Անահիտ Ավանեսյանը մանրամասներ է հայտնում ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջ վիճակիցՀՀ քաղաքացին փորձել է 44 հազար լարիի դեղորայք ապօրինի տեղափոխել ՎրաստանՎահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացումներըՀայոց Հայրապետի բարձր տնօրինությամբ հիմնվեց Սբ Էջմիածնի Թանգարանների վերականգնման արհեստանոցըՎեհափառը Արգենտինայից ժամանած պատվիրակությանը ներկայացրել է Հայ Եկեղեցու առաքելությունըԱզգերի լիգա․ Կիպրոս — Հայաստան․ մեկնարկային կազմերՊուտին․ Զորավարժությունները կբարձրացնեն արտաքին սպառնալիքներին արձագանքելու արդյունավետությունըՉինաստանում երեխան ողջ է մնացել տասներորդ հարկից ընկնելուց հետոՏեղեկությունը, թե մեկից ավելի անձինք, դիվերսանտներ են եղել Սյունիքում բացարձակ անհիմն են․ ԱԱԾ«Չայնիի» ոլորաններում «Nissan March»-ը բախվել է բետոնե պատնեշին․ կան վիրավորներBloomberg․ ԱՄՆ-ը Թայվանի մոտ գտնվող կղզում կտեղակայի հականավային համալիրՀայաստան կժամանի Չեխիայի Սենատի հանձնաժողովի նախագահըՆեթանյահու․ Իսրայելը պարզում է, թե ով կարող էր լինել հարձակման համակարգողը FlyDubai-ի ինքնաթիռումՆիդերլանդներում գետերի ցածր մակարդակը սպառնում է նավագնացությանըՔննարկվել են Երևանի և Լիոնի միջև համագործակցության ընդլայնման հնարավորություններըՖրանսիան ՆԱՏՕ-ում խոչընդոտել է Ադրբեջանին, Թուրքիան էլ՝ ՀայաստանինԱջ ազդրի հատվածում առկա վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել մեկ անձԻրկուտսկի մարզում գրեթե 200 մարդ հոսպիտալացվել է ժանտախտով վարակվելու կասկածանքովԿարևորվել է ՀՀ-ի և Արգենտինայի օրենսդիր մարմինների միջև համագործակցության խորացման անհրաժեշտությունըՔննարկվել են բռնության ենթարկված անձանց պաշտպանության ոլորտում օրենսդրական փոփոխություններըԱնդրադարձ է կատարվել տարածաշրջանում առկա իրավիճակինՄԻՊ ներկայացուցիչներն այցեր են իրականացրել ՀՀ ԱՆ «Արթիկ» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներԿրшկոցներ են հնչել Երևանում․ կա վիրшվորՀրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը2 տրլն 308 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր՝ 2026 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին. ՊԵԿԱրցախի կորստից հետո, փոքր Սյունիքը դարձել է աշխարհաքաղաքական մեծ խաղի թիրախ. Արտակ ԶաքարյանՍեպտեմբերին քաղաքացիները ռազմական ոստիկանությանը կամովին հանձնել են 5 ինքնաձիգ, 38 նռնակ և 2800 փամփուշտՔրիստինա Քվինի գլխավորած պատվիրակությունը հյուրընկալվել է խորհրդարանումՎայոց Ձորի թեմի Առաջնորդական տեղապահ է նշանակվել Տ. Մովսես վարդապետ ՍարգսյանըՈ՞ւմ անվտանգությունն է իրականում պաշտպանում այս իշխանություն կոչվածը. Հովասափյան«ՍՄՈՔ ՀԱՈՒՍ» ՍՊԸ-ում իրականացվել է ծխախոտային արտադրատեսակների բաց վաճառքԴեմոկրատները հաղթանակի դեպքում ինձ իմպիչմենտի կենթարկեն. Դոնալդ ԹրամփԱնդրեասյանը հոկտեմբերի 7-ին աշխատանքային այցով կմեկնի ՎրաստանՌԴ-ն հույս ունի, որ Հայաստանը կշարունակի կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. ՕվերչուկԱՄՆ պետքարտուղարի տեղակալը Մատենադարանի տպավորությունների մատյանում գրառում է արելԱդրբեջանցի զինվորին կալանավորեցին 2 ամիս ժամկետովՄենք ցանկանում ենք հաշտությունը կնքել ոչ միայն Հայաստանի կառավարության և երկրի վարչապետի հետ, այլև հայ ժողովրդի հետ. ՀաջիևՖրանսիան եռում է․ ինչու է դպրոցական բողոքը վերածվել է ոստիկանության հետ բախումներիՕշականի ոլորաններից դեպի Ձորակ թաղամաս տանող ճանապարհին ժայռաբեկորը պոկվել է և ընկել ճանապարհի երթևեկելի հատված. ճանապարհը միակողմանի փակ էԵրկրի Անվտանգության խորհրդի ղեկավարը չի հասկանում, թե ինչու չպետք է անլջությամբ չզբաղվի. Սիմոնյանը ջնջել, ապա դարձյալ տեղադրել է ԱՀ-ով ստեղծած Տիկ-Տոկյան «զոմբի թրենդը»Լուկաշենկոն Փաշինյանին կոչ արեց ԵՄ հարցում «սայլը ձիուց առաջ չկապել»Շաքի գյուղի տիկինն արժանի է «Արիության մեդալի». Հայկ ԽանումյանՄանախին ձերբակալել ենԱռաջինը երեխաներ են տեսել шդրբեջանցուն, հшրձшկվել է նրանց վրա, կրшկոցից մայրը 3 մատներն է կnրցրել. Անիի քույրը մանրամասներ է պատմելԻնչո՞ւ ես շտապում. Ալեքսանդր Լուկաշենկոն դիմել է Նիկոլ ՓաշինյանինԵղվարդում վերգետնյա գազատար է վնասվելԱդրբեջանը կշարունակի մեծացնել ռազմական հզորությունը. ԱլիևԴատարանը վերացրել է Սերժ Սարգսյանի՝ բացակայելու արգելք խափանման միջոցը
Չենք կարող հաշտվել այս անպատվության հետ․ ՀՅԴ ակցիան՝ ԱԱԾ շենքի մոտ (ուղիղ)
Նարեկ Կարապետյանը ԵԽԽՎ-ում խոսել է ադրբեջանցի զինվորի կողմից հայ կնոջ վրա կրակելու դեպքի մասին (տեսանյութ)
Հասարակություն

ՄԻԵԴ-ը կայացրել է վճիռ գյուղապետ-ուսուցչի կողմից մտավոր խնդիրներ ունեցող երեխայի նկատմամբ սեռական բռնության գործով

Դատարանի վճռով Հայաստանը պարտավորվել է Ա․Պ․-ին փոխհատուցել  32,000 եվրո
Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը «Ա․Պ․-ն ընդդեմ Հայաստանի» գործով օրեր առաջ կայացրել է Վճիռ՝ արձանագրելով Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Եվրոպական կոնվենցիայով սահմանված խոշտանգման ենթարկվելու արգելքի, անձնական և ընտանեկան կյանքը հարգելու և իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքների խախտումները։

«Ա․Պ․-ն ընդդեմ Հայաստանի» գործը վերաբերում է 14 տարեկան մտավոր խնդիրներ ունեցող երեխայի նկատմամբ հանրակրթական դպրոցի ուսուցչի(ով հանդիսանում էր նաև երեխայի բնակության վայրի գյուղապետը)  կողմից դրսևորած  սեռական բռնության դեպքին։
Գործի ներպետական քննության ժամանակ դատական տեղեկատվական համակարգում ամբողջությամբ հրապարակվել էր վերջինիս  բոլոր անձնական տվյալները, ներառյալ՝ անուն-ազգանունը։ ՀՀ-ի կողմից ոչ նյութական վնասի որևէ փոխհատուցում այդպես էլ չեղավ, խախտվել էր Ա․Պ․-ի անձնական և ընտանեկան կյանքը հարգելու և իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքը։

ՄԻԵԴ-ն արձանագրել է, որ տարիքի և հաշմանդամության հանգամանքով պայմանավորված երեխան գտնվել է հատկապես խոցելի վիճակում, ուստի պետությունից պահանջվող միջոցառումները պետք է առնվազն արդյունավետ պաշտպանություն ապահովեին և պետք է ներառեին ողջամիտ միջոցներ՝ կանխելու չարաշահումները, որոնց մասին իշխանությունները տեղյակ էին կամ պետք է տեղյակ լինեին:

ՀՔԱՎ գրասենյակից նշում են՝ միաժամանակ, Դատարանն անդրադառնալով Ա․Պ․-ի արդարացի փոխհատուցման իրավունքին, արձանագրել է, որ թեև գործի ներպետական քննության ժամանակ արդեն իսկ ՄԻԵԴ-ը հրապարակել էր «Պողոսյանը և Բաղդասարյանն ընդդեմ ՀՀ-ի վճիռը», որով դատարանը անդրադարձել էր ոչ նյութական/բարոյական վնասի փոխհատուցման պարտավորությանը, այնուամենայնիվ, քննվող գործի շրջանակներում ներպետական դատարանները անձի՝ բարոյական վնասի փոխհատուցում չեն նախատեսել։

Դատարանի վճռով Հայաստանը պարտավորվել է Ա․Պ․-ին փոխհատուցել  32,000 եվրո։

«Մարդու իրավունքների պաշտպանության և խախտված իրավունքների  վերականգնման տեսանկյունից այս կարևոր գործի վերաբերյալ ՄԻԵԴ արտահայտած իրավական դիրքորոշման հիշատակմամբ ևս մեկ անգամ ընդգծենք ՀՔԱՎ գրասենյակի կողմից բազմիցս բարձրաձայնված այն հարցը, որ անձի խախտված իրավունքները կարող են համարվել ամբողջությամբ վերացված՝ ոչ միայն նյութական, այլև բարոյական վնասի փոխհատուցման տրամադրմամբ։ Ուստի ներպետական մակարդակում անհրաժեշտ է ապահովել խախտված իրավունքներով անձի արդարացի փոխհատուցում ստանալու հնարավորությունը։ Մինչդեռ այս պահին, նկարագրված դեպքից տասը տարի անց նույնպես, թեև «ոչ նյութական վնաս»-ը ամրագրվել է վնասների շարքում, այնուամենայնիվ, ՀՀ օրենսդրությամբ շարունակում են սահմանափակ թիվ կազմել այն իրավունքները, որոնց խախտումը ենթադրում է բարոյական վնասի փոխհատուցման հնարավորություն։ Այսպիսի մոտեցումը, խնդրահարույց լինելով մարդու իրավունքների պաշտպանության և խախտված իրավունքների վերականգնման տեսանկյունից, պահանջում է համակարգային փոփոխությունների իրականացման օբյեկտիվ անհրաժեշտություն»,-նշում են ՀՔԱՎ գրասենյակից։