«Ջերմուկ»-ում խախտումներ չեն հայտնաբերվել. ՍԱՏՄ ղեկավարը՝ ՌԴ կողմից նշվող պարտադիր պահանջների խախտումների մասին
Ջրանցքն է ընկել մեկ քաղաքացի․ ՆԳՆ-ն հերքում է ևս երկու քաղաքացու՝ ջրանցքն ընկնելու մասին տեղեկությունը և մանրամասներ հայտնում դեպքից
Ծիրանով բարձված 50 մեքենան կա նոր երկիր կարտահանվի. ՍԱՏՄ ղեկավարՕկուպացված Շուշիում ֆուտուրիստական ​​մզկիթի շինարարության հիմնական մասն ավարտվել է
Մանկապարտեզի դաստիարակը հարվածել է երեխայի գլխին, որից հետո նրա լացը հարկադրաբար լռեցնելու նպատակով հարվածել է ևս մեկ անգամ
Եկել ենք, որ հասկանանք՝ ինչ է լինելու մեզ հետ. «Մուլտի սթոունի» աշխատակիցները Քննչականի կոմիտե է գնացել (տեսանյութ)Լարված իրավիճակ՝ Բյուրեղավանում. քաղաքապետարանի մոտ են հավաքվել մեծ թվով քաղաքացիներՊետք ա մարդ հավաքենք, գնանք, փողոց փակենք, որ վերջապես ասեն, թե ինչի են կապարակնքել դուռն ու ոնց ա լուծվելու էդ հարցը (տեսանյութ)Դատախազը դատարան է հանձնել Կողբ համայնքի նախկին ղեկավարի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ քրեական վարույթի նյութերըԿադաստրի կոմիտեի Հրազդանի ստորաբաժանման նախկին ղեկավարը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 18 մլն դրամի գույքն օրինականացնելու մեջ (տեսանյութ)Իրանի դեմ ԱՄՆ-ի կողմից իրականացված հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է յոթիԽոսրովի անտառում ֆոտոթակարդը արձանագրել է գորշ արջին՝ ձագերի հետ (տեսանյութ)Համայնքային ոստիկանները բացահայտել են թմրամիջոց պատրաստելու նպատակով կանեփ աճեցնելու դեպքերՀաստատվեց ԼՂ-ից բռնի տեղահանված քաղաքացու աշխատանքային ստաժի փաստըՄիջնաժամկետ կանխատեսումների իրատեսականությունը խորը մտահոգությունների տեղիք է տալիս. «ԼՈւՅՍ» հիմնադրամՊԵԿ-ը բացահայտել է վառելիքի առևտրի ոլորտում հարկային խոշոր իրավախախտումների դեպքեր (տեսանյութ)
«Մուլտի սթոուն»-ի աշխատակիցները պահանջում են բացել իրենց աշխատավայրը. բողոքի ակցիա (ուղիղ)
Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտական պարբերականումՄԻՊ թեժ գիծը ժամանակավորապես չի գործում
Բյուրեղավան համայնքում աղիքային վարակի դեպքեր են արձանագրվել
«Մուլտի Վելնեսը» մինչեւ 2065 թիվը պայմանագիր ուներ. «Հրապարակ» Իրանը շարունակում է բանակցել ԱՄՆ-ի հետ. Սպիտակ տուն
Քաղաքացիները Մալաթիայի ջրանցքից դուրս են բերել տղամարդու, ով հայտնել է, որ իր հետ ևս 2 մարդ է ընկել ջրանցքը
Թրամփի բոլոր նշանակումները նույն տրամաբանության մեջ են. Սոկոլովի նշանակումը բացառություն չէ. «Հրապարակ»Հյուսիսային Իրաքում պայթյուններ է որոտացելԻշխանությունները բացահայտ ռեկետ են անում. սա հարված է Հայաստանի խոշորագույն տնտեսական հենասյուներից մեկին. Արման ԱբովյանԵվրոպական կառույցների լռության ներքո ՀՀ-ում քաղբանտարկյալների թիվն աճում է. ԱբրահամյանԻնչ թանկարժեք նվերներ է փոխանցել վրացի պաշտոնյան Փաշինյանին. «Հրապարակ»Այսօր՝ մինչև 17:00-ն, որոշ հասցեներում լույս չի լինիՋերմաստիճանը կնվազիԿատարի մայրաքաղաք Դոհայում պայթյուններ են Անորոշ ու անհանգիստ վիճակ. Գյումրին կարող են խոշորացնել. «Հրապարակ»ԵՄ շուկայի «բաց դռները»՝ միայն հայտարարություններով. արտահանողները դժգոհում են նոր խոչընդոտներից. «Ժողովուրդ»Խուլ դժգոհություն մարզպետների շրջանում. «Հրապարակ» ԱՄՆ ուժերը կործանիչներով հարվածել են Իրանի տասնյակ ռազմական թիրախներիՀեղափոխությունից հետո ինչպես փոխվեց Արմեն Գրիգորյանի ունեցվածքը. բնակարան, Toyota և շուրջ 45 մլն դրամ ընտանեկան եկամուտ. «Ժողովուրդ»ԱԺ ո՞ր հանձնաժողովների նախագահությունը կանցնի ընդդիմադիրներին. «Հրապարակ»ԿԳՄՍՆ-ում նոր կադրային փոփոխություն. հերթը մյուս փոխնախարարինն է. «Ժողովուրդ»Իրանի զինված ուժերը անօդաչու թռչող սարքերով հարվածներ են հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան ռազմաբազային Ոմանքբհիասթափված են՝ խոստացած անակնկալը «գրել են սառուցին». «Հրապարակ» Արցախը՝ «հակապետակա՞ն», թե՞ պետական առաջնահերթություն. իշխանության երկակի չափանիշները. «Ժողովուրդ»
Խաղաղվեք, հարցը փակված է. մանդատով, թե առանց՝ ես Աղվան Վարդանյանն եմ, դուք ո՞վ եք
Ռոսսելխոզնադզորը սահմանափակում է Թուրքիայից մի շարք մրգերի մատակարարումներըԵԱՏՄ-ն և Միջպետական ավիացիոն կոմիտեն կզարգացնեն համագործակցությունըԿրակոցներ Լոռու մարզում․ 30-ամյա տղամարդը հրազենային վնասվածքներ է ստացելԱՄՆ-ը խստացրել է վիզային ռեժիմը օտարերկրյա մամուլի և ուսանողների համարՈսկե Գնդակի հավակնորդների ցանկը՝ ըստ Goal-ի Կամրջի վրա 22-ամյա վարորդը «Lexus»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին ԱՄՆ-ը մեքսիկական նարկոկարտելներն ընդգրկել է ահաբեկչական կազմակերպությունների ցանկում Վայքում իրանական բեռնատարը կողաշրջվել է ձորակը․ վարորդը մահացել է
Քաղաքականություն

Ռուս-իրանական նախաձեռնությունը խնդիրներ է ստեղծում նաև Թուրքիայի համար. Վահե Դավթյան

Թեհրանն ու Մոսկվան համաձայնության են եկել Ռուսաստանից Իրան բնական գազի մատակարարման վերաբերյալ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ք.գ.դ., պրոֆեսոր, էներգետին անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը:

«Հարց է առաջանում, թե ի՞նչ նպատակ է դրանով հետապնդում Իրանը՝ բնական գազի ապացուցված պաշարներով աշխարհի առաջին եռյակի մեջ մտնող պետությունը:
Եթե հակիճ, ապա.

1. Կողմերի միջև օրերս կնքված համաձայնագիրը ռուս-իրանական «էներգետիկ երկխոսության» խորացմանն ուղղված քայլ է, որին հետևելու են շատ ավելի լուրջ ու համակարգային որոշումներ: Դրանցից թերևս ամենահավանականը Իրանում գազային խաբի՝ հանգույցի ստեղծման ծրագրի իրականացումն է, որի ներքո Ռուսաստանն ու Իրանը, ինչպես նաև նախաձեռնությանը միանալու պատրաստակամություն հայտնած Քաթարն ու Թուրքմենստանը այլևս հանդես են գալու որպես միջազգային գազի շուկայում «նորաձևություն թելադրողներ»:

2. Իրանում գազային խաբի ձևավորումը նոր իրականություն է ստեղծելու համաշխարհային գազի շուկայում, քանի որ փաստացի միավորելու է բնական գազի պաշարներով աշխարհի ամենահարուստ երկրներին՝ Ռուսաստան (1-ն տեղ), Իրան (2-րդ տեղ), Քաթար (3-րդ տեղ), Թուրքմենստան (4-րդ տեղ): Երեքը միասին փաստացի տնօրինում են գազի համաշխարհային արդյունահանման 50%-ը: Մարտահրավեր է նետվում նախևառաջ ԱՄՆ-ին, որը, գազի ապացուցված պաշարներով աշխարհում 3-րդ տեղը զբաղեցնելով, վերջին տարիներին գնալով ավելացնում է LNG-ի՝ հեղուկացված գազի արտահանումը՝ օգտագործելով այն նաև որպես աշխարհաքաղաքական գործիք:

3. Որոշակի ռիսկեր են ստեղծվում ԵՄ էներգետիկ անվտանգության համար: Նախ՝ Քաթարը, որն ավանդաբար դիտվում է որպես ԵՄ գազի մատակարարման կարևոր դիվերսրֆիկացիոն ուղղություն, փաստացի գազային դաշինքի մեջ է մտնում Ռուսաստանի հետ: Մյուս կողմից, ավելի մշուշոտ են դառնում «Անդրկասպյան գազամուղի» կառուցման հեռանկարները՝ նախագիծ, որի միջոցով նախատեսվում է թուրքմենական բնական գազը Կսպիով հասցնել Ադրբեջան, այնուհետև «Հարավային գազային միջանցքով»՝ եվրոպական շուկա: Այսպիսով, հակառուսական դիվերսիֆիկացման համար ԵՄ-ին մնում է միայն անհամեմատ ավելի բարձր գնով ամերիկյան LNG ներկրել՝ դրանից բխող բոլոր տնտեսական ռիսկերով: Ընդգծեմ, որ ադրբեջանական գազը ևս չի կարող այլընտրանք ստեղծել՝ հաշվի առնելով առկա գազամուղի ցածր թողունակությունը՝ տարեկան մինչև 20 մլրդ խմ, այն էլ 2027 թ.-ից հետո:

4. Ռուս-իրանական այս նախաձեռնությունը խնդիրներ է ստեղծում նաև Թուրքիայի համար: Նախ՝ հօդս են ցնում վերջինիս նկրտումները դառնալու միջազգային նշանակություն ունեցող առանցքային գազային խաբ: Ռուս-թուրքական գազային խաբի նախագիծն արդեն երկու տարի է, ինչ տեղից չի շարժվում, իսկ կողմերը սահմանափակվում են առայժմ գազի առևտրի էլեկտրոնային հարթակի հնարավորությունները քննարկելով: Դրան զուգահեռ խորացող ռուս-իրանական գազային համագործակցությունն ու քառակողմ ձևաչափով խաբի ձևավորման մասին հայտարարությունները էապես նվազեցնում են Թուրքիայի կարևորությունը եվրասիական նոր էներգետիկ ճարտարապետության մեջ: Հատկանշական, է, որ, ի տարբերություն թուրքական խաբի, իրանականի մասով արդեն առկա են աշխարհագրական լուծումներ: Խաբը պլանավորում են կառուցել Ծոցի ափին՝ Բուշեր նահանգում:

5. Իրանական խաբը, հաշվի առնելով դրա մասնակիցների կշիռը համաշխարհային շուկայում, փաստացի հանգեցնելու է «գազային ՕՊԵԿ»-ի ձևավորմանը, որը և սահմանելու է շուկայական հիմնական թրենդերը, գնային քաղաքականությունը, մեծ հաշվով՝ «էներգետիկ աշխարհաքաղաքականությունը»:

Հ.Գ.. Հատկանշական է, որ այս նախաձեռնությունը շրջանցում է Ադրբեջանը՝ ընդգծելով միջազգային նշանակության գազային գործոն դառնալու վերջինիս խիստ սահմանափակ ռեսուրսը»: