Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է, թե ՀՀ Զինված ուժերն իբրև թե կրակել են օկուպացված Քարվաճառի ուղղությամբ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվությունն է տարածել, թե իբր Հայաստանի զինված ուժերի կողմից ադրբեջանական բանակի դիրքերը գնդակոծվել են։
Նշվում է, թե իբր հայկական զինուժի դիրքերից գնդակոծվել են ադրբեջանական բանակի դիրքերը Արցախի օկուպացված Քարվաճառի ուղղությամբ։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը նշում է, որ այս ուղղությամբ տեղակայված ադրբեջանական բանակի ստորաբաժանումները ձեռնարկել են համարժեք միջոցներ։