Այրող ցավեր ունեմ, անտանելի է, չեմ դիմանում․ Շաքիում վիրավորված կնոջ վիճակը շարունակում է ծանր մնալԾանրամարտի Եվրոպայի երիտասարդների ու Մ-23 ԵԱ. Հայաստանն այսօր ունի երեք ներկայացուցիչՆերխnւժե՞լ է լինում... մnլnրվել է, գնացել, հաց է կերել, պառկել, քնել. Ալեն Սիմոնյանը шդրբեջանgի զինվորի՝ ՀՀ տարածք ներթափացելու մասին
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Մասուդ Փեզեշքիանի հանդիպումը
Իշխան Սաղաթելյանը ԵԽ պատգամավորին ներկայացրել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակը COP-17-ը հնարավորություն է, որ հասնենք որոշումների, որոնք կփոխեն իրավիճակը. Փաշինյան
Իրանը վստահ է, որ Երևանը Թեհրանի անվտանգության դեմ ուղղված որևէ քայլ չի ձեռնարկի. Աբբաս Արաղչի
«Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը մերժեց Արմեն Աշոտյանի անազատության դեմ մեր հատուկ վերանայման բողոքը». Ռուբեն ՄելիքյանՄեր հաջողությունները հեղափոխական նշանակություն չունեն դեռևս. ՓաշինյանԲաքուն և անձամբ Ալիևն Արցախի հարցում մեծ պարտք ունեն վճարելու շատ երկրների. ԶաքարյանԿառավարությունը դա ոչ թե իր համար է անում, ոչ էլ իր ազգականների, դա անում ենք ձկնորսությամբ զբաղվող մարդկանց համար. ՓաշինյանՌուբեն Ռուբինյանը և ԵԱՀԿ ԽՎ նախագահը քննարկել են Հայաստանի և վեհաժողովի միջև համագործակցությանն առնչվող հարցերԱդրբեջանը մոտ 23 տոկոսով ավելացնում է զինծառայողների աշխատավարձերըՄեկնարկում է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության ձեռագրական հավաքածուների մշտադիտարկման և վերականգնման առաքելությունըՄարդիկ, նույնիսկ իմ շատ ազգականներ, ինձ չէին ուզում լսել. Նիկոլ ՓաշինյանՇուկայի վերահսկողության տեսչական մարմինը խախտումներ է հայտնաբերել «Պար-Արտ» ՍՊԸ-ի խանութներումԵկեղեցու վերքը ցույց տվողը դեռ նրա բժիշկը չէ. Իսահակ ՍրբազանԼրատվամիջոցների գործունեության հիմքում պետք է ընկած լինեն պատասխանատու լրագրության և մասնագիտական էթիկայի սկզբունքները. ՄանասյանԱյս կիրակի Արևշատի եկեղեցում պատարագը կմատուցի Ռուբեն Սրբազանը
Դպրոցներից մեկում 7 տղաներ 13-ամյա աղջնակի նկատմամբ սեռական ոտնձգություններ են իրականացրել
Վերջին շաբաթներին Ադրբեջանում հին բառապաշարին են վերադառնում, և, թեև դա իր պիկին չի հասել, սակայն ինքնին իրավիճակը բավականին մտահոգությունների տեղիք է տալիս. Տիգրան Աբրահամյան
Թուրքիայում առաջին անգամ բարձր մակարդակով նշվել է ՀՀ Անկախության տոնը
«Էվրիկա» առևտրային օբյեկտներում հայտնաբերվել է վարչական իրավախախտման 39 դեպք«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել են ԱԹՍ-ներով թմրամիջոցների, բջջայինների, այլ արգելված իրերի փոխանցման մի շարք փորձերՀայկական երկաթուղու ճակատագիրը՝ Մոսկվայի և Երևանի հակասությունների կենտրոնում․ ինչ է սպասվում․ «Ժողովուրդ»Թրամփը Զելենսկուն համեմատել է ամերիկացի շոումեն և շրջիկ կրկեսի հիմնադիր Ֆինեաս Թեյլոր Բարնումի հետԱշտարակ-Եղվարդ ավտոճանապարհին բախվել են «BMW X5»-ը և «Scania» բեռնատարը․ կան վիրավորներ Ռուսները նորից «բռնել» են սուտը. «Հրապարակ»Հութիները բալիստիկ հրթիռով հարվածել են Եմենի նախագահական պալատին. կան զոհեր և վիրավորներՈվ ա ասում, որ Ծառուկյանի հետ լարվել են իմ հարաբերությունները, իրան հարցրեք. Էդուարդ Բաբայան
Ես Ալիևին ասել եմ՝ պարոն նախագահ, ձեր հայտարարությունները ՀՀ-ում շատ զգայուն են ընդունվում․ Ալեն Սիմոնյան
Գագիկ Խաչատրյանը ցանկություն է հայտնել մասնակցել դատական նիստին. փաստաբանական թիմ
Ողբերգություն՝ Նոր Գեղիում․ որդին հոր որսորդական զենքը տուն տեղափոխելիս պատահաբար կրակել է 16-ամյա ընկերոջը, որը տեղում մահացել է
ՆԳ նախարարը պարզաբանել է, թե ինչո՞ւ է ոստիկանությունը Անի Ավետիսյանից ուշ հասել Շաքի (տեսանյութ)Վայոց Ձորի մարզպետը արջի ծառայություն է մատուցում իրեն մարզպետ կարգած ՔՊ-ին. «Իրավունք»Ո՞վ է և ի՞նչ ունեցվածք ունի ԱԺ նորաթուխ ՔՊ պատգամավոր Նելլի Բավեյանը․ «Ժողովուրդ»
Արարատի մարզում հայրը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել իր 1,5 տարեկան դստերը
Ում՝ ում Հայկիս նվիրվածությանը Նիկոլը չպիտի տենց պատասխաներ. Զարեհ Սարգսյանի տրտունջը. «Իրավունք»Ի դեպ, ինքն է զանգում. ճեպազրույցի ժամանակ Հաջիևը զանգեց Ալեն Սիմոնյանին (տեսանյութ)Ընդդիմության հանդեպ դաժան տեռոր է կիրառվել․ «Հրապարակ»Ժամը 10:00-17:00-ը լույս չի լինի շատ հասցեներում«Без пяти минут կաթողիկոս եմ, բան չմնաց». Կճոյանը ոգևորված է. «Իրավունք»Ընդդիմադիրների ունեցվածքը՝ իշխանությունների թիրախո՞ւմ․ ինչ է կատարվում Երևանում․ «Ժողովուրդ»Վերադառնում են կառուցողական փուլ. «Հրապարակ»«Մի «պրապուսկատ»՝ սաղ թիմն ա պատասխան տալու». «Իրավունք»Ալբանիայում ցուցարարները ներխուժել են էկոնոմիկայի նախարարության շենք և ջարդուփշուր արել այն1500 հոգանոց սեւ ցուցակ կա․ «Հրապարակ»Կապանում իրավիճակը թեժանում է. իշխանությունը «պլան» ունի. «Ժողովուրդ»Նորից ուսուցիչ է ձերբակալվել. «Հրապարակ»Բաքվում Հանդիպել են Ֆիդանն ու Բայրամովը
Մամուլ

Հայ ռազմագերիների մասին Փաշինյանի վերջին՝ «պետք է փտեն բանտերում» արտահայտությունից զատ այլ մեկնաբանություններ իշխանությունը չունի. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«Հայ գերիների մասին հրապարակումներ համացանցում կգտնեք միայն 2024 թվականի տարեսկզբին։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջին անգամ գերիների մասին հիշատակել է ՀՀ Ազգային ժողովի իր մի քանի հայտարարություններում, զրույցներում։ Մարտի 12-ի ասուլիսում Նիկոլ Փաշինյանը «Ժողովուրդ» օրաթերթի՝ գերիների մասին հարցին ի պատասխան, նշեց, որ ունեցել է զրույցներ հենց այդ օրը՝ առավոտյան, բայց ում հետ եւ կոնկրետ ինչի մասին այդպես էլ չասաց։

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը գերիների մասին հիշատակումներ արել է 2023 թվականի տարեկան ամփոփիչ զեկույցի ընթացքում։

«Ժողովուրդ» օրաթերթը, խախտելով պատասխանատուների լռությունը, փորձեց ստանալ կոնկրետ հարցերի պատասխաններ։

Արտգործնախարար Արարատ Միրզոյանին հստակ հարցրել ենք. «Պարոն Միրզոյան, թե՛ Դուք, թե՛ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քանիցս հրապարակային նշել եք (https://news.am/arm/news/811881.html), որ Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի ուղղությամբ ամենօրյա աշխատանք է տարվում: Չնայած սրան, որեւէ աշխատանք տեսանելի չէ. վերջին շրջանում այդ հարցի վերաբերյալ որեւէ հիշատակում նույնիսկ չկա, անգամ՝ պաշտոնական հաղորդագրություններում:

-Արդյոք հարցը շարունակո՞ւմ է մնալ օրակարգում, եւ ի՞նչ քայլեր են ձեռնարկվում միջազգային ասպարեզում՝ Բաքվում պահվող 23 հայ գերիների եւ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության վերադարձի համար:

-Արդյոք անհրաժեշտություն չկա՞ հրապարակային որոշ քայլերի եւ միջոցների, որպեսզի միջազգային գործընկերները, կամ իրավապաշտպան միջազգային կազմակերպությունները, հիմնվելով պաշտոնական Երեւանի հրապարակային հայտարարության վրա, իրենց ձայնը միացնեն եւ խնդրին ավելի լայն հնչեղություն տան:

-Արդյոք գերիների վերադարձի հարցը ներառվա՞ծ է հայ-ադրբեջանական ընթացող բանակցությունների եւ խաղաղության պայմանագրի համատեքստում»:

Տեղեկատվության ազատության մասին օրենքի համաձայն՝ սահմանված ժամկետում ձեւակերպված ծավալուն հարցերի համար ստացանք հետեւյալ ընդհանրական պատասխանը։

«Ի պատասխան ձեր հարցման՝ տեղեկացնում ենք, որ Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների եւ պատանդառության մեջ անօրինական պահվող քաղաքական անձանց ազատ արձակման խնդիրը հայկական կողմի համար առաջնահերթություն հանդիսացող հրատապ մարդասիրական հարց է, որի ուղղությամբ մշտապես աշխատանք է տարվում», – ասված է գրության մեջ։ Ոչ մի կոնկրետություն:

Առաջնահերթություն համարվող այս հարցի լուծման գործում իշխանությունները պարապուրդի են մատնված։ Հստակ ոչ մի քայլ չարած իշխանությունները՝ կոնկրետ Նիկոլ Փաշինյանը, հունիսի 12-ի Ազգային ժողովի նիստում ակնարկեց, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների Բաքվում պահվելը պահանջ է՝ «պետք է փտեն բանտերում»։

Օրհասական այս հարցը իշխանության օրակարգի, կարծես, վերջին տեղում է, որ որեւէ լուծում և հստակ քայլ չեն անում»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում