«Գարդման-Շիրվան-Նախիջևան» միությունը ՄԱԿ-ում անդրադարձել է Ադրբեջանի հայատյաց քաղաքականությանը
Սույն թվականի հունիսի 26-27-ը «Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը Նյու Յորքում մասնակցել է Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) տնտեսական և սոցիալական խորհրդի հումանիտար հատվածի նստաշրջանին։
Անդրադարձ է կատարվել ադրբեջանական տարբեր վարչակարգերի կողմից մինչ օրս պետական մակարդակով տարվող հայատյաց քաղաքականությանը, էթնիկ զտումներին և բռնի տեղահանված հայ փախստականների իրավունքներին, ներառյալ՝ վերադարձի, փոխհատուցման և շատ այլ իրավունքներին։