Մարտակերտի քաղաքապետի կալանքը փոխվել է տնային կալանքի. փաստաբան
Վերաքննիչ քրեական դատարանը քիչ առաջ բավարարեց բողոքս և Մարտակերտ համայնքի ղեկավար Միշա Գյուրջինյանի կալանքը փոխեց տնային կալանքով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Արսեն Բաբայանը։
Հիշեցնենք, որ դատարանը մեկ ամսի առաջ կիրառել էր 2 ամիս կալանք Մարտակերտի քաղաքապետի նկատմամբ։