Հայաստանի Սահմանադրությունը շարունակում է գործընթացն ավարտին հասցնելու ամենալուրջ խոչընդոտը մնալ. Բայրամով
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստում զգալի առաջընթաց է գրանցվել։ Ադրբեջանական ԱՊԱ գործակալության փոխանցմամբ, այդ մասին այսօր Թբիլիսիում Վրաստանի ԱԳ նախարար Իլյա Դարչիաշվիլիի հետ ասուլիսում հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։
«Բաց մնացած հարցերի թիվը զգալիորեն նվազել է»,- հավելել է նա։
Բայրամովը նշել է, որ «Ադրբեջանի դեմ տարածքային պահանջները դեռևս մնում են Հայաստանի Սահմանադրության մեջ: Սա մեզ թվում է գործընթացն ավարտին հասցնելու ամենալուրջ խոչընդոտը»։