Սյունիքում բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոցՄիակն այս դիմակայության պատմության մեջ․ Ինտերը՝ Մխիթարյանի և Շախտյորի դեմ հատուկ խաղի մասինՎերհիշեք՝ 2018-ի մայիսի դրությամբ ինչքան տարածք եք ստացել ու այսօր ինչքա՞նն եք զիջել․ ՇարմազանովՍահմանն անցած անձը Աղդամ գյուղի բնակիչ է և արածեցրել է իրեն պատկանող անասուններինՆոր մեղադրանք՝ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբՎաղը Գյումրիում շչակ է գործարկվելու Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ մի շարք հասցեներումՀութիները բալիստիկ հրթիռով հարվածել են Սաուդյան Արաբիայի բանակի օպերատիվ շտաբինՆոր կենսաչափական համակարգի ներդրմամբ պայմանավորված՝ փոխվում է փաստաթղթերի հերթագրման կարգըՋրասուզակ Վահե Մելքոնյանը մասնակցում է կառավարության կողմից անցկացվող «Մեր ժամանակների հերոսը» նախագծին (տեսանյութ)ՔՏՀԱՏՄ-ն դադարեցրել է «Դոմուս»-ի կողմից շահագործվող առևտրի կենտրոնի գործունեությունըՀայտնի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանաԱԺ պատգամավոր Լիլիթ Ստեփանյանի հրաժարականի դիմումի մասին ԱԺ նախագահի հայտարարությունըՍպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազիՀայաստանի համար Էբոլայի ներմուծման ռիսկը ցածր է գնահատվում. ԱՆՊարեկները մոտոցիկլետներով իրականացրած ուժեղացված ծառայության ընթացքում 143 իրավախախտում են արձանագրել
Ո՞րն է եղել նորածնի մшhվшն պատճառը. ԲԿ-ն մանրամասներ է հայտնել
Սուրեն Պապիկյանը Պրահայում մասնակցել է «Future Forces Exhibition & Forum» ցուցահանդեսի բացմանըՀայաստան են հասել 64 ֆլեքվի ցեղի տոհմային խոշոր եղջերավոր կենդանիներՍտերջացում՝ առանց անզգայացման․ ինչպես են ծախսվում թափառող շների համար հատկացված միլիոնները. «Հետք»Ուիթքոֆը Պուտինին տեղեկացրել է, որ իր հետ Ռուսաստան է բերել պատերազմի կարգավորման փաստաթղթերԻշխանությունը վախ է տարածում՝ ընտրություններից առաջ․ Արամ ՎարդևանյանՍա այն համայնքն է, որտեղ կանխատեսելի էր «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուի հաղթանակը. Սուրենյանցը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասինՉարենցավան համայնքի տիրապետմանն է վերադարձվել «Գութանասար» հրաբխի «Սև պատ» կոչվող հատվածի հողամասը. ՓաշինյանՖրանսիայում ցուցարարները նախապատրաստվում են հոկտեմբերի 24-ի լայնածավալ գործողություններինԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «ԹՐԻՓՓ» նախագծինՏնային կալանքում եմ. սա իմ և իմ կուսակցության նկատմամբ հերթական քաղաքական դրսևորումն է. Աշոտյան (տեսանյութ)«Հրազդան» ցեմենտի գործարանի մոտ ակցիա է. դատարանը ձգձգում է վաճառքի մասին որոշումըԱրթուր Վարդանյանի կյանքին վտանգ է սպառնում․ փաստաբանը ահազանգում է նրա առողջական վիճակի մասինՀունաստանում ցույցերը շարունակվում են. կան տասնյակ ձերբակալվածներ«Հույս ունեմ՝ պատ չենք շարի». Միրզոյանն ադրբեջանցիների «մոլորվելու» փաստը հանգիստ է ընդունում«Թելեգրամ»-յան հարթակում իմ անունով և նկարով բացվել է կեղծ օգտահաշիվ. Անահիտ ԱվանեսյանԶախարովան հայկական ԱԷԿ-ի վերաբերյալ հրապարակումներում քաղաքական շարժառիթներ է տեսնում Ադրբեջանը Թուրքիայի 31 քաղաքացու ներառել է անցանկալի անձանց ցուցակումՊայմանավորվածություն կա երեք ամսում երկաթուղու հարցում լուծումների տարբերակներ գտնել. ՄիրզոյանՈստիկանները ձերբակալել են թմրանյութ տեղադրող երկու տղամարդու․ նրանք կալանավորվել ենԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Սերբիայի դեսպանինԹուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս գովաբանել է Փաշինյանին և քննադատել Սփյուռքին․ Սասունյան«Ծառայությունների առևտրի և ներդրումների մասին ՀՀ կառավարության և ԱՄԷ կառավարության միջև» համաձայնագիրը վավերացնելու նախագիծը դրական եզրակացություն է ստացելԼոռու մարզպետը Ստեփանավանի ընտրություններին ընդառաջ արձակուրդ է մեկնում«Մեր զրույցների ընթացքում ինձ հատկապես տպավորեց քո խոր նվիրվածությունը Հայաստանին». Արմեն Սարգսյանը շնորհավորել է Քիմ Քարդաշյանի տարեդարձը
Կրեմլը դեռևս չի ծանոթացել ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության կասեցման վերաբերյալ զեկույցին․ Պեսկով
Այսօր առավոտյան երկրորդ անգամ խուզարկել են «Սյունյաց երկիր» թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանի բնակարանըԿյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կինոգետ Դավիթ ՄուրադյանըՄԻՊ ներկայացուցիչներն այց են իրականացրել «Արմավիր» ՔԿՀԱդրբեջանի և Սաուդյան Արաբիայի զորքերը համատեղ զորավարժություն են իրականացրելՎայոց ձորի մարզում բժիշկներն արձանագրել են հիվանդանոց տեղափոխված 3 ամսական աղջկա մшհը«Ուժեղ Հայաստան»-ը ձերբակալությունների առնչությամբ հայտարարություն է տարածելՈւկրաինայի զինված ուժերը հարվածել են Լուգանսկի հեռահաղորդակցական ընկերության շենքին․ փլատակների տակ կարող են մարդիկ լինելԱդրբեջանը ՄԱԿ-ի ամբիոնից բարձրացրել է պատերազմի ընթացքում անհետ կորած ադրբեջանցիների հարցը
Քաղաքականություն

Ավանեսյանը հրաման է ստորագրել «Քոմիրնատի Օմիկրոն XBB.1.5» պատվաստանյութի վերաբերյալ

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հունիսի 26-ին հրաման է ստորագրել, որում ասվում է․

«Հաստատել՝ Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ «Քոմիրնատի Օմիկրոն XBB.1.5» (Comirnaty Omicron XBB.1.5) պատվաստանյութի կիրառման հրահանգը՝ համաձայն հավելվածի»:

ՊԱՏՎԱՍՏԱՆՅՈՒԹԻ ԲԱՂԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ, ՊԱՀՊԱՆՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ԿԻՐԱՌՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

1. Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ կիրառվող «Քոմիրնատի Օմիկրոն XBB.1.5» (Comirnaty Omicron XBB.1.5) պատվաստանյութը սառեցված կախույթ է`մոխրագույն գլխիկով և մոխրագույն պիտակով, չվերականգնվող: Մոխրագույն գլխիկով և մոխրագույն պիտակով, չվերականգնվող «Քոմիրնատի Օմիկրոն XBB.1.5» պատվաստանյութը երկարատև պահպանվում է -90°C մինչև -60°C ջերմաստիճանում՝ 12 ամիս, +2°C-ից +8°C-ում՝ մինչև 10 շաբաթ, կրկնակի սառեցում չի թույլատրվում: +2°C-ից +8°C-ում պատվաստանյութը տեղադրելու պահին նշում կատարել տեղադրման օրվա և ժամի վերաբերյալ:

2. «Քոմիրնատի Օմիկրոն XBB.1.5» մոխրագույն գլխիկով և մոխրագույն պիտակով պատվաստանյութը 6 դեղաչափ է և չի վերականգնվում:

3. «Քոմիրնատի Օմիկրոն XBB.1.5» մոխրագույն գլխիկով և մոխրագույն պիտակով պատվաստանյութը օգտագործելուց առաջ պետք է հալեցնել՝ առանց լուծելու (վերականգնելու): «Քոմիրնատի Օմիկրոն XBB.1.5» պատվաստանյութի 10 շշիկ պարունակող փաթեթը կամ առանձին շշիկը +2°-ից +8°-ում հալվում է 6 ժամվա ընթացքում, իսկ +30° ջերմաստիճանում հալվում է 30 րոպեում։ Կարևոր է նաև շշիկները պահպանել լույսի անմիջական ազդեցությունից, ուլտրամանուշակագույն ճառագայթներից։ Օգտագործելուց առաջ որոշ շշիկներ կարելի է պահել +2°-ից +30° ջերմաստիճանում մինչև 12 ժամ:

4. Հալեցրած շշիկները բացելուց հետո այն կարելի է պահել +2° -ից +8° ջերմաստիճանում և օգտագործել մինչև 6 ժամվա ընթացքում: Պատվաստանյութի մնացորդները և օգտագործված օժանդակ պարագաները պետք է ոչնչացնել համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2008 թվականի մարտի 4-ի N 03-Ն հրամանի պահանջների, «Քոմիրնատի Օմիկրոն XBB.1.5» մոխրագույն գլխիկով և մոխրագույն պիտակով պատվաստանյութը (այսուհետ՝ «Քոմիրնատի Օմիկրոն XBB.1.5»)
կիրառելի է 12 տարեկան և բարձր տարիքի անձանց համար:

5. «Քոմիրնատի Օմիկրոն XBB.1.5» կախույթ է ներարկման համար, մեկ դեղաչափը՝ 0.3 մլ է:

6. Եթե նախկինում անձը չի ստացել պատվաստում, կատարվում է մեկ դեղաչափ, իսկ եթե ստացել է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստում, ապա «Քոմիրնատի Օմիկրոն XBB.1.5» պատվաստումը կարող է ստանալ նախորդ դեղաչափից
առնվազն 3 ամիս անց:

7. «Քոմիրնատի Օմիկրոն XBB.1.5» պատվաստանյութի բացված շշիկը կարելի է պահել +2°-ից մինչև +8°-ում 6 ժամ, բացված շշիկը չի կարելի վերադարձնել սառնարան:

8. Օգտագործելուց առաջ պատվաստանյութի շշիկը անհրաժեշտ է նրբորեն խառնել՝ սրվակները շրջելով 10 անգամ: Չթափահարե´լ:

9. Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստանյութերը՝ այդ թվում «Քոմիրնատի Օմիկրոն XBB.1.5» պատվաստանյութը կարող է կատարվել միաժամանակ կամ ցանկացած ընդմիջումով այլ պատվաստանյութերի (ոչ կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստանյութեր)՝ ներառյալ կենդանի թուլացած, ինակտիվացված, ադյուվանտային և ոչ ադյուվանտային պատվաստանյութերի հետ: «Քոմիրնատի Օմիկրոն XBB.1.5» պատվաստանյութը կարող է կատարվել գրիպի ինակտիվացված պատվաստանյութերի հետ միաժամանակ: Նույն այցելության ընթացքում կարող են կատարվել մի քանի պատվաստումներ՝ մարմնի տարբեր հատվածներում:

10. «Քոմիրնատի Օմիկրոն XBB.1.5» պատվաստանյութը նախատեսված է միայն միջմկանային ներարկման համար՝ բազկի վերին դրսային երրորդականում, դելտայաձև մկանի շրջանում:

11. Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն (այսուհետ՝ ԱՀԿ) առաջարկում է հղիության ընթացքում պատվաստանյութի կիրառումը, ինչպես նաև կերակրող մայրերին «Քոմիրնատի Օմիկրոն XBB.1.5» պատվաստվելուց հետո շարունակել կրծքով կերակրումը:

12. Պատվաստանյութը 6 դեղաչափանոց է, այն կիրառվելու է կենտրոնացված կարգով՝ որոշ բժշկական կազմակերպություններում, պատվաստանյութի կորստից խուսափելու համար շշիկը բացելուց առաջ՝ ապահովելով առնվազն 6 անձի ներկայություն:

 ՀԱԿԱՑՈՒՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՀԱՏՈՒԿ ՆԱԽԱԶԳՈՒՇԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

13. Ծանր ալերգաբանական ռեակցիա՝ «Քոմիրնատի Օմիկրոն XBB.1.5» ակտիվ նյութի կամ նրա որևէ բաղադրիչի նկատմամբ հակացուցում է պատվաստման համար:

14. Սուր հիվանդությունների (միջին և ծանր ընթացքով), ինչպես նաև քրոնիկ հիվանդությունների սրացման դեպքում, «Քոմիրնատի Օմիկրոն XBB.1.5»-ով պատվաստումը ժամանակավոր հետաձգվում է:

15. Թրոմբոցիտոպենիա, արյան մակարդելիության խանգարումներ ունեցող կամ անտիկոագուլյացիոն բուժում ստացող անձանց դեպքում «Քոմիրնատի Օմիկրոն XBB.1.5» պատվաստանյութը, ինչպես մյուս ներարկումային պատվաստանյութերը, պետք է ներարկվեն զգուշությամբ, քանի որ այդ անձանց մոտ միջմկանային ներարկումից հետո կարող է դիտվել արյունահոսություն կամ առաջանալ կապտուկներ:

16. «Քոմիրնատի Օմիկրոն XBB.1.5» պատվաստանյութի կիրառման ժամանակ բժշկական կազմակերպությունները պետք է ապահոված լինեն անաֆիլաքսիայի բուժման համար անհրաժեշտ անհետաձգելի օգնության միջոցներով:

17. Իմունոդեֆիցիտով անձինք առավել բարձր ռիսկի խմբում են կորոնավիրուսով հիվանդանալու առումով։ Հաշվի առնելով, որ պատվաստանյութը կենդանի վիրուս չէ, իմունային անբավարարությամբ անձինք կարող են պատվաստվել։

18. Պատվաստվելուց առաջ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ հակամարմիններ որոշելու կամ պոլիմերազային շղթայական ռեակցիայի մեթոդով հետազոտության անհրաժեշտություն չկա: Նախկինում կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) հիվանդացած անձինք կարող են պատվաստվել:

ՀԵՏՊԱՏՎԱՍՏՈՒՄԱՅԻՆ ԱՆԲԱՐԵՀԱՋՈՂ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐ

19. Պատվաստումից հետո հաճախ հանդիպող կողմնակի երևույթներն են՝
1) ներարկման տեղի ցավ, այտուց,
2) գլխացավ, մկանացավ, հոդացավ,
3) ջերմություն, լուծ, փսխում:

20. Հազվադեպ կարող են առաջանալ ալերգիկ ռեակցիաներ, սրտամկանի՝ միոկարդի բորբոքում, պերիկարդիտ: