Անահիտ Ավանեսյանը մանրամասներ է հայտնում ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջ վիճակիցՀՀ քաղաքացին փորձել է 44 հազար լարիի դեղորայք ապօրինի տեղափոխել ՎրաստանՎահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացումներըՀայոց Հայրապետի բարձր տնօրինությամբ հիմնվեց Սբ Էջմիածնի Թանգարանների վերականգնման արհեստանոցըՎեհափառը Արգենտինայից ժամանած պատվիրակությանը ներկայացրել է Հայ Եկեղեցու առաքելությունըԱզգերի լիգա․ Կիպրոս — Հայաստան․ մեկնարկային կազմերՊուտին․ Զորավարժությունները կբարձրացնեն արտաքին սպառնալիքներին արձագանքելու արդյունավետությունըՉինաստանում երեխան ողջ է մնացել տասներորդ հարկից ընկնելուց հետոՏեղեկությունը, թե մեկից ավելի անձինք, դիվերսանտներ են եղել Սյունիքում բացարձակ անհիմն են․ ԱԱԾ«Չայնիի» ոլորաններում «Nissan March»-ը բախվել է բետոնե պատնեշին․ կան վիրավորներBloomberg․ ԱՄՆ-ը Թայվանի մոտ գտնվող կղզում կտեղակայի հականավային համալիրՀայաստան կժամանի Չեխիայի Սենատի հանձնաժողովի նախագահըՆեթանյահու․ Իսրայելը պարզում է, թե ով կարող էր լինել հարձակման համակարգողը FlyDubai-ի ինքնաթիռումՆիդերլանդներում գետերի ցածր մակարդակը սպառնում է նավագնացությանըՔննարկվել են Երևանի և Լիոնի միջև համագործակցության ընդլայնման հնարավորություններըՖրանսիան ՆԱՏՕ-ում խոչընդոտել է Ադրբեջանին, Թուրքիան էլ՝ ՀայաստանինԱջ ազդրի հատվածում առկա վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել մեկ անձԻրկուտսկի մարզում գրեթե 200 մարդ հոսպիտալացվել է ժանտախտով վարակվելու կասկածանքովԿարևորվել է ՀՀ-ի և Արգենտինայի օրենսդիր մարմինների միջև համագործակցության խորացման անհրաժեշտությունըՔննարկվել են բռնության ենթարկված անձանց պաշտպանության ոլորտում օրենսդրական փոփոխություններըԱնդրադարձ է կատարվել տարածաշրջանում առկա իրավիճակինՄԻՊ ներկայացուցիչներն այցեր են իրականացրել ՀՀ ԱՆ «Արթիկ» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներԿրшկոցներ են հնչել Երևանում․ կա վիրшվորՀրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը2 տրլն 308 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր՝ 2026 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին. ՊԵԿԱրցախի կորստից հետո, փոքր Սյունիքը դարձել է աշխարհաքաղաքական մեծ խաղի թիրախ. Արտակ ԶաքարյանՍեպտեմբերին քաղաքացիները ռազմական ոստիկանությանը կամովին հանձնել են 5 ինքնաձիգ, 38 նռնակ և 2800 փամփուշտՔրիստինա Քվինի գլխավորած պատվիրակությունը հյուրընկալվել է խորհրդարանումՎայոց Ձորի թեմի Առաջնորդական տեղապահ է նշանակվել Տ. Մովսես վարդապետ ՍարգսյանըՈ՞ւմ անվտանգությունն է իրականում պաշտպանում այս իշխանություն կոչվածը. Հովասափյան«ՍՄՈՔ ՀԱՈՒՍ» ՍՊԸ-ում իրականացվել է ծխախոտային արտադրատեսակների բաց վաճառքԴեմոկրատները հաղթանակի դեպքում ինձ իմպիչմենտի կենթարկեն. Դոնալդ ԹրամփԱնդրեասյանը հոկտեմբերի 7-ին աշխատանքային այցով կմեկնի ՎրաստանՌԴ-ն հույս ունի, որ Հայաստանը կշարունակի կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. ՕվերչուկԱՄՆ պետքարտուղարի տեղակալը Մատենադարանի տպավորությունների մատյանում գրառում է արելԱդրբեջանցի զինվորին կալանավորեցին 2 ամիս ժամկետովՄենք ցանկանում ենք հաշտությունը կնքել ոչ միայն Հայաստանի կառավարության և երկրի վարչապետի հետ, այլև հայ ժողովրդի հետ. ՀաջիևՖրանսիան եռում է․ ինչու է դպրոցական բողոքը վերածվել է ոստիկանության հետ բախումներիՕշականի ոլորաններից դեպի Ձորակ թաղամաս տանող ճանապարհին ժայռաբեկորը պոկվել է և ընկել ճանապարհի երթևեկելի հատված. ճանապարհը միակողմանի փակ էԵրկրի Անվտանգության խորհրդի ղեկավարը չի հասկանում, թե ինչու չպետք է անլջությամբ չզբաղվի. Սիմոնյանը ջնջել, ապա դարձյալ տեղադրել է ԱՀ-ով ստեղծած Տիկ-Տոկյան «զոմբի թրենդը»Լուկաշենկոն Փաշինյանին կոչ արեց ԵՄ հարցում «սայլը ձիուց առաջ չկապել»Շաքի գյուղի տիկինն արժանի է «Արիության մեդալի». Հայկ ԽանումյանՄանախին ձերբակալել ենԱռաջինը երեխաներ են տեսել шդրբեջանցուն, հшրձшկվել է նրանց վրա, կրшկոցից մայրը 3 մատներն է կnրցրել. Անիի քույրը մանրամասներ է պատմելԻնչո՞ւ ես շտապում. Ալեքսանդր Լուկաշենկոն դիմել է Նիկոլ ՓաշինյանինԵղվարդում վերգետնյա գազատար է վնասվելԱդրբեջանը կշարունակի մեծացնել ռազմական հզորությունը. ԱլիևԴատարանը վերացրել է Սերժ Սարգսյանի՝ բացակայելու արգելք խափանման միջոցը
Չենք կարող հաշտվել այս անպատվության հետ․ ՀՅԴ ակցիան՝ ԱԱԾ շենքի մոտ (ուղիղ)
Նարեկ Կարապետյանը ԵԽԽՎ-ում խոսել է ադրբեջանցի զինվորի կողմից հայ կնոջ վրա կրակելու դեպքի մասին (տեսանյութ)
Հասարակություն

Բագրատ Սրբազանը մանդատի, պաշտոնի, ցուցակի, դաչայի, մեքենայի, թիկնազորի և իշխանական բարիքների կռիվ չի տալիս. Վահե Հովհաննիսյան

Բագրատ Սրբազանը մանդատի, պաշտոնի, ցուցակի, դաչայի, մեքենայի, թիկնազորի և իշխանական բարիքների կռիվ չի տալիս։

Իր հոդվածում այս մասին գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ, Վահե Հովհաննիսյանը:

«Սրբազանի, քաղաքականության, մեր բոլորի մասին

Մեր քաղաքակրթական ամոթն է, որ այսքան աղետների ու պատմական ողբերգությունների միջով անցնելով որևէ փուլում չենք կարողացել փոխել իշխանություն և դրանով որևէ պահի կասեցնել աղետների ընթացքը։ Ի դեպ, արտաքին աշխարհը, այդ թվում՝ մեր հակառակորդները, նույնպես ապշած են այս փաստից։

Տարբեր փուլերում հնարավոր էր տարբեր բովանդակությամբ և մեթոդով նոր իշխանություն ձևավորել ու համապատասխան փուլում կասեցնել աղետի ընթացքը։ Չենք արել, արդեն 6 տարի, բայց ամեն մեծ միտինգից հետո ուզում ենք արագ փոփոխություն։ Ինչևէ։

Արդեն 2019թ-ին իշխանության եկած թիմը (տեսականորեն) կարող էր իր ներսում հասկանալ, որ իրենց լիդերը «այն չէ» ու որևէ կապ չունի իրենց հեղափոխության հռչակած արժեքների հետ։ Անեին դա՝ չէր լինի պատերազմ։ Դա կլիներ լուրջ թիմի լուրջ պահվածք։

Պատերազմի ընթացքում բանակի վերնախավը պարտավոր էր իր վրա վերցնել պատասխանատվություն և կասեցնել ամբողջական պարտության սցենարը։ Նրանք շատ լավ գիտեին, թե ինչ է կատարվում և ինչով է ավարտվելու։ Իսկ պատերազմը շուտ չդադարեցնելու՝ Մեկ հոգու որոշումից հետո գեներալները դա ուղղակի պարտավոր էին։ Եվ աշխարհը դա կհասկանար, կընդուներ։

Նոյեմբերի 9-ից կարող էր տեղի ունենալ ինքնաբուխ զանգվածային պոռթկում, որովհետև «հաղթելու ենք» քարոզով տարան պարտության, անվերջ զոհերի և Արցախի կարևորագույն հատվածների կորստի։ Ինքնաբուխ պոռթկումը կլիներ բնական, և աշխարհը դա կընդուներ։

Հաջորդ շաբաթներին նախկին նախագահների ձևաչափը կարող էր իր դառնալ կոնսոլիդացնող լուրջ գործոն և կասեցնել մեր պատմության ողբերգության անիվը։ Դա կլիներ լուրջ պետության նախկին նախագահների պատմական քայլը։ Չստացվեց։

Արտահերթ ընտրությունների ժամանակ հնարավոր էր ճիշտ կոնսոլիդացնող դաշինքների և ճիշտ բովանդակության միջոցով փոխել իշխանությունը։ Չարվեց։

Հետագա շարժումների ընթացքում աշխատում էր երկու բանաձև. փողոցից փոխել իշխանությունը՝ չստացվեց, և ՔՊ-ն իր ներսից ձևավորի նոր կառավարություն՝ չարվեց։

5-6 տարի է՝ մենք այս ընթացքի մեջ ենք, որի՝ ցանկացած պահին ունեցած հաջողությունը կարող էր կանգնեցնել աղետի ընթացքը։ Չենք արել։ Այդ ընթացքում արձանագրվեց քաղաքական ուժերի համատարած դեֆոլտ և հին ու նոր առաջնորդների միֆազերծում։

Հասանք  Տավուշ

Պատմական կորուստների հերթական փուլից առաջ, երբ քաղաքական դաշտը, կուսակցությունները, բոլոր ձևաչափերն արձանագրված անգործունակության մեջ են, և կենդանի են մնում բացառապես արհեստական շնչառությամբ, պարզվեց՝ չկա մի քաղաքական ուժ, մի քաղաքական լիդեր, հարյուրավոր ահասարսուռ անուններով կուսակցություններից մեկը, մի աշխարհիկ ձևաչափ, որը հասարակությանը կփորձի արթնացնել և այլ ուղով տանել պատմությունը։

Հիշեք Արցախի շրջափակման 9 ամիսները, երբ ՀՀ քաղաքական դաշտը ձայն չհանեց, Երևանում ընդվզման որևէ փորձ չարվեց (աննշան բացառություններով)։

Այս պայմաններում հայտնվեց մի հոգևորական, ով իր վրա վերցրեց պատմական առաքելություն և հետևաբար՝ վերցրեց նաև ռիսկերը, իշխանության բռնաճնշումները, վայրահաչոցների և կեղծիքի հարվածները, ու նաև «բարեկամների» խանդը։

Ու նա լուրջ հաջողության հասավ։ Չտեսնել սա հնարավոր չէ։ Եվ իհարկե նա մի քանի շաբաթում չէր կարող փոխել իշխանությունը։ Սակայն կարող էր և դրեց նոր պրոցեսի սկիզբը։

Ինչու հոգևորական

Ուրախանալու ոչինչ չկա իհարկե, որ աշխարհիկ քաղաքական հանրային միավորներն այնքան անօգնական ու անհեղինակություն վիճակում են, որ նոր սոլիդ իշխանության ձևավորման գործը կազմակերպում է հոգևորականը։ Սա շատ մտահոգիչ է պետության ներկայի ու հեռանկարի համար։ Մյուս կողմից՝ տարօրինակ ու նաև անազնիվ է «մեղադրել» հոգևորականին, թե ինչո՞ւ ես քաղաքական համակարգերի անճարականության պայմաններում հենց դու փորձում փրկել պետությունը։

Կա հարցի նաև այլ հարթություն. մենք, որպես հասարակություն, այնքան ենք դեֆորմացվել, ստի, փողի, խաբեության ու երեսպաշտության կոնգլոմերատ դարձել, որ այո, հենց հոգևոր խոսքով ու միտինգի հարթակից զանգվածային քարոզի ժանրով է առողջացման ճանապարհը։ Միլիոնավոր մարդիկ դիտում են հոգևորականի (հոգևորականների) ելույթները, և եթե ինքնամաքրման, անտարբերության թոթափման մասին մարդկային խոսքը մտնում է անտարբերների, մոլորվածների, նյութապաշտների տներ-սրտեր, ուրեմն հենց դա է առողջացման շարժումը, այլ կերպ ինչպե՞ս պիտի լիներ։

Հակաքարոզչությունը

Իշխանությունը սկսեց հակաքարոզչության մի թեզ, որը տեխնոլոգիական հմուտ տարածման շնորհիվ մտավ հասարակության տարբեր խավերի խոսույթ՝ թե բա հոգևորականը ո՞նց կարող է քաղաքականությամբ զբաղվել, կառավարություն ձևավորել, բանակցել Ալիևի ու այլ նախագահների հետ։

Սա պարզունակ թեզ է, որովհետև Բագրատ Սրբազանը մանդատի, պաշտոնի, ցուցակի, դաչայի, մեքենայի, թիկնազորի և իշխանական բարիքների կռիվ չի տալիս։ Դա ակնհայտ է անգամ իշխանական քարոզիչների համար։ Նա փորձում է կարգի հրավիրել երկիրը՝ իր վրա վերցնելով քաղաքական ուժերի և պետական ինստիտուտների գործառույթը, որոնք չեն կարողանում դա անել արդեն վեց տարի։ Հարցը, սակայն, ունի նաև այլ, ավելի առարկայական կողմ. Բագրատ Սրբազանը, այո, բարձրաստիճան հոգևորական է, և որպես հոգևորական՝ մեծ հեղինակություն է վայելում։

Պիտի հիշենք, սակայն, որ հոգևորական լինելուց բացի, նա լուրջ կրթություն ստացած, մեծ հաշվով գիտության ոլորտի մարդ է։ Եվ իրականում նա հանրային կյանք (եթե կուզեք՝ քաղաքական) մտնում է գիտությունից։ Մեր պետականության սկզբում երկու առանցքային դեմքերը, ի դեպ, նույնպես գիտական համայնքից էին՝ Լ. Տեր-Պետրոսյան, Վ. Մանուկյան։ Գուցե հենց այսօր, պատմական աղետներից հետո, հետպատերազմյան վերականգնման ակունքում պիտի կանգնած լինի գիտնականը, գիտական մտածողության կրողը, մտքի կրողը։ Մարդիկ պարզապես պիտի տեղյակ լինեն, որ Բագրատ Սրբազանը ոչ միայն հարգված և մեծ վաստակ ունեցող հոգևորական է, այլև՝ գիտական համայնքի ներկայացուցիչ է, լուրջ գրքերի, աշխատությունների հեղինակ։

Հոգևոր-գիտնական, բա քաղաքակա՞նը

Հասկանալի է սրտացավ մարդկանց այն տեսակետը, որ այս շարժումը գուցե բարոյականության, արժանապատվության, մարդ լինելու խնդիրներ է դնում, սակայն թույլ է քաղաքական կոմպոնենտը։ Այս պահին դա այդպես է, բայց դա խնդիր է, որը պետք է լուծել, ու լուծել նաև բոլոր այն մարդկանց ջանքերով, ում համար իրականում կարևոր է շարժման հաջողությունը։ Ոմանց անհանգստացնում է որոշումների կայացման մեխանիզմների թափանցիկության, մասնակցելիության, բովանդակության սոցիական ուղղությունների սակավության խնդիրը և այլն։

Բայց սրանք ընդամենը խնդիրներ են՝ նոր սկսված շարժման ներսում, որոնք հեշտությամբ կարելի է և պետք է հաղթահարել։ Շարժման վերափոխումը հենց այս խնդիրների լուծման համար է։ Եվ սա էապես կուժեղացնի շարժումը ներսից ու կհեշտացնի արտաքին աշխարհում դաշնակիցներ ստանալու պրոցեսը։ Աշխարհը սրան չի նայում որպես առողջացման շարժում, դա աշխարհին հետաքրքիր չէ, դա մեր ներքին գործն է։ Աշխարհի համար սա մաքուր քաղաքական պրոցես է։ Պետք է ընդունենք նաև, որ սա մեկ հոգու լուծելիք խնդիրը չէ, որքան էլ մեծ լինի նրա հեղինակությունը։ Ուրեմն պետք է օգնել»։