Մանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից կբռնագանձվի 1,2 միլիարդ դրամի գույքՍյունիքում բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոցՄիակն այս դիմակայության պատմության մեջ․ Ինտերը՝ Մխիթարյանի և Շախտյորի դեմ հատուկ խաղի մասինՎերհիշեք՝ 2018-ի մայիսի դրությամբ ինչքան տարածք եք ստացել ու այսօր ինչքա՞նն եք զիջել․ ՇարմազանովՍահմանն անցած անձը Աղդամ գյուղի բնակիչ է և արածեցրել է իրեն պատկանող անասուններինՆոր մեղադրանք՝ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբՎաղը Գյումրիում շչակ է գործարկվելու Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ մի շարք հասցեներումՀութիները բալիստիկ հրթիռով հարվածել են Սաուդյան Արաբիայի բանակի օպերատիվ շտաբինՆոր կենսաչափական համակարգի ներդրմամբ պայմանավորված՝ փոխվում է փաստաթղթերի հերթագրման կարգըՋրասուզակ Վահե Մելքոնյանը մասնակցում է կառավարության կողմից անցկացվող «Մեր ժամանակների հերոսը» նախագծին (տեսանյութ)ՔՏՀԱՏՄ-ն դադարեցրել է «Դոմուս»-ի կողմից շահագործվող առևտրի կենտրոնի գործունեությունըՀայտնի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանաԱԺ պատգամավոր Լիլիթ Ստեփանյանի հրաժարականի դիմումի մասին ԱԺ նախագահի հայտարարությունըՍպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազիՀայաստանի համար Էբոլայի ներմուծման ռիսկը ցածր է գնահատվում. ԱՆՊարեկները մոտոցիկլետներով իրականացրած ուժեղացված ծառայության ընթացքում 143 իրավախախտում են արձանագրել
Ո՞րն է եղել նորածնի մшhվшն պատճառը. ԲԿ-ն մանրամասներ է հայտնել
Սուրեն Պապիկյանը Պրահայում մասնակցել է «Future Forces Exhibition & Forum» ցուցահանդեսի բացմանըՀայաստան են հասել 64 ֆլեքվի ցեղի տոհմային խոշոր եղջերավոր կենդանիներՍտերջացում՝ առանց անզգայացման․ ինչպես են ծախսվում թափառող շների համար հատկացված միլիոնները. «Հետք»Ուիթքոֆը Պուտինին տեղեկացրել է, որ իր հետ Ռուսաստան է բերել պատերազմի կարգավորման փաստաթղթերԻշխանությունը վախ է տարածում՝ ընտրություններից առաջ․ Արամ ՎարդևանյանՍա այն համայնքն է, որտեղ կանխատեսելի էր «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուի հաղթանակը. Սուրենյանցը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասինՉարենցավան համայնքի տիրապետմանն է վերադարձվել «Գութանասար» հրաբխի «Սև պատ» կոչվող հատվածի հողամասը. ՓաշինյանՖրանսիայում ցուցարարները նախապատրաստվում են հոկտեմբերի 24-ի լայնածավալ գործողություններինԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «ԹՐԻՓՓ» նախագծինՏնային կալանքում եմ. սա իմ և իմ կուսակցության նկատմամբ հերթական քաղաքական դրսևորումն է. Աշոտյան (տեսանյութ)«Հրազդան» ցեմենտի գործարանի մոտ ակցիա է. դատարանը ձգձգում է վաճառքի մասին որոշումըԱրթուր Վարդանյանի կյանքին վտանգ է սպառնում․ փաստաբանը ահազանգում է նրա առողջական վիճակի մասինՀունաստանում ցույցերը շարունակվում են. կան տասնյակ ձերբակալվածներ«Հույս ունեմ՝ պատ չենք շարի». Միրզոյանն ադրբեջանցիների «մոլորվելու» փաստը հանգիստ է ընդունում«Թելեգրամ»-յան հարթակում իմ անունով և նկարով բացվել է կեղծ օգտահաշիվ. Անահիտ ԱվանեսյանԶախարովան հայկական ԱԷԿ-ի վերաբերյալ հրապարակումներում քաղաքական շարժառիթներ է տեսնում Ադրբեջանը Թուրքիայի 31 քաղաքացու ներառել է անցանկալի անձանց ցուցակումՊայմանավորվածություն կա երեք ամսում երկաթուղու հարցում լուծումների տարբերակներ գտնել. ՄիրզոյանՈստիկանները ձերբակալել են թմրանյութ տեղադրող երկու տղամարդու․ նրանք կալանավորվել ենԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Սերբիայի դեսպանինԹուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս գովաբանել է Փաշինյանին և քննադատել Սփյուռքին․ Սասունյան«Ծառայությունների առևտրի և ներդրումների մասին ՀՀ կառավարության և ԱՄԷ կառավարության միջև» համաձայնագիրը վավերացնելու նախագիծը դրական եզրակացություն է ստացելԼոռու մարզպետը Ստեփանավանի ընտրություններին ընդառաջ արձակուրդ է մեկնում«Մեր զրույցների ընթացքում ինձ հատկապես տպավորեց քո խոր նվիրվածությունը Հայաստանին». Արմեն Սարգսյանը շնորհավորել է Քիմ Քարդաշյանի տարեդարձը
Կրեմլը դեռևս չի ծանոթացել ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության կասեցման վերաբերյալ զեկույցին․ Պեսկով
Այսօր առավոտյան երկրորդ անգամ խուզարկել են «Սյունյաց երկիր» թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանի բնակարանըԿյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կինոգետ Դավիթ ՄուրադյանըՄԻՊ ներկայացուցիչներն այց են իրականացրել «Արմավիր» ՔԿՀԱդրբեջանի և Սաուդյան Արաբիայի զորքերը համատեղ զորավարժություն են իրականացրելՎայոց ձորի մարզում բժիշկներն արձանագրել են հիվանդանոց տեղափոխված 3 ամսական աղջկա մшհը«Ուժեղ Հայաստան»-ը ձերբակալությունների առնչությամբ հայտարարություն է տարածելՈւկրաինայի զինված ուժերը հարվածել են Լուգանսկի հեռահաղորդակցական ընկերության շենքին․ փլատակների տակ կարող են մարդիկ լինել
Քաղաքականություն

Հողերի ազատագրմանը կհասնենք, երբ բոլորը հասկանան՝ պատերազմը բոլորի համար է. Սարգսյանի խոսքը՝ 1992թ․

 Տակավին 1992թ. «Արցախ» թերթի թղթակցի հարցերին պատասխանելով՝ Ինքնապաշտպանության կոմիտեի (ԻՊԿ) նախագահ Սերժ Սարգսյանն ասել է.

«Վիճակը ռազմաճակատում ծանր է, բայց հուսահատվելու հիմք չկա: Ինչ վերաբերում է թշնամուն կանգնեցնելուն, ապա թշնամին արդեն կանգնեցված է: Մեր հողերի ազատագրությանը կհասնենք միայն այդ բանից հետո, երբ բոլորը պարզ հասկանան, որ պատերազմը բոլորի համար է, որ միայն ուրիշների տղաները չեն կռվելու ընդհանուր հայրենիքի համար: Մինչև վերջերս Ղարաբաղի պաշտպանությունը մարդկանց մի խմբի գործ էր միայն: Բայց ռազմական դրություն մտցնելուց հետո, իրավիճակը փոխվել է, և մոտ ժամանակներս մենք կունենանք հաջողություններ»:

Արցախի Հանրապետությունում կանոնավոր բանակի ստեղծման գործում, ինչպես տեսանք, մեծ է եղել Սերժ Սարգսյանի և նրա զինակիցների ավանդը: 1992թ. ամառային ռազմարշավի ժամանակավոր անհաջողություններից համապատասխան հետևություններ կատարելով՝ Ս. Սարգսյանի ղեկավարությամբ կամ ակտիվ մասնակցությամբ մի շարք անհետաձգելի միջոցառումներ են ձեռնարկվել պետական իշխանության ու կառավարման մարմինների, ինչպես նաև ինքնապաշտպանության համակարգի և հրամանատարության կենտրոնացման, ուժերի ու միջոցների համախմբման ուղղությամբ, ինչը տվել է իր դրական արդյունքները:

ԻՊԿ նախագահ Ս. Սարգսյանի հմուտ ղեկավարությամբ ԻՊՈՒ նոր կազմակերպական-հաստիքային կառուցվածքի անցնելուց, այսինքն` բանակային ենթակառույցների, պաշտպանական շրջանների ձևավորման աշխատանքներ ձեռնարկելուց հետո, հնարավորություն է ստեղծվել դիմագրավելու հակառակորդի աշնանային լայնածավալ հարձակումներին, համառ պաշտպանական մարտերում հյուծելու նրա ուժերը և դրանով նախադրյալներ ստեղծելու բռնազավթված բնակավայրերի ազատագրման, ԼՂՀ տարածքային ամբողջականության վերականգնման համար:

Այդ մասին, փաստորեն ԻՊԿ նախագահի ժամանակին տված հավաստիացումները հիմնավոր էին ու կյանքի կոչվեցին: Դրանք հնչել էին «Արցախ» թերթի թղթակցի «Ինչպե՞ս է ընթանում զորակոչը: Վերջապես կանոնավոր բանակ կունենա՞նք, և ի՞նչ քայլեր են արվում այդ ուղղությամբ» հարցին ի պատասխան.

«Կանոնավոր բանակ ունենալու ենք և ունենալու ենք շուտով: Կռվելով՝ միաժամանակ ստեղծում ենք կանոնավոր բանակ: Այսօրվա դրությամբ ունենք հավատարմության երդում տված կանոնավոր գումարտակներ, ստորաբաժանումներ: Արդեն այդ բանակի հոգսերը հոգացող կա: Հենց իրենք՝ զինվորները, զգում են, որ վերջին ժամանակներում Ձեր ասած սնունդը, ծխախոտը կան: Զորակոչը դեռևս բավարար հիմքերի վրա չէ՝ մանավանդ Ստեփանակերտում և Մարտակերտի շրջանում: Բայց Հադրութում և Մարտունիում զգալի գործ կատարվել է:

Մոտ ժամանակներս բոլոր զորատեսակները կմտնեն ռազմական կառուցվածքի մեջ: Նպատակահարմար եմ գտնում ավելացնելու, որ կռվողների ընտանիքների սոցիալական ապահովվածությունը զգալիորեն կլավանա: Զինվորների ընտանիքներին հատկացվում է սննդամթերք, որպեսզի զինվորը համոզված լինի, որ իր կինը, երեխաները սոված չեն: Հարկային տարբերություն կլինի զինվորի և մյուս ընտանիքների, կռվող և չկռվող ընտանիքների միջև: Բազմազան միջոցներ են նախատեսվում, և մոտ օրերս կիրականացվեն:

Մի խոսքով՝ ես համոզված եմ, որ շուտով իրադրությունը հանրապետությունում կփոխվի: Կփոխվի դեպի լավը»:

Հատված՝ Պ.գ.թ. դոցենտ, պահեստազորի մայոր, «Կաճառ» գիտական կենտրոնի ղեկավար Մհեր Հարությունյանի «Սերժ Սարգսյանի ներդրումը ՀՀ Զինված ուժերի կազմավորման և զարգացման գործում» աշխատությունից