Հաջորդ օրը մոռանում ենք, որովհետև նախորդ օրը շատ ենք խմած լինում. Փաշինյան
«Վերջերս ես հաճախ հանդիպում եմ այսպիսի հարցադրման ՝ խնդրում ենք գյուղի դպրոցը չփակել», և հիմնականում նման շեշտադրում արվում են այն գյուղերում, որտեղ կան փոքրաթիվ՝ 5, 7 ,10, 20 աշակերտներով դպրոցներ»։ Այս մասին կառավարության նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Նա պնդեց, որ չեն փակում գյուղի դպրոցը, այլ մի քանի գյուղի համար նոր դպրոց են կառուցում։
«Դպրոցը բուլկի թխողի, ջեմ արտադրողի, հաց արտադրողի, էլեկտրիկի, սանտեխնիկի համար չէ, նույնիսկ՝ ուսուցչի , ընտրատեղամասի, տնօրենի համար չէ, այլ երեխայի համար է, բայց մեր իրականության մեջ մենք հակառակն ենք տեսնում, այդ շարքի մեջ երեխաները վերջին տեղում են, և երեխաներին մատուցվող ծառայությունների մասին՝ եթե ոչ դե յուրե, կենացների մակարդակով, այլ իրականության մեջ հաճախ մոռանում ենք, որովհետև նախորդ օրը շատ ենք խմած լինում, հաջորդ օրը մոռանում ենք»,- ասաց Փաշինյանը։