COP17-ի «Կանաչ գոտում» ներկայացվել են գիտության և բարձրագույն կրթության ծրագրերըԱրտահանումը ԵՄ անդամ երկրների հետ աճել է 51%-ով. ՊապոյանՈւշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումիցՄանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից կբռնագանձվի 1,2 միլիարդ դրամի գույքՍյունիքում բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոցՄիակն այս դիմակայության պատմության մեջ․ Ինտերը՝ Մխիթարյանի և Շախտյորի դեմ հատուկ խաղի մասինՎերհիշեք՝ 2018-ի մայիսի դրությամբ ինչքան տարածք եք ստացել ու այսօր ինչքա՞նն եք զիջել․ ՇարմազանովՍահմանն անցած անձը Աղդամ գյուղի բնակիչ է և արածեցրել է իրեն պատկանող անասուններինՆոր մեղադրանք՝ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբՎաղը Գյումրիում շչակ է գործարկվելու Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ մի շարք հասցեներումՀութիները բալիստիկ հրթիռով հարվածել են Սաուդյան Արաբիայի բանակի օպերատիվ շտաբինՆոր կենսաչափական համակարգի ներդրմամբ պայմանավորված՝ փոխվում է փաստաթղթերի հերթագրման կարգըՋրասուզակ Վահե Մելքոնյանը մասնակցում է կառավարության կողմից անցկացվող «Մեր ժամանակների հերոսը» նախագծին (տեսանյութ)ՔՏՀԱՏՄ-ն դադարեցրել է «Դոմուս»-ի կողմից շահագործվող առևտրի կենտրոնի գործունեությունըՀայտնի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանաԱԺ պատգամավոր Լիլիթ Ստեփանյանի հրաժարականի դիմումի մասին ԱԺ նախագահի հայտարարությունըՍպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազիՀայաստանի համար Էբոլայի ներմուծման ռիսկը ցածր է գնահատվում. ԱՆՊարեկները մոտոցիկլետներով իրականացրած ուժեղացված ծառայության ընթացքում 143 իրավախախտում են արձանագրել
Ո՞րն է եղել նորածնի մшhվшն պատճառը. ԲԿ-ն մանրամասներ է հայտնել
Սուրեն Պապիկյանը Պրահայում մասնակցել է «Future Forces Exhibition & Forum» ցուցահանդեսի բացմանըՀայաստան են հասել 64 ֆլեքվի ցեղի տոհմային խոշոր եղջերավոր կենդանիներՍտերջացում՝ առանց անզգայացման․ ինչպես են ծախսվում թափառող շների համար հատկացված միլիոնները. «Հետք»Ուիթքոֆը Պուտինին տեղեկացրել է, որ իր հետ Ռուսաստան է բերել պատերազմի կարգավորման փաստաթղթերԻշխանությունը վախ է տարածում՝ ընտրություններից առաջ․ Արամ ՎարդևանյանՍա այն համայնքն է, որտեղ կանխատեսելի էր «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուի հաղթանակը. Սուրենյանցը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասինՉարենցավան համայնքի տիրապետմանն է վերադարձվել «Գութանասար» հրաբխի «Սև պատ» կոչվող հատվածի հողամասը. ՓաշինյանՖրանսիայում ցուցարարները նախապատրաստվում են հոկտեմբերի 24-ի լայնածավալ գործողություններինԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «ԹՐԻՓՓ» նախագծինՏնային կալանքում եմ. սա իմ և իմ կուսակցության նկատմամբ հերթական քաղաքական դրսևորումն է. Աշոտյան (տեսանյութ)«Հրազդան» ցեմենտի գործարանի մոտ ակցիա է. դատարանը ձգձգում է վաճառքի մասին որոշումըԱրթուր Վարդանյանի կյանքին վտանգ է սպառնում․ փաստաբանը ահազանգում է նրա առողջական վիճակի մասինՀունաստանում ցույցերը շարունակվում են. կան տասնյակ ձերբակալվածներ«Հույս ունեմ՝ պատ չենք շարի». Միրզոյանն ադրբեջանցիների «մոլորվելու» փաստը հանգիստ է ընդունում«Թելեգրամ»-յան հարթակում իմ անունով և նկարով բացվել է կեղծ օգտահաշիվ. Անահիտ ԱվանեսյանԶախարովան հայկական ԱԷԿ-ի վերաբերյալ հրապարակումներում քաղաքական շարժառիթներ է տեսնում Ադրբեջանը Թուրքիայի 31 քաղաքացու ներառել է անցանկալի անձանց ցուցակումՊայմանավորվածություն կա երեք ամսում երկաթուղու հարցում լուծումների տարբերակներ գտնել. ՄիրզոյանՈստիկանները ձերբակալել են թմրանյութ տեղադրող երկու տղամարդու․ նրանք կալանավորվել ենԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Սերբիայի դեսպանինԹուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս գովաբանել է Փաշինյանին և քննադատել Սփյուռքին․ Սասունյան«Ծառայությունների առևտրի և ներդրումների մասին ՀՀ կառավարության և ԱՄԷ կառավարության միջև» համաձայնագիրը վավերացնելու նախագիծը դրական եզրակացություն է ստացելԼոռու մարզպետը Ստեփանավանի ընտրություններին ընդառաջ արձակուրդ է մեկնում«Մեր զրույցների ընթացքում ինձ հատկապես տպավորեց քո խոր նվիրվածությունը Հայաստանին». Արմեն Սարգսյանը շնորհավորել է Քիմ Քարդաշյանի տարեդարձը
Կրեմլը դեռևս չի ծանոթացել ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության կասեցման վերաբերյալ զեկույցին․ Պեսկով
Այսօր առավոտյան երկրորդ անգամ խուզարկել են «Սյունյաց երկիր» թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանի բնակարանըԿյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կինոգետ Դավիթ ՄուրադյանըՄԻՊ ներկայացուցիչներն այց են իրականացրել «Արմավիր» ՔԿՀԱդրբեջանի և Սաուդյան Արաբիայի զորքերը համատեղ զորավարժություն են իրականացրել
Քաղաքականություն

«Ձևավորել միջավայր, որտեղ ատելության խոսքն ինքնաբերաբար դուրս կմղվի». Ժաննա Անդրեասյան

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը մասնակցել է «Ատելության խոսքի հակազդում կրթական հաստատությունների կարողությունների հզորացման միջոցով» թեմայով քննարկմանը, որը կազմակերպել էր ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը:

 Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության քաղաքական, մամուլի և տեղեկատվության բաժնի ղեկավարի պաշտոնակատար Մարիա Պապամիխայիլը, ՀՀ բուհերի ներկայացուցիչներ:

Միջոցառումն անցկացվել է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի «Գործընկերություն հանուն լավ կառավարման» համատեղ ծրագրի շրջանակում:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է նախաձեռնությունը և  շնորհակալություն հայտնել ՄԻՊ-ին և միջազգային գործընկերներին՝ ջանքերը համախմբելու և միասնաբար ատելության խոսքի դրսևորումների դեմ հետևողական ու պատշաճ աշխատանք իրականացնել համար:

«Ժամանակակից աշխարհում տեղեկատվական հոսքերն իրենց ծավալով ու հաճախականությամբ մեծ ազդեցություն ունեն յուրաքանչյուրիս վրա, ինչին դիմակայելու համար համապատասխան հմտություններ ու կարողություններ են անհրաժեշտ: Տեղեկատվական հոսքերում փաստարկված նյութը մանիպուլյացիաներից զատելը հաճախ բավականին բարդ է: Կրթության ոլորտում կատարվող փոփոխությունները միտված են մեդիագրագիտության կարողունակության ձևավորմանը. կրթական նոր չափորոշիչներում, սկսած նախադպրոցական կրթությունից, մեդիագրագիտությունն ամրագրել ենք որպես կարևոր և առանցքային ունակություն: Կրթական հաստատություններն ունեն հատուկ հանձնառություն՝ հանրակրթության նոր չափորոշչի շրջանակում մեդիակրթությունը դիտարկել կրթական ծրագրերի անբաժան մաս»,- ասել է նախարարը:

Ժաննա Անդրեասյանի դիտարկմամբ՝ ատելության խոսքի դրսևորումներ հաճախ նաև ակադեմիական միջավայրերում են հանդիպում, ինչը պետք է բացառվի. «Ադմինիստրատիվ ու վարչական եղանակներով նման դրսևորումներն արգելելը չի կարող բավարար արդյունավետություն ապահովել, պետք է  ձևավորել միջավայր, որտեղ ատելության խոսքը ինքնաբերաբար դուրս կմղվի: Պետք է շատ ջանքեր ներդնենք՝ հասկանալու՝ որոնք են խնդիրներն ու պատճառները, և ինչ կարող ենք անել, որ անցանկալի դրսևորումները դառնան ավելի հազվադեպ՝ ընդհուպ մինչև լիարժեք բացառում,- ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և հավելել,- ընդհանրապես կրթությունն ու ատելության խոսքը հակադիր երևույթներ են: Ակադեմիական կրթության մեջ ինքնին դրված է մտքի գաղափարը. երբ միտքդ աշխատում է, անհամաձայնություններդ փաստարկների ու հիմնավորումների միջոցով են արտահայտվում, իսկ ատելության խոսքը հնչում է այն ժամանակ, երբ ավարտվում է միտքը, և առաջ են գալիս անվանարկումն ու վիրավորանքը: Հետևաբար, մտքի աշխատանքը զարգացնելը կրթական ոլորտի գործն է»:

Նախարարի գնահատմամբ՝ ՄԻՊ-ի նախաձեռնած հարթակն օգնելու է ընդհանուր աշխատանքում առաջ գնալու և արդյունքներ գրանցելու հարցում:

Ըստ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի՝ ատելության խոսքին վերաբերող խնդիրները մերօրյա իրականության լրջագույն խնդիրներից են:

«Երբեմն հասարակական միջավայրում չենք պատկերացնում, որ մեր խոսքն իրավաչափ չէ և չի ենթարկվում խոսքի ազատության միջազգային չափանիշներին: Վերջին ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ համանման խոսքը տարածվում է շատ լայն մասշտաբով, այդ թվում՝ ակադեմիական ոլորտում, ինչն առանձնակի ցավալի է, որովհետև դա այն միջավայրն է, որը պետք է օրինակելի վարքագիծ թելադրի երիտասարդների համար: Եվ մենք նախորդ տարվանից մտածել ենք ատելության խոսքին առնչվող խնդիրները հասցեավորել ոչ միայն հանրային գործիչներին, այլև կրթական, ակադեմիական ոլորտներում»,- ասել է Անահիտ Մանասյանը:

Նա շնորհակալություն է հայտնել գործադիր մարմնին՝ ի դեմս ԿԳՄՍ նախարարությանը և միջազգային գործընկերներին, որոնք կարևորում են հիմնախնդիրը: Անահիտ Մանասյանն ընդգծել է՝ սա ոչ թե մեկանգամյա միջոցառում է, այլ մի հարթակի մեկնարկ, որը պետք է վերաբերի կրթության և ակադեմիական միջավայրում ատելության խոսքին առնչվող հարցերի հասցեագրմանը:

ՄԻՊ Անահիտ Մանասյանը և ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել են մասնակցային քննարկումների կազմակերպումը՝ դպրոցների, քոլեջների ու բուհերի սովորողների ներգրավմամբ: