Մանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից կբռնագանձվի 1,2 միլիարդ դրամի գույքՍյունիքում բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոցՄիակն այս դիմակայության պատմության մեջ․ Ինտերը՝ Մխիթարյանի և Շախտյորի դեմ հատուկ խաղի մասինՎերհիշեք՝ 2018-ի մայիսի դրությամբ ինչքան տարածք եք ստացել ու այսօր ինչքա՞նն եք զիջել․ ՇարմազանովՍահմանն անցած անձը Աղդամ գյուղի բնակիչ է և արածեցրել է իրեն պատկանող անասուններինՆոր մեղադրանք՝ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբՎաղը Գյումրիում շչակ է գործարկվելու Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ մի շարք հասցեներումՀութիները բալիստիկ հրթիռով հարվածել են Սաուդյան Արաբիայի բանակի օպերատիվ շտաբինՆոր կենսաչափական համակարգի ներդրմամբ պայմանավորված՝ փոխվում է փաստաթղթերի հերթագրման կարգըՋրասուզակ Վահե Մելքոնյանը մասնակցում է կառավարության կողմից անցկացվող «Մեր ժամանակների հերոսը» նախագծին (տեսանյութ)ՔՏՀԱՏՄ-ն դադարեցրել է «Դոմուս»-ի կողմից շահագործվող առևտրի կենտրոնի գործունեությունըՀայտնի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանաԱԺ պատգամավոր Լիլիթ Ստեփանյանի հրաժարականի դիմումի մասին ԱԺ նախագահի հայտարարությունըՍպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազիՀայաստանի համար Էբոլայի ներմուծման ռիսկը ցածր է գնահատվում. ԱՆՊարեկները մոտոցիկլետներով իրականացրած ուժեղացված ծառայության ընթացքում 143 իրավախախտում են արձանագրել
Ո՞րն է եղել նորածնի մшhվшն պատճառը. ԲԿ-ն մանրամասներ է հայտնել
Սուրեն Պապիկյանը Պրահայում մասնակցել է «Future Forces Exhibition & Forum» ցուցահանդեսի բացմանըՀայաստան են հասել 64 ֆլեքվի ցեղի տոհմային խոշոր եղջերավոր կենդանիներՍտերջացում՝ առանց անզգայացման․ ինչպես են ծախսվում թափառող շների համար հատկացված միլիոնները. «Հետք»Ուիթքոֆը Պուտինին տեղեկացրել է, որ իր հետ Ռուսաստան է բերել պատերազմի կարգավորման փաստաթղթերԻշխանությունը վախ է տարածում՝ ընտրություններից առաջ․ Արամ ՎարդևանյանՍա այն համայնքն է, որտեղ կանխատեսելի էր «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուի հաղթանակը. Սուրենյանցը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասինՉարենցավան համայնքի տիրապետմանն է վերադարձվել «Գութանասար» հրաբխի «Սև պատ» կոչվող հատվածի հողամասը. ՓաշինյանՖրանսիայում ցուցարարները նախապատրաստվում են հոկտեմբերի 24-ի լայնածավալ գործողություններինԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «ԹՐԻՓՓ» նախագծինՏնային կալանքում եմ. սա իմ և իմ կուսակցության նկատմամբ հերթական քաղաքական դրսևորումն է. Աշոտյան (տեսանյութ)«Հրազդան» ցեմենտի գործարանի մոտ ակցիա է. դատարանը ձգձգում է վաճառքի մասին որոշումըԱրթուր Վարդանյանի կյանքին վտանգ է սպառնում․ փաստաբանը ահազանգում է նրա առողջական վիճակի մասինՀունաստանում ցույցերը շարունակվում են. կան տասնյակ ձերբակալվածներ«Հույս ունեմ՝ պատ չենք շարի». Միրզոյանն ադրբեջանցիների «մոլորվելու» փաստը հանգիստ է ընդունում«Թելեգրամ»-յան հարթակում իմ անունով և նկարով բացվել է կեղծ օգտահաշիվ. Անահիտ ԱվանեսյանԶախարովան հայկական ԱԷԿ-ի վերաբերյալ հրապարակումներում քաղաքական շարժառիթներ է տեսնում Ադրբեջանը Թուրքիայի 31 քաղաքացու ներառել է անցանկալի անձանց ցուցակումՊայմանավորվածություն կա երեք ամսում երկաթուղու հարցում լուծումների տարբերակներ գտնել. ՄիրզոյանՈստիկանները ձերբակալել են թմրանյութ տեղադրող երկու տղամարդու․ նրանք կալանավորվել ենԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Սերբիայի դեսպանինԹուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս գովաբանել է Փաշինյանին և քննադատել Սփյուռքին․ Սասունյան«Ծառայությունների առևտրի և ներդրումների մասին ՀՀ կառավարության և ԱՄԷ կառավարության միջև» համաձայնագիրը վավերացնելու նախագիծը դրական եզրակացություն է ստացելԼոռու մարզպետը Ստեփանավանի ընտրություններին ընդառաջ արձակուրդ է մեկնում«Մեր զրույցների ընթացքում ինձ հատկապես տպավորեց քո խոր նվիրվածությունը Հայաստանին». Արմեն Սարգսյանը շնորհավորել է Քիմ Քարդաշյանի տարեդարձը
Կրեմլը դեռևս չի ծանոթացել ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության կասեցման վերաբերյալ զեկույցին․ Պեսկով
Այսօր առավոտյան երկրորդ անգամ խուզարկել են «Սյունյաց երկիր» թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանի բնակարանըԿյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կինոգետ Դավիթ ՄուրադյանըՄԻՊ ներկայացուցիչներն այց են իրականացրել «Արմավիր» ՔԿՀԱդրբեջանի և Սաուդյան Արաբիայի զորքերը համատեղ զորավարժություն են իրականացրելՎայոց ձորի մարզում բժիշկներն արձանագրել են հիվանդանոց տեղափոխված 3 ամսական աղջկա մшհը«Ուժեղ Հայաստան»-ը ձերբակալությունների առնչությամբ հայտարարություն է տարածելՈւկրաինայի զինված ուժերը հարվածել են Լուգանսկի հեռահաղորդակցական ընկերության շենքին․ փլատակների տակ կարող են մարդիկ լինել
Քաղաքականություն

Թեհրանն ու Մոսկվան համաձայնության են եկել Ռուսաստանից Իրան բնական գազի մատակարարման վերաբերյալ. Վահե Դավթյան

Էներգետիկ Անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«Թեհրանն ու Մոսկվան համաձայնության են եկել Ռուսաստանից Իրան բնական գազի մատակարարման վերաբերյալ:
Հարց է առաջանում, թե ի՞նչ նպատակ է դրանով հետապնդում Իրանը՝ բնական գազի ապացուցված պաշարներով աշխարհի առաջին եռյակի մեջ մտնող պետությունը:
 
Եթե հակիրճ, ապա.
 
1. Կողմերի միջև օրերս կնքված համաձայնագիրը ռուս-իրանական «էներգետիկ երկխոսության» խորացմանն ուղղված քայլ է, որին հետևելու են շատ ավելի լուրջ ու համակարգային որոշումներ: Դրանցից թերևս ամենահավանականը Իրանում գազային խաբի՝ հանգույցի ստեղծման ծրագրի իրականացումն է, որի ներքո Ռուսաստանն ու Իրանը, ինչպես նաև նախաձեռնությանը միանալու պատրաստակամություն հայտնած Քաթարն ու Թուրքմենստանը այլևս հանդես են գալու որպես միջազգային գազի շուկայում «նորաձևություն թելադրողներ»:
 
2. Իրանում գազային խաբի ձևավորումը նոր իրականություն է ստեղծելու համաշխարհային գազի շուկայում, քանի որ փաստացի միավորելու է բնական գազի պաշարներով աշխարհի ամենահարուստ երկրներին՝ Ռուսաստան (1-ն տեղ), Իրան (2-րդ տեղ), Քաթար (3-րդ տեղ), Թուրքմենստան (4-րդ տեղ): Երեքը միասին փաստացի տնօրինում են գազի համաշխարհային արդյունահանման 50%-ը: Մարտահրավեր է նետվում նախևառաջ ԱՄՆ-ին, որը, գազի ապացուցված պաշարներով աշխարհում 3-րդ տեղը զբաղեցնելով, վերջին տարիներին գնալով ավելացնում է LNG-ի՝ հեղուկացված գազի արտահանումը՝ օգտագործելով այն նաև որպես աշխարհաքաղաքական գործիք:
 
3. Որոշակի ռիսկեր են ստեղծվում ԵՄ էներգետիկ անվտանգության համար: Նախ՝ Քաթարը, որն ավանդաբար դիտվում է որպես ԵՄ գազի մատակարարման կարևոր դիվերսիֆիկացիոն ուղղություն, փաստացի գազային դաշինքի մեջ է մտնում Ռուսաստանի հետ: Մյուս կողմից, ավելի մշուշոտ են դառնում «Անդրկասպյան գազամուղի» կառուցման հեռանկարները՝ նախագիծ, որի միջոցով նախատեսվում է թուրքմենական բնական գազը Կսպիով հասցնել Ադրբեջան, այնուհետև «Հարավային գազային միջանցքով»՝ եվրոպական շուկա:
 
Այսպիսով, հակառուսական դիվերսիֆիկացման համար ԵՄ-ին մնում է միայն անհամեմատ ավելի բարձր գնով ամերիկյան LNG ներկրել՝ դրանից բխող բոլոր տնտեսական ռիսկերով: Ընդգծեմ, որ ադրբեջանական գազը ևս չի կարող այլընտրանք ստեղծել՝ հաշվի առնելով առկա գազամուղի ցածր թողունակությունը՝ տարեկան մինչև 20 մլրդ խմ, այն էլ 2027 թ.-ից հետո:
 
4. Ռուս-իրանական այս նախաձեռնությունը խնդիրներ է ստեղծում նաև Թուրքիայի համար: Նախ՝ հօդս են ցնում վերջինիս նկրտումները դառնալու միջազգային նշանակություն ունեցող առանցքային գազային խաբ: Ռուս-թուրքական գազային խաբի նախագիծն արդեն երկու տարի է, ինչ տեղից չի շարժվում, իսկ կողմերը սահմանափակվում են առայժմ գազի առևտրի էլեկտրոնային հարթակի հնարավորությունները քննարկելով: Դրան զուգահեռ խորացող ռուս-իրանական գազային համագործակցությունն ու քառակողմ ձևաչափով խաբի ձևավորման մասին հայտարարությունները էապես նվազեցնում են Թուրքիայի կարևորությունը եվրասիական նոր էներգետիկ ճարտարապետության մեջ: Հատկանշական, է, որ, ի տարբերություն թուրքական խաբի, իրանականի մասով արդեն առկա են աշխարհագրական լուծումներ: Խաբը պլանավորում են կառուցել Ծոցի ափին՝ Բուշեր նահանգում:
 
5. Իրանական խաբը, հաշվի առնելով դրա մասնակիցների կշիռը համաշխարհային շուկայում, փաստացի հանգեցնելու է «գազային ՕՊԵԿ»-ի ձևավորմանը, որը և սահմանելու է շուկայական հիմնական թրենդերը, գնային քաղաքականությունը, մեծ հաշվով՝ «էներգետիկ աշխարհաքաղաքականությունը»:
 
Հ.Գ․ Հատկանշական է, որ այս նախաձեռնությունը շրջանցում է Ադրբեջանը՝ ընդգծելով միջազգային նշանակության գազային գործոն դառնալու վերջինիս խիստ սահմանափակ ռեսուրսը»: