Խոշոր վթար՝ Երևանում․ ավազով բարձված «Կամազը» կողաշրջվել է․ վիրավnր կա
Այսօր՝ հունիսի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։10-ի սահմաններում «Կամազ» մակնիշի ավտոմեքենան Հերացի փողոցից դեպի Խանջյան փողոցի թունել տանող ճանապարհահատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է բետոնե հատվածին և կողաշրջվել։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Վիրավորը վարորդն է եղել, իսկ պարեկային ծառայությունը ունի նաև տեղեկություններ, որ հնարավոր է՝ մեկ այլ ավտոմեքենայի հետ նույնպես բախում եղած լինի, ինչը պարզվում է։