Ես Լալա Մնացականյանին տխուր չեմ կարողանում հիշել. ՀՀ վաստակավոր արտիստ Դավիթ Հակոբյան (տեսանյութ)
«Ես Լալա Մնացականյանի հետ չեմ աշխատել ո'չ կինոյում, ո'չ թատրոնում, բայց միասին ինստիտուտում ենք աշխատել, նույն կուրսում։ Ես իրեն տխուր չեմ կարողանում հիշել, կյանքով, երջանկությամբ լեցուն էր»,- Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանի վարպետության և ռեժիսուրայի ամբիոնի պրոֆեսոր, ՀՀ վաստակավոր արտիստ Լալա Մնացականյանի վերջին հրաժեշտի արարողությանը լրագրողներին ասաց ՀՀ վաստակավոր արտիստ, դերասան Դավիթ Հակոբյանը։