COP17-ի «Կանաչ գոտում» ներկայացվել են գիտության և բարձրագույն կրթության ծրագրերըԱրտահանումը ԵՄ անդամ երկրների հետ աճել է 51%-ով. ՊապոյանՈւշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումիցՄանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից կբռնագանձվի 1,2 միլիարդ դրամի գույքՍյունիքում բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոցՄիակն այս դիմակայության պատմության մեջ․ Ինտերը՝ Մխիթարյանի և Շախտյորի դեմ հատուկ խաղի մասինՎերհիշեք՝ 2018-ի մայիսի դրությամբ ինչքան տարածք եք ստացել ու այսօր ինչքա՞նն եք զիջել․ ՇարմազանովՍահմանն անցած անձը Աղդամ գյուղի բնակիչ է և արածեցրել է իրեն պատկանող անասուններինՆոր մեղադրանք՝ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբՎաղը Գյումրիում շչակ է գործարկվելու Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ մի շարք հասցեներումՀութիները բալիստիկ հրթիռով հարվածել են Սաուդյան Արաբիայի բանակի օպերատիվ շտաբինՆոր կենսաչափական համակարգի ներդրմամբ պայմանավորված՝ փոխվում է փաստաթղթերի հերթագրման կարգըՋրասուզակ Վահե Մելքոնյանը մասնակցում է կառավարության կողմից անցկացվող «Մեր ժամանակների հերոսը» նախագծին (տեսանյութ)ՔՏՀԱՏՄ-ն դադարեցրել է «Դոմուս»-ի կողմից շահագործվող առևտրի կենտրոնի գործունեությունըՀայտնի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանաԱԺ պատգամավոր Լիլիթ Ստեփանյանի հրաժարականի դիմումի մասին ԱԺ նախագահի հայտարարությունըՍպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազիՀայաստանի համար Էբոլայի ներմուծման ռիսկը ցածր է գնահատվում. ԱՆՊարեկները մոտոցիկլետներով իրականացրած ուժեղացված ծառայության ընթացքում 143 իրավախախտում են արձանագրել
Ո՞րն է եղել նորածնի մшhվшն պատճառը. ԲԿ-ն մանրամասներ է հայտնել
Սուրեն Պապիկյանը Պրահայում մասնակցել է «Future Forces Exhibition & Forum» ցուցահանդեսի բացմանըՀայաստան են հասել 64 ֆլեքվի ցեղի տոհմային խոշոր եղջերավոր կենդանիներՍտերջացում՝ առանց անզգայացման․ ինչպես են ծախսվում թափառող շների համար հատկացված միլիոնները. «Հետք»Ուիթքոֆը Պուտինին տեղեկացրել է, որ իր հետ Ռուսաստան է բերել պատերազմի կարգավորման փաստաթղթերԻշխանությունը վախ է տարածում՝ ընտրություններից առաջ․ Արամ ՎարդևանյանՍա այն համայնքն է, որտեղ կանխատեսելի էր «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուի հաղթանակը. Սուրենյանցը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասինՉարենցավան համայնքի տիրապետմանն է վերադարձվել «Գութանասար» հրաբխի «Սև պատ» կոչվող հատվածի հողամասը. ՓաշինյանՖրանսիայում ցուցարարները նախապատրաստվում են հոկտեմբերի 24-ի լայնածավալ գործողություններինԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «ԹՐԻՓՓ» նախագծինՏնային կալանքում եմ. սա իմ և իմ կուսակցության նկատմամբ հերթական քաղաքական դրսևորումն է. Աշոտյան (տեսանյութ)«Հրազդան» ցեմենտի գործարանի մոտ ակցիա է. դատարանը ձգձգում է վաճառքի մասին որոշումըԱրթուր Վարդանյանի կյանքին վտանգ է սպառնում․ փաստաբանը ահազանգում է նրա առողջական վիճակի մասինՀունաստանում ցույցերը շարունակվում են. կան տասնյակ ձերբակալվածներ«Հույս ունեմ՝ պատ չենք շարի». Միրզոյանն ադրբեջանցիների «մոլորվելու» փաստը հանգիստ է ընդունում«Թելեգրամ»-յան հարթակում իմ անունով և նկարով բացվել է կեղծ օգտահաշիվ. Անահիտ ԱվանեսյանԶախարովան հայկական ԱԷԿ-ի վերաբերյալ հրապարակումներում քաղաքական շարժառիթներ է տեսնում Ադրբեջանը Թուրքիայի 31 քաղաքացու ներառել է անցանկալի անձանց ցուցակումՊայմանավորվածություն կա երեք ամսում երկաթուղու հարցում լուծումների տարբերակներ գտնել. ՄիրզոյանՈստիկանները ձերբակալել են թմրանյութ տեղադրող երկու տղամարդու․ նրանք կալանավորվել ենԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Սերբիայի դեսպանինԹուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս գովաբանել է Փաշինյանին և քննադատել Սփյուռքին․ Սասունյան«Ծառայությունների առևտրի և ներդրումների մասին ՀՀ կառավարության և ԱՄԷ կառավարության միջև» համաձայնագիրը վավերացնելու նախագիծը դրական եզրակացություն է ստացելԼոռու մարզպետը Ստեփանավանի ընտրություններին ընդառաջ արձակուրդ է մեկնում«Մեր զրույցների ընթացքում ինձ հատկապես տպավորեց քո խոր նվիրվածությունը Հայաստանին». Արմեն Սարգսյանը շնորհավորել է Քիմ Քարդաշյանի տարեդարձը
Կրեմլը դեռևս չի ծանոթացել ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության կասեցման վերաբերյալ զեկույցին․ Պեսկով
Այսօր առավոտյան երկրորդ անգամ խուզարկել են «Սյունյաց երկիր» թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանի բնակարանըԿյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կինոգետ Դավիթ ՄուրադյանըՄԻՊ ներկայացուցիչներն այց են իրականացրել «Արմավիր» ՔԿՀԱդրբեջանի և Սաուդյան Արաբիայի զորքերը համատեղ զորավարժություն են իրականացրել
Քաղաքականություն

Սերժ Սարգսյանի նկատմամբ նիկոլական վախերն առերևույթ են․ Արմեն Հովասափյան

Տևական ժամանակ է՝ չեմ խոսում քաղաքական գործընթացներից, գնահատականներ չեմ տալիս կատարվող իրադարձություններին, առավել ևս նիկոլական ցնդաբանություններին։ Ինչ-խոսք ժամանակները բարի չեն, իսկ տեղի ունեցողը՝ քաղաքականության հետ ոչ մի աղերս չունի, ուղղակի քաոտիկ տեղապտույտ է, որում ամեն ինչ տակնուվրա է եղել, իսկ պղտոր ջրում ձուկ որսացողների պակաս, ընդհանրապես, չկա։ Այս մասն ֆեյսբուքյան իր էջում գրել է Արմեն Հովասափյանը։ 

«Ներքաղաքական քաոսին շատ համընթաց զուգադրվում է նաև աշխարհքաղաքական վակխանալիան, որն աստիճանաբար սեղմում է պնդօղակը՝ բոլորիս առաջ անլուծելի ռեբուսներ առաջադրելով։ Մենք ապրում ենք «ավազե Հայաստանում», ոչ թե «պատմական» կամ «իրական». «ավազե Հայաստան», որը կարող է փլվել ու կորչել առաջին իսկ քամուց, իսկ «աշխարհքաղաքական պտտահողմերի» պակաս, ցավոք սրտի, չունենք։ Վեց տարուց ավել երկիրը քարուքանդ անող արհավիրքը, ով իր կառավարման տարիների ընթացքում պրոհայկական ոչ մի քայլ չի արել, անամոթաբար, պատեհ-անպատեհ խոսում է «պատմական առաքելությունից» ու «պատմական Հայաստանից»։ Մարդը, ով պատմության ու հայկականության հետ ընդհանուր ոչինչ չունի և սպասարկում է զուտ թուրքական օրակարգ, տեսախցիկներին նայելով, «հայի պատմական առաքելությունից» է խոսում, ամպագոռգոռ հոխորտում «ապագայի Հայաստանի» մասին։
 
Նիկոլի համար գլխավոր ու միակ հաղթաթուղթը, որով նա կարողացել է և դեռևս կարողանում է տարբեր շահարկումներ անել, չի փոխվել․ ինչպես 6 տարի առաջ՝ իշխանազավթման և պետական կարգի տապալման ժամանակ էր խաղարկում, այժմ էլ, երբ երկրի ղեկավար է ու միանձնյա կառավարիչ, դարձյալ նույն մարտավարությունն է՝ «ՆԱԽԿԻՆՆԵՐԸ»։ Եթե կարճ, Նիկոլն ունի համառոտ բանաձև, «ժողովուրդ եթե ես գնացի, գալիս են նախկինները ու նորից ամեն ինչ սկսվում է հին ձևով, բո դուք ուզո՞ւմ եք նման բան»։ Այս թեզը, արդեն նոր փաթեթավորմամբ, շահարկում են նաև որոշ «ընդդիմադիր» ինքնահռչակ շրջանակներ, ովքեր փոխանակ պայքարեն նիկոլիզմի դեմ, «նախկինացավով» են տառապում։ Սա Նիկոլի կողմից խաղարկվող պարտիայի մի բաղադրիչ է՝ «նախկիններին» թիրախավորել նաև ոչ իր դեմքով։ Ովքե՞ր են նախկինները, նրանք, որոնք մի ձեռքի շարժումով ճամբարափոխ եղան ու թռան Նիկոլի գիրկը՝ ստանալով փոխվարչապետ, ՊՆ նախարարի, ֆինանսների նախարարի պաշտոնը, թե՞ նրանք, ովքեր Նիկոլի ճակատին ասում են, որ թուրքական դուդուկի տակ է պարում։
 
Դեմոնիզացիայի գուրուն շատ լավ գիտի, թե որ դեպքում, ինչ սոուսով թեման պետք է «եփել», նա դրա գրոսմայստերն է․ թեման փաթեթավորել այնպես, որ վեկտորն ուղղվի դեպի նախկինները, իսկ ավելի շատ դեպի Սերժ Սարգսյանը, մարդ, ով քանիցս բաց տեքստով հայտարարել է, որ ոչ մի պարագայում իշխանության գալու նպատակ ու ցանկություն չունի։
 
Սարգսյանի նկատմամբ նիկոլական վախերն առերևույթ են․ ՀՀԿ-ին մի քանի անգամ «թաղած», այն որպես «քաղաքական դիակ» մի քանի անգամ հռչակածը, օր ու գիշեր շարունակում է պայքարել նույն «քաղաքական դիակի» դեմ, որն այս ընթացքում բավական զտվել է ու «պարզաջրվել»։ Ավելին, Սերժ Սարգսյանի դեմ ինքնամոռաց պայքարողն այդպես էլ չկարողացավ հասկանալ, որ ինքը, ի տարբերություն Սարգսյանի, պետական մտածողության ու պետություն ասվածի հետ ոչ մի աղերս չունի, որ քաղաքական կյանքը կրկեսի վերածածը, ընդամենը արյունոտ ժանգլյոր է, ով բացի արյունոտ տեսարաններ բեմադրելուց, ոչ մի այլ բան անել չի կարողանում, իսկ հասարակությունը սպունգ չի, որ անընդհատ կլանի այդ ամենը, վերջ ի վերջո մի օր այն պայթելու է։