«Դուք ի՞նչ գիտեք, որ սահմանին ակտիվ գործողությունների է գնում»․ ՊՆ փոխնախարարը խուսափում էր հարցերից
Ցանկացած տեղեկություն ՊՆ լրատվականը շատ օպերատիվ հաղորդում է։ Այս մասին լրագրողներին ասաց Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը, երբ վերջիններս հարցեր ուղղեցին նրան՝ կապված սահմանային անվտանգության հետ։
Նա համաձայն չէրն լրագրողի դիտարկմանը, թե՝ թշնամին ակտիվացել է։
«Դուք ի՞նչ գիտեք, որ ակտիվ գործողությունների է գնում»,-ասաց փոխնախարարը։
Ըստ նրա, այն ինչ հաղորդում է մամուլը՝ իրականությանը չի համապատասխանում։
«Իրականությանը ոչ համապատասխանող տվյալներ է անընդհատ տարածում, որի վերաբերյալ ՊՆ-ն հանդես է գալիս հայտարարությամբ։ Եթե որևէ խնդիր ծագի՝ մենք պարբերաբար տեղեկատվություն տրամադրում ենք, ընդ որում՝ տրամադրում ենք ստուգված տեղեկություն»,- նշեց Սարգսյանը։
Իսկ թե ի՞նչ իրավիճակ է այս պահին սահմանին՝ փոխնախարարն ասաց՝ եթե սահմանին անհանգիստ իրավիճակ լինի՝ ՊՆ լրատվականը տեղեկատվություն կտարածի։