ՀՀ տարածքի մաս հանդիսացող գույքը կամայական որոշմամբ Ադրբեջանին հանձնումը հանցագործություն է. Մանուկյան
ՀՀ ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջոմ գրում է․
«ՀՀ ինքնիշխան տարածքի մաս հանդիսացող գույքը կամայական որոշմամբ Ադրբեջանին հանձնումը հանցագործություն է ու իրավապահ մարմինները պետք է դրա համար քրեական վարույթ նախաձեռնեն…
ՀՀ գլխավոր դատախազությունը բացել է փակագծերը»:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ ՀՀ կառավարությունը Կիրանցի բնակիչներին պարտադրում է գրավոր դիմումներ գրել՝ հրաժարվելու այն գույքից, ինչը կառավարությունը, առանց որեւէ իրավական հիմքի, հանձնել է Ադրբեջանին։