ԲԴԽ-ն Մարինե Մխիթարյանի թեկնածությունն է առաջարկել նախագահին՝ դատավորի պաշտոնի թափուր տեղում նշանակելու համարԲաքվում պահվող հայ գերիների խnշտшնգnւմները շարունակական բնույթ են կրում. Սիրանուշ ՍահակյանԹուրքիայում ջրհեղեղների հետևանքով կան զոհեր և անհետ կորածներԱզատան գյուղում բնակարանի գողությունը բացահայտվել է. եղել են 4 հոգով, որոնցից մեկը՝ համագյուղացի (տեսանյութ)«Բա եթե եղբայրական են հարաբերությունները, ինչո՞ւ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում». Էդուարդ ՇարմազանովԱյրող ցավեր ունեմ, անտանելի է, չեմ դիմանում․ Շաքիում վիրավորված կնոջ վիճակը շարունակում է ծանր մնալԾանրամարտի Եվրոպայի երիտասարդների ու Մ-23 ԵԱ. Հայաստանն այսօր ունի երեք ներկայացուցիչՆերխnւժե՞լ է լինում... մnլnրվել է, գնացել, հաց է կերել, պառկել, քնել. Ալեն Սիմոնյանը шդրբեջանgի զինվորի՝ ՀՀ տարածք ներթափացելու մասին
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Մասուդ Փեզեշքիանի հանդիպումը
Իշխան Սաղաթելյանը ԵԽ պատգամավորին ներկայացրել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակը COP-17-ը հնարավորություն է, որ հասնենք որոշումների, որոնք կփոխեն իրավիճակը. Փաշինյան
Իրանը վստահ է, որ Երևանը Թեհրանի անվտանգության դեմ ուղղված որևէ քայլ չի ձեռնարկի. Աբբաս Արաղչի
«Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը մերժեց Արմեն Աշոտյանի անազատության դեմ մեր հատուկ վերանայման բողոքը». Ռուբեն ՄելիքյանՄեր հաջողությունները հեղափոխական նշանակություն չունեն դեռևս. ՓաշինյանԲաքուն և անձամբ Ալիևն Արցախի հարցում մեծ պարտք ունեն վճարելու շատ երկրների. ԶաքարյանԿառավարությունը դա ոչ թե իր համար է անում, ոչ էլ իր ազգականների, դա անում ենք ձկնորսությամբ զբաղվող մարդկանց համար. ՓաշինյանՌուբեն Ռուբինյանը և ԵԱՀԿ ԽՎ նախագահը քննարկել են Հայաստանի և վեհաժողովի միջև համագործակցությանն առնչվող հարցերԱդրբեջանը մոտ 23 տոկոսով ավելացնում է զինծառայողների աշխատավարձերըՄեկնարկում է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության ձեռագրական հավաքածուների մշտադիտարկման և վերականգնման առաքելությունըՄարդիկ, նույնիսկ իմ շատ ազգականներ, ինձ չէին ուզում լսել. Նիկոլ ՓաշինյանՇուկայի վերահսկողության տեսչական մարմինը խախտումներ է հայտնաբերել «Պար-Արտ» ՍՊԸ-ի խանութներումԵկեղեցու վերքը ցույց տվողը դեռ նրա բժիշկը չէ. Իսահակ ՍրբազանԼրատվամիջոցների գործունեության հիմքում պետք է ընկած լինեն պատասխանատու լրագրության և մասնագիտական էթիկայի սկզբունքները. ՄանասյանԱյս կիրակի Արևշատի եկեղեցում պատարագը կմատուցի Ռուբեն Սրբազանը
Դպրոցներից մեկում 7 տղաներ 13-ամյա աղջնակի նկատմամբ սեռական ոտնձգություններ են իրականացրել
Վերջին շաբաթներին Ադրբեջանում հին բառապաշարին են վերադառնում, և, թեև դա իր պիկին չի հասել, սակայն ինքնին իրավիճակը բավականին մտահոգությունների տեղիք է տալիս. Տիգրան Աբրահամյան
Թուրքիայում առաջին անգամ բարձր մակարդակով նշվել է ՀՀ Անկախության տոնը
«Էվրիկա» առևտրային օբյեկտներում հայտնաբերվել է վարչական իրավախախտման 39 դեպք«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել են ԱԹՍ-ներով թմրամիջոցների, բջջայինների, այլ արգելված իրերի փոխանցման մի շարք փորձերՀայկական երկաթուղու ճակատագիրը՝ Մոսկվայի և Երևանի հակասությունների կենտրոնում․ ինչ է սպասվում․ «Ժողովուրդ»Թրամփը Զելենսկուն համեմատել է ամերիկացի շոումեն և շրջիկ կրկեսի հիմնադիր Ֆինեաս Թեյլոր Բարնումի հետԱշտարակ-Եղվարդ ավտոճանապարհին բախվել են «BMW X5»-ը և «Scania» բեռնատարը․ կան վիրավորներ Ռուսները նորից «բռնել» են սուտը. «Հրապարակ»Հութիները բալիստիկ հրթիռով հարվածել են Եմենի նախագահական պալատին. կան զոհեր և վիրավորներՈվ ա ասում, որ Ծառուկյանի հետ լարվել են իմ հարաբերությունները, իրան հարցրեք. Էդուարդ Բաբայան
Ես Ալիևին ասել եմ՝ պարոն նախագահ, ձեր հայտարարությունները ՀՀ-ում շատ զգայուն են ընդունվում․ Ալեն Սիմոնյան
Գագիկ Խաչատրյանը ցանկություն է հայտնել մասնակցել դատական նիստին. փաստաբանական թիմ
Ողբերգություն՝ Նոր Գեղիում․ որդին հոր որսորդական զենքը տուն տեղափոխելիս պատահաբար կրակել է 16-ամյա ընկերոջը, որը տեղում մահացել է
ՆԳ նախարարը պարզաբանել է, թե ինչո՞ւ է ոստիկանությունը Անի Ավետիսյանից ուշ հասել Շաքի (տեսանյութ)Վայոց Ձորի մարզպետը արջի ծառայություն է մատուցում իրեն մարզպետ կարգած ՔՊ-ին. «Իրավունք»Ո՞վ է և ի՞նչ ունեցվածք ունի ԱԺ նորաթուխ ՔՊ պատգամավոր Նելլի Բավեյանը․ «Ժողովուրդ»
Արարատի մարզում հայրը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել իր 1,5 տարեկան դստերը
Ում՝ ում Հայկիս նվիրվածությանը Նիկոլը չպիտի տենց պատասխաներ. Զարեհ Սարգսյանի տրտունջը. «Իրավունք»Ի դեպ, ինքն է զանգում. ճեպազրույցի ժամանակ Հաջիևը զանգեց Ալեն Սիմոնյանին (տեսանյութ)Ընդդիմության հանդեպ դաժան տեռոր է կիրառվել․ «Հրապարակ»Ժամը 10:00-17:00-ը լույս չի լինի շատ հասցեներում«Без пяти минут կաթողիկոս եմ, բան չմնաց». Կճոյանը ոգևորված է. «Իրավունք»Ընդդիմադիրների ունեցվածքը՝ իշխանությունների թիրախո՞ւմ․ ինչ է կատարվում Երևանում․ «Ժողովուրդ»Վերադառնում են կառուցողական փուլ. «Հրապարակ»«Մի «պրապուսկատ»՝ սաղ թիմն ա պատասխան տալու». «Իրավունք»
Մամուլ

Պատժամիջոցային քաղաքականության ֆիասկոն. սեփական ժողովուրդների և այլ երկրների զոհաբերությունը՝ հանուն քաղաքական շահերի

«Փաստ» օրաթերթը գրում է.

«2022 թվականից առաջ դժվար էր կանխատեսել, որ համաշխարհային տնտեսության մեջ մատակարարման շղթաների փոփոխություն կարող է տեղի ունենալ, ինչը նոր տնտեսական իրողություն կարող է ստեղծել։ Ուկրաինայում սկսված պատերազմը և Ռուսաստանի դեմ Արևմուտքի սահմանած պատժամիջոցները լիովին փոխեցին իրավիճակը։ Եթե նախկինում Ռուսաստանն էր Եվրոպայի հիմնական հումքային մատակարարը՝ հատկապես էներգակիրների հարցում, ապա ներկայում պատժամիջոցների գործարկման պարագայում Ռուսաստանը դադարել է Եվրոպայի հիմնական մատակարարը լինել։

Բայց Ռուսաստանի դեմ պատժամիջոցների արդյունքում տուժում է նաև Արևմուտքը, մասնավորապես Եվրոպան, քանի որ Ռուսաստանը եվրոպական երկրներին ապահովում էր էժան հումքով, հատկապես բնական գազով։ Ռուսաստանից էներգետիկ մատակարարումները թույլ էին տալիս դինամիկայի մեջ պահել եվրոպական տնտեսությունները։ Իսկ երբ Եվրոպայում փորձում են ռուսական գազին փոխարինող տարբերակներ գտնել ու տարբեր երկրներից ներկրումներ իրականացնել, ապա էներգակիրների գինը զգալիորեն թանկանում է։ Դրա արդյունքում եվրոպական երկրներում աճում են նաև իրենց կողմից արտադրված ապրանքների ու ծառայությունների գները, դրանք դառնում են ոչ մրցունակ։ Օրինակ՝ ռուսական գազից հրաժարվելուց հետո Գերմանիայի արդյունաբերական ձեռնարկությունները լուրջ խնդիրների առաջ են կանգնել։

Որոշ ընկերություններ նույնիսկ նախընտրում են հեռանալ Գերմանիայից ու իրենց ձեռնարկությունները տեղափոխել այլ երկրներ։ Քիչ չէ, որ եվրոպական երկրների տնտեսությունները հայտնվել են ոչ բարվոք վիճակում, գների թանկացումն էլ մյուս կողմից ազդում է եվրոպական երկրների բնակչության կենսամակարդակի վրա։ Այդ է պատճառը, որ ժամանակ առ ժամանակ եվրոպական քաղաքներում գործադուլներ ու ցույցեր են տեղի ունենում աշխատավարձերի ու օգնության տրամադրման պահանջներով։ Մյուս կողմից էլ՝ տուժում են եվրոպացի ֆերմերները, որոնք ամիսներ առաջ տրակտորներով դուրս էին եկել բողոքի ու ճանապարհներ էին փակում։ Նախ՝ նրանց բիզնես գործունեության վրա ազդել է էներգակիրների թանկացումը, ինչից հետո էլ եվրոպական շուկան հեղեղվել է ուկրաինական էժան գյուղատնտեսական ապրանքներով, հատկապես հացահատիկով։ Իսկ այս պարագայում Եվրոպայում հացահատիկի մշակումը դառնում է ոչ մրցունակ գործ։

Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն էականորեն ազդել են նաև զարգացող երկրների կամ, այսպես կոչված, Գլոբալ հարավի վրա։ Արևմուտքը ճնշում է նաև այս երկրներին, որպեսզի գործեն պատժամիջոցների ռեժիմին համապատասխան ու սահմանափակեն տնտեսական կապերը Ռուսաստանի հետ, ինչը վնաս է հասցնում այս երկրների՝ առանց այն էլ խոցելի տնտեսություններին։ Հարկ է նաև ի նկատի ունենալ, որ Աֆրիկայի ու Ասիայի բազմաթիվ պետություններ պարենային առումով կախված են Ռուսաստանից և Ուկրաինայից ներկրումներից։ Ու հիմա պատերազմը շարունակում է բարդ իրավիճակ ստեղծել նրանց համար։ Մյուս կողմից էլ՝ այս երկրներից շատերը նույնպես բախվում են ինֆլ յացիային, էներգակիրների գների թանկացմանն ու պետական պարտքի ավելացմանը։ Դրա արդյունքում է, որ Շրի Լանկայում արտաքին պարտքի դեֆոլտ հայտարարվեց։

Միաժամանակ Արևմուտք-Ռուսաստան առճակատման պարագայում մեծանում է ռազմական հեղաշրջումների վտանգը, ինչպես դա տեղի ունեցավ Նիգերում։ Բայց Ռուսաստանի դեմ ժամանակ առ ժամանակ խստացվող պատժամիջոցներն այդպես էլ չեն հասել իրենց նպատակին։ Ճիշտ է՝ հաջողվել է որոշակի տնտեսական վնաս հասցնել Ռուսաստանին, սակայն ռուսական տնտեսությանն էլ, իր հերթին, հաջողվում է հեշտությամբ ադապտացվել նոր իրավիճակին։ Եթե նախկինում ռուսական էներգակիրների ու հումքի հիմնական մասնաբաժինը մատակարարվում էր դեպի Եվրոպա, ապա մատակարարման հիմնական ուղին տեղափոխվել է դեպի Հնդկաստան ու Չինաստան։ Ու այս երկրները էական օգուտներ են ստանում, քանի որ ռուսական կողմը էներգակիրների վաճառքում որոշակի զեղչեր է կիրառում։

Օրինակ՝ ռուսական էժան նավթը հայտնվում է Հնդկաստանում, մշակվում ու ավելի թանկ վերավաճառվում Եվրոպայում։ Իսկ մինչ այդ Ռուսաստան ներմուծվող արևմտյան ապրանքներին ու տեխնոլոգիաներին փոխարինել է հիմնականում չինականը։ Ավելին, մինչ եվրոպական երկրների տնտեսությունները դժվարություններ են կրում, Ռուսաստանի տնտեսությունն աճում է։ Ընդ որում, նույնիսկ պատժամիջոցների պարագայում Ռուսաստանի տնտեսությունն ավելի բարձր աճ է արձանագրում, քան Մեծ յոթնյակի երկրների տնտեսությունները։ Ռուսաստանը փորձում է պատժամիջոցների հասցրած վնասը փոխհատուցել ԲՐԻԿՍ երկրների շրջանում համագործակցության խթանման արդյունքում։ Մյուս կողմից էլ՝ Մոսկվային հաջողվել է իր տնտեսությունը դնել ռազմական ռելսերի վրա ու զարկ տալ սպառազինությունների արտադրությանը։ Փաստացի ստացվում է, որ Արևմուտքն իր պատժամիջոցային քաղաքականությամբ ավելի շատ իրեն ու այլ երկրների է վնասել, քան Ռուսաստանին։

Բայց ամենավատն այն է, որ Արևմուտքում իշխող էլիտան իր շահերի համար կարող է հարվածի տակ դնել ամբողջական պետությունների։ Տեսնում ենք, թե Ուկրաինան ներկայում ինչպիսի ավերածությունների է ենթարկվում։ Ու այս օրինակը բավարար է հասկանալու համար, թե ինչ կարող է տեղի ունենալ այն երկրներում, որոնց Արևմուտքը պատրաստ է իր շահերի համար զոհաբերել։ Արևմուտքից շարունակում են իրենց կողմ գրավել հետխորհրդային երկրներին, մասնավորապես Մոլդովային, Ուկրաինային, Վրաստանին ու նաև Հայաստանին։ Սակայն Վրաստանը հրաժարվում է այդ խաղի մեջ մտնել։ Իսկ Հայաստանը քայլ առ քայլ շարժվում է դեպի վտանգավոր գոտի»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: