Սյունիքում բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոցՄիակն այս դիմակայության պատմության մեջ․ Ինտերը՝ Մխիթարյանի և Շախտյորի դեմ հատուկ խաղի մասինՎերհիշեք՝ 2018-ի մայիսի դրությամբ ինչքան տարածք եք ստացել ու այսօր ինչքա՞նն եք զիջել․ ՇարմազանովՍահմանն անցած անձը Աղդամ գյուղի բնակիչ է և արածեցրել է իրեն պատկանող անասուններինՆոր մեղադրանք՝ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբՎաղը Գյումրիում շչակ է գործարկվելու Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ մի շարք հասցեներումՀութիները բալիստիկ հրթիռով հարվածել են Սաուդյան Արաբիայի բանակի օպերատիվ շտաբինՆոր կենսաչափական համակարգի ներդրմամբ պայմանավորված՝ փոխվում է փաստաթղթերի հերթագրման կարգըՋրասուզակ Վահե Մելքոնյանը մասնակցում է կառավարության կողմից անցկացվող «Մեր ժամանակների հերոսը» նախագծին (տեսանյութ)ՔՏՀԱՏՄ-ն դադարեցրել է «Դոմուս»-ի կողմից շահագործվող առևտրի կենտրոնի գործունեությունըՀայտնի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանաԱԺ պատգամավոր Լիլիթ Ստեփանյանի հրաժարականի դիմումի մասին ԱԺ նախագահի հայտարարությունըՍպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազիՀայաստանի համար Էբոլայի ներմուծման ռիսկը ցածր է գնահատվում. ԱՆՊարեկները մոտոցիկլետներով իրականացրած ուժեղացված ծառայության ընթացքում 143 իրավախախտում են արձանագրել
Ո՞րն է եղել նորածնի մшhվшն պատճառը. ԲԿ-ն մանրամասներ է հայտնել
Սուրեն Պապիկյանը Պրահայում մասնակցել է «Future Forces Exhibition & Forum» ցուցահանդեսի բացմանըՀայաստան են հասել 64 ֆլեքվի ցեղի տոհմային խոշոր եղջերավոր կենդանիներՍտերջացում՝ առանց անզգայացման․ ինչպես են ծախսվում թափառող շների համար հատկացված միլիոնները. «Հետք»Ուիթքոֆը Պուտինին տեղեկացրել է, որ իր հետ Ռուսաստան է բերել պատերազմի կարգավորման փաստաթղթերԻշխանությունը վախ է տարածում՝ ընտրություններից առաջ․ Արամ ՎարդևանյանՍա այն համայնքն է, որտեղ կանխատեսելի էր «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուի հաղթանակը. Սուրենյանցը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասինՉարենցավան համայնքի տիրապետմանն է վերադարձվել «Գութանասար» հրաբխի «Սև պատ» կոչվող հատվածի հողամասը. ՓաշինյանՖրանսիայում ցուցարարները նախապատրաստվում են հոկտեմբերի 24-ի լայնածավալ գործողություններինԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «ԹՐԻՓՓ» նախագծինՏնային կալանքում եմ. սա իմ և իմ կուսակցության նկատմամբ հերթական քաղաքական դրսևորումն է. Աշոտյան (տեսանյութ)«Հրազդան» ցեմենտի գործարանի մոտ ակցիա է. դատարանը ձգձգում է վաճառքի մասին որոշումըԱրթուր Վարդանյանի կյանքին վտանգ է սպառնում․ փաստաբանը ահազանգում է նրա առողջական վիճակի մասինՀունաստանում ցույցերը շարունակվում են. կան տասնյակ ձերբակալվածներ«Հույս ունեմ՝ պատ չենք շարի». Միրզոյանն ադրբեջանցիների «մոլորվելու» փաստը հանգիստ է ընդունում«Թելեգրամ»-յան հարթակում իմ անունով և նկարով բացվել է կեղծ օգտահաշիվ. Անահիտ ԱվանեսյանԶախարովան հայկական ԱԷԿ-ի վերաբերյալ հրապարակումներում քաղաքական շարժառիթներ է տեսնում Ադրբեջանը Թուրքիայի 31 քաղաքացու ներառել է անցանկալի անձանց ցուցակումՊայմանավորվածություն կա երեք ամսում երկաթուղու հարցում լուծումների տարբերակներ գտնել. ՄիրզոյանՈստիկանները ձերբակալել են թմրանյութ տեղադրող երկու տղամարդու․ նրանք կալանավորվել ենԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Սերբիայի դեսպանինԹուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս գովաբանել է Փաշինյանին և քննադատել Սփյուռքին․ Սասունյան«Ծառայությունների առևտրի և ներդրումների մասին ՀՀ կառավարության և ԱՄԷ կառավարության միջև» համաձայնագիրը վավերացնելու նախագիծը դրական եզրակացություն է ստացելԼոռու մարզպետը Ստեփանավանի ընտրություններին ընդառաջ արձակուրդ է մեկնում«Մեր զրույցների ընթացքում ինձ հատկապես տպավորեց քո խոր նվիրվածությունը Հայաստանին». Արմեն Սարգսյանը շնորհավորել է Քիմ Քարդաշյանի տարեդարձը
Կրեմլը դեռևս չի ծանոթացել ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության կասեցման վերաբերյալ զեկույցին․ Պեսկով
Այսօր առավոտյան երկրորդ անգամ խուզարկել են «Սյունյաց երկիր» թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանի բնակարանըԿյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կինոգետ Դավիթ ՄուրադյանըՄԻՊ ներկայացուցիչներն այց են իրականացրել «Արմավիր» ՔԿՀԱդրբեջանի և Սաուդյան Արաբիայի զորքերը համատեղ զորավարժություն են իրականացրելՎայոց ձորի մարզում բժիշկներն արձանագրել են հիվանդանոց տեղափոխված 3 ամսական աղջկա մшհը«Ուժեղ Հայաստան»-ը ձերբակալությունների առնչությամբ հայտարարություն է տարածելՈւկրաինայի զինված ուժերը հարվածել են Լուգանսկի հեռահաղորդակցական ընկերության շենքին․ փլատակների տակ կարող են մարդիկ լինելԱդրբեջանը ՄԱԿ-ի ամբիոնից բարձրացրել է պատերազմի ընթացքում անհետ կորած ադրբեջանցիների հարցը
Քաղաքականություն

Ադրբեջանն արտերկրում ուղղորդված հակաքարոզչություն է իրականացնում Ռուբեն Վարդանյանի դեմ

Հեղինակավոր Politico պարբերականը «Շաբաթվա արտառոց լոբբիստական արշավ» խորագրով հրապարակման մեջ բացահայտել է, թե ինչպես է Ադրբեջանն արտերկրում ուղղորդված հակաքարոզչություն իրականացնում իրենց բանտում ապօրինի պահվող հայ բարերար Ռուբեն Վարդանյանի դեմ:

Ստորև ներկայացվում է հրապարակման թարգմանությունը.

«Զարմանքից քար էինք կտրել, երբ անցած շաբաթ POLITICO պարբերականը, և, անկասկած, այլ լրատվամիջոցներ ևս, մի PR ընկերությունից էլեկտրոնային նամակ ստացավ, որում նկարագրվում էր Եվրոպայում ռուսական ազդեցության գործողությունների մասին։ Թեպետ սա շատ գայթակղիչ էր հնչում, սակայն այն կենտրոնացած էր բացառապես մեկ մարդու վրա․ինչպես իմ գործընկեր Գաբրիել Գավինը նկատեց՝ ռուսահայ օլիգարխ Ռուբեն Վարդանյանի: 

Շահային հետաքրքրություն. Ռուբեն Վարդանյանը ներկայումս գտնվում է Ադրբեջանում՝ ճաղերի հետևում, այն ​​իրադարձություններից ի վեր, երբ այդ երկիրը հարձակում գործեց Լեռնային Ղարաբաղի վրա՝ այն գրավելու նպատակով, ինչի հետևանքով էլ Ղարաբաղի հայ բնակչությունը ենթարկվեց զանգվածային արտագաղթի: Չնայած 56-ամյա Վարդանյանն իր միջոցները վաստակել է Մոսկվայում և հայտնվել է Ուկրաինայի պատժամիջոցների ցուցակում՝ ռուսական ենթակառուցվածքային բիզնեսներում ներգրավվածության համար, նա հրաժարվել է Ռուսաստանի քաղաքացիությունից՝ քաղաքականություն մտնելու և Ղարաբաղի պետնախարար դառնալու համար: Ենթադրություններ կային, որ նա պահում էր կապերը Կրեմլի հետ, սակայն Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուս խաղաղապահները, վերջին հաշվով, թողեցին, որ ադրբեջանցիները կալանավորեն Վարդանյանին ու տարածաշրջանի մյուս ղեկավարներին:

Արևմուտքում բարձր դիրքեր զբաղեցնող ընկերներ. Unilever ընկերության նախկին ղեկավար Փոլ Փոլմանը և Moderna դեղագործական ընկերության համահիմնադիր Նուբար Աֆեյանն այն մարդկանց թվում են, որոնք ակտիվ քարոզչություն են իրականացնում Վարդանյանի ու մյուս հայերի ազատ արձակման համար: Նրա գրասենյակը նաև հայտարարել է, որ Վարդանյանին առաջադրել են Խաղաղության Նոբելյան մրցանակի, թեպետ այդ բաղձալի մրցանակը շահելու շանսերը գրեթե զրոյական են՝ հաշվի առնելով նրա ոչ միանշանակ անցյալը: 

Ռուսական գործակա՞լ. Այդուհանդերձ, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկությունների՝ Ադրբեջանում կատաղել են այդ առաջադրումից։ Եվ հենց այստեղից էլ սկիզբ է առել PR արշավը, որի շրջանակում Եվրախորհրդարանի որոշ պատգամավորներ աջակցություն են հայտնել այն միջնորդությանը, որը կոչ է անում Նոբելյան մրցանակի կոմիտեին՝ Վարդանյանին ճանաչել որպես Ռուսաստանի գործակալ և բացառել նրա թեկնածությունը որպես պոտենցիալ մրցանակակիր: 

Եւ ի՞նչ. Այսպիսով, Ուկրաինայի Վերլուծությունների և ռազմավարությունների կենտրոնի անունից գործող PR ընկերության տարածած մամուլի հաղորդագրության համաձայն՝ Եվրախորհրդարանի պատգամավորներ Վիոլա ֆոն Կրամոն-Տաուբադելը և Կարեն Մելքիոն աջակցություն են հայտնել այդ հեղինակավոր մրցանակից Վարդանյանի թեկնածությունը բացառելու կոչերին։ Սակայն կա միայն մեկ խնդիր. այդ քաղաքական գործիչները POLITICO-ին հայտնել են, որ իրենք նման բան չեն արել՝ ենթադրելով, որ իրենց խոսքերը միտումնավոր կերպով հանվել են կոնտեքստից և ներկայացվել են որպես աջակցություն Ադրբեջանի թեզերին: 

Կտրուկ հերքում. «Ես մասնակցել եմ այդ միջոցառմանը այն հիմքով, որ այն վերաբերում էր ռուսական ապատեղեկատվությանը», - ասել է Եվրախորհրդարանի գերմանացի պատգամավոր ֆոն Կրամոն-Տաուբադելը: «Ամոթալի է, որ այդ միջոցառումը, թերևս, օգտագործվում է ադրբեջանական ապատեղեկատվության համար։ Ես չեմ աջակցել որևէ համատեղ հայտարարության և չէի մասնակցի դրան, եթե այն որևէ կապ ունենար Ադրբեջանի դեսպանատան հետ»,-ասել է գերմանացի օրենսդիրը։ Դանիացի օրենսդիր Մելքիոն ևս POLITICO-ին ասել է, որ ինքը ոչ ստորագրել է որևէ հայտարարություն, ոչ էլ մտադիր է եղել: 

Բրյուսելի մամուլի ակումբի խոսնակը հերքել է, որ ակումբը որևէ մասնակցություն է ունեցել նմանօրինակ լոբբիստական ​​միջոցառմանը վստահելու առումով: «Յուրաքանչյուր ոք կարող է ամրագրել մեր ակումբը, ինչպես Բրյուսելի ցանկացած հյուրանոց, և մենք տարեկան հարյուրավոր միջոցառումներ ենք ունենում», - ասել է ակումբի աշխատակիցը, որը պատասխանել է POLITICO-ի հեռախոսային հարցմանը: «Բայց մենք այս միջոցառումների կազմակերպիչները չենք, մենք պարզապես հյուրընկալում ենք դրանք»,-ընդգծել է նա:

Իսկ ի՞նչ է Ուկրաինայի Վերլուծությունների և ռազմավարությունների կենտրոնը։ Դե սա ամենևին էլ պարզ չէ: Կազմակերպությունը, կարծես թե, չունի անգլերենով կամ ուկրաիներենով գործող կայք, Ֆեյսբուքի էջն ունի ընդամենը 88 հավանում  և Google-ում առկա ընդամենը հինգ հղումներից չորսը ադրբեջանամետ հոդվածներ են, որոնք գրվել են կենտրոնի հիմնադիր Իգոր Չալենկոյի կողմից: 

Մտահոգություն առաջացնող երկիր. Ադրբեջանն արդեն քննադատության է ենթարկվում հանածո վառելիքի պաշտպանության և Արևմուտքում ունեցած ազդեցության ցանցի համար, բայց Եվրախորհրդարանի պատգամավորների դիրքորոշումներն ակնհայտորեն խեղաթյուրելը՝ նշանավորվելու է այդ երկրի և Եվրախորհրդարանի միջև մի նոր ճեղքվածքով»։