիրավորներBloomberg․ ԱՄՆ-ը Թայվանի մոտ գտնվող կղզում կտեղակայի հականավային համալիրՀայաստան կժամանի Չեխիայի Սենատի հանձնաժողովի նախագահըՆեթանյահու․ Իսրայելը պարզում է, թե ով կարող էր լինել հարձակման համակարգողը FlyDubai-ի ինքնաթիռումՆիդերլանդներում գետերի ցածր մակարդակը սպառնում է նավագնացությանըՔննարկվել են Երևանի և Լիոնի միջև համագործակցության ընդլայնման հնարավորություններըՖրանսիան ՆԱՏՕ-ում խոչընդոտել է Ադրբեջանին, Թուրքիան էլ՝ ՀայաստանինԱջ ազդրի հատվածում առկա վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել մեկ անձԻրկուտսկի մարզում գրեթե 200 մարդ հոսպիտալացվել է ժանտախտով վարակվելու կասկածանքովԿարևորվել է ՀՀ-ի և Արգենտինայի օրենսդիր մարմինների միջև համագործակցության խորացման անհրաժեշտությունըՔննարկվել են բռնության ենթարկված անձանց պաշտպանության ոլորտում օրենսդրական փոփոխություններըԱնդրադարձ է կատարվել տարածաշրջանում առկա իրավիճակինՄԻՊ ներկայացուցիչներն այցեր են իրականացրել ՀՀ ԱՆ «Արթիկ» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներԿրшկոցներ են հնչել Երևանում․ կա վիրшվորՀրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը2 տրլն 308 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր՝ 2026 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին. ՊԵԿԱրցախի կորստից հետո, փոքր Սյունիքը դարձել է աշխարհաքաղաքական մեծ խաղի թիրախ. Արտակ ԶաքարյանՍեպտեմբերին քաղաքացիները ռազմական ոստիկանությանը կամովին հանձնել են 5 ինքնաձիգ, 38 նռնակ և 2800 փամփուշտՔրիստինա Քվինի գլխավորած պատվիրակությունը հյուրընկալվել է խորհրդարանումՎայոց Ձորի թեմի Առաջնորդական տեղապահ է նշանակվել Տ. Մովսես վարդապետ ՍարգսյանըՈ՞ւմ անվտանգությունն է իրականում պաշտպանում այս իշխանություն կոչվածը. Հովասափյան«ՍՄՈՔ ՀԱՈՒՍ» ՍՊԸ-ում իրականացվել է ծխախոտային արտադրատեսակների բաց վաճառքԴեմոկրատները հաղթանակի դեպքում ինձ իմպիչմենտի կենթարկեն. Դոնալդ ԹրամփԱնդրեասյանը հոկտեմբերի 7-ին աշխատանքային այցով կմեկնի ՎրաստանՌԴ-ն հույս ունի, որ Հայաստանը կշարունակի կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. ՕվերչուկԱՄՆ պետքարտուղարի տեղակալը Մատենադարանի տպավորությունների մատյանում գրառում է արելԱդրբեջանցի զինվորին կալանավորեցին 2 ամիս ժամկետովՄենք ցանկանում ենք հաշտությունը կնքել ոչ միայն Հայաստանի կառավարության և երկրի վարչապետի հետ, այլև հայ ժողովրդի հետ. ՀաջիևՖրանսիան եռում է․ ինչու է դպրոցական բողոքը վերածվել է ոստիկանության հետ բախումներիՕշականի ոլորաններից դեպի Ձորակ թաղամաս տանող ճանապարհին ժայռաբեկորը պոկվել է և ընկել ճանապարհի երթևեկելի հատված. ճանապարհը միակողմանի փակ էԵրկրի Անվտանգության խորհրդի ղեկավարը չի հասկանում, թե ինչու չպետք է անլջությամբ չզբաղվի. Սիմոնյանը ջնջել, ապա դարձյալ տեղադրել է ԱՀ-ով ստեղծած Տիկ-Տոկյան «զոմբի թրենդը»Լուկաշենկոն Փաշինյանին կոչ արեց ԵՄ հարցում «սայլը ձիուց առաջ չկապել»Շաքի գյուղի տիկինն արժանի է «Արիության մեդալի». Հայկ ԽանումյանՄանախին ձերբակալել ենԱռաջինը երեխաներ են տեսել шդրբեջանցուն, հшրձшկվել է նրանց վրա, կրшկոցից մայրը 3 մատներն է կnրցրել. Անիի քույրը մանրամասներ է պատմելԻնչո՞ւ ես շտապում. Ալեքսանդր Լուկաշենկոն դիմել է Նիկոլ ՓաշինյանինԵղվարդում վերգետնյա գազատար է վնասվել
Մշակույթ

Հարությունյանը մասնակցել է «Երվանդ Քոչարի ծննդյան 125-ամյակ» թեմայով նամականիշով գեղաթերթիկի մարմանը

Վարչապետի աշխատակազմի ղեկավար, նկարիչ-արձանագործ, ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ Երվանդ Քոչարի ծննդյան 125-ամյակը նախապատրաստող հոբելյանական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանը մասնակցել է «Մեծանուն հայեր. Երվանդ Քոչարի ծննդյան 125-ամյակ» թեմային նվիրված նամականիշով գեղաթերթիկի մարման արարողությանը:

Միջոցառումը տեղի է ունեցել Երվանդ Քոչարի թանգարանում: Մինչ մարման արարողությունը, Արայիկ Հարությունյանը շնորհավորել է բոլորին Երվանդ Քոչարի հոբելյանական տարվա մեկնարկի առիթով և նշել. «Գիտեք, որ ստեղծված է կառավարական հանձնաժողով: Մենք բավականին արդյունավետ և ինտենսիվ աշխատել ենք, որպեսզի տարին լինի հագեցած, և 125-ամյակը հավուր պատշաճի նշվի: Նամականիշի մարումը գլխավոր միջոցառումներից մեկն է: Ես ուրախ եմ, որ այս տարվա մի շարք հոբելյանների շրջանակում նաև Երվանդ Քոչարի 125-ամյա հոբելյանի նամականիշն ենք մարում:

Երեկ առիթ ունեցա Փարաջանովի թանգարանում ասելու, որ նամականիշը հնարավորություն է՝ խոսել օտարների հետ, այն ուղերձները հասցնել, որը դու ցանկանում ես: Եվ մենք հիմա շատ կարևոր ուղերձ ենք այս նամականիշով հասցնում աշխարհի ամենահեռավոր ծայրեր, որովհետև նամականիշը փակցվում է ծրարի վրա և հասնում է բոլոր մայրցամաքներ: Այդ բոլոր մայրցամաքներում մենք այս ուղերձով ասում ենք, որ ունեցել ենք այսպիսի մեծանուն հայրենակից և նրա արվեստն ու գործը հասցնում ենք աշխարհի բոլոր անկյուններ հենց նամականիշի միջոցով»:

Նամականիշերի մարումն իրականացրել են Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, «ՀայՓոստ» ընկերության գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Արման Աբրահամյանը, Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանը, Երվանդ Քոչարի թանգարանի տնօրեն Կարինե Քոչարը:

380 ՀՀ դրամ անվանական արժեքով գեղաթերթիկի նամականիշի վրա պատկերված է հայ մեծանուն նկարիչ, քանդակագործ, ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ Երվանդ Քոչարը՝ իր քանդակներից մեկի խորապատկերին: Գեղաթերթիկի վրա պատկերված են Երվանդ Քոչարի «Մելամաղձություն», «Սասունցի Դավիթ» և «Գլխաքանդակ» քանդակները, ինչպես նաև՝ «հայ նկարիչ, քանդակագործ» գրառումը՝ հայերեն և անգլերեն լեզուներով: Գեղաթերթիկի վրա նաև պատկերված են Երվանդ Քոչարի «Պատերազմի արհավիրքը», «Ինքնադիմանկար» նկարները, ինչպես նաև՝ «125 ամյակ» գրառումը հայերեն և անգլերեն լեզուներով: Գեղաթերթիկը տպագրվել է Ֆրանսիայի Կարտոր տպագրատանը 10000 օրինակով։ Դիզայնի հեղինակը Դավիթ Դովլաթյանն է: