Արդարացնող հիմքով կարճվել է երեք արցախցի զինվորականների նկատմամբ քրեական հետապնդումը
Այսօր ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սուրեն Խաչատրյանն արդարացնող (ռեաբիլիտացնող) հիմքով կարճեց երեք արցախցի զինվորականների նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը, ֆեյսբուքյան իր էջում հայտնում է փաստաբան Ռոման Երիցյանը․
«Արցախցիները մեղադրվում էին առանձնապես ծանր հանցագործություն կատարելու մեջ։
«Արցախցիները մեղադրվում էին առանձնապես ծանր հանցագործություն կատարելու մեջ։
Շնորհակալ ենք դատավոր Խաչատրյանին՝ օբյեկտիվ քննության և արդար դատական ակտ կայացնելու համար»,- գրել է փաստաբանը։