Ճգնաժամային կառավարման քաղաքացիական ասպեկտների կոմիտեն միացել է ԵՄ պարեկային շրջայցերին՝ Գորիսում, Խաչիկում և Երասխում
Պատիվ է հյուրընկալել Ճգնաժամային կառավարման քաղաքացիական ասպեկտների կոմիտեի ներկայացուցիչներին: Այս մասին ասված է ՀՀ-ում ԵՄ առաքելության X-ի էջում:
«Պատվիրակները հանդիպեցին առաքելության աշխատակազմին և միացան պարեկային շրջայցերի Գորիս քաղաքում, Խաչիկ և Երասխ գյուղերում՝ ավելին իմանալու ՀԵՄԱ-ի աշխատանքի և տեղում տիրող իրավիճակի մասին»,- ասված է գրառման մեջ: