Ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների ու Մ-23 ԵԱ. Հայաստանն այսօր ունի երեք ներկայացուցիչՆերխnւժե՞լ է լինում... մnլnրվել է, գնացել, հաց է կերել, պառկել, քնել. Ալեն Սիմոնյանը шդրբեջանgի զինվորի՝ ՀՀ տարածք ներթափացելու մասին
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Մասուդ Փեզեշքիանի հանդիպումը
Իշխան Սաղաթելյանը ԵԽ պատգամավորին ներկայացրել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակը COP-17-ը հնարավորություն է, որ հասնենք որոշումների, որոնք կփոխեն իրավիճակը. Փաշինյան
Իրանը վստահ է, որ Երևանը Թեհրանի անվտանգության դեմ ուղղված որևէ քայլ չի ձեռնարկի. Աբբաս Արաղչի
«Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը մերժեց Արմեն Աշոտյանի անազատության դեմ մեր հատուկ վերանայման բողոքը». Ռուբեն ՄելիքյանՄեր հաջողությունները հեղափոխական նշանակություն չունեն դեռևս. ՓաշինյանԲաքուն և անձամբ Ալիևն Արցախի հարցում մեծ պարտք ունեն վճարելու շատ երկրների. ԶաքարյանԿառավարությունը դա ոչ թե իր համար է անում, ոչ էլ իր ազգականների, դա անում ենք ձկնորսությամբ զբաղվող մարդկանց համար. ՓաշինյանՌուբեն Ռուբինյանը և ԵԱՀԿ ԽՎ նախագահը քննարկել են Հայաստանի և վեհաժողովի միջև համագործակցությանն առնչվող հարցերԱդրբեջանը մոտ 23 տոկոսով ավելացնում է զինծառայողների աշխատավարձերըՄեկնարկում է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության ձեռագրական հավաքածուների մշտադիտարկման և վերականգնման առաքելությունըՄարդիկ, նույնիսկ իմ շատ ազգականներ, ինձ չէին ուզում լսել. Նիկոլ ՓաշինյանՇուկայի վերահսկողության տեսչական մարմինը խախտումներ է հայտնաբերել «Պար-Արտ» ՍՊԸ-ի խանութներումԵկեղեցու վերքը ցույց տվողը դեռ նրա բժիշկը չէ. Իսահակ ՍրբազանԼրատվամիջոցների գործունեության հիմքում պետք է ընկած լինեն պատասխանատու լրագրության և մասնագիտական էթիկայի սկզբունքները. ՄանասյանԱյս կիրակի Արևշատի եկեղեցում պատարագը կմատուցի Ռուբեն Սրբազանը
Դպրոցներից մեկում 7 տղաներ 13-ամյա աղջնակի նկատմամբ սեռական ոտնձգություններ են իրականացրել
Վերջին շաբաթներին Ադրբեջանում հին բառապաշարին են վերադառնում, և, թեև դա իր պիկին չի հասել, սակայն ինքնին իրավիճակը բավականին մտահոգությունների տեղիք է տալիս. Տիգրան Աբրահամյան
Թուրքիայում առաջին անգամ բարձր մակարդակով նշվել է ՀՀ Անկախության տոնը
«Էվրիկա» առևտրային օբյեկտներում հայտնաբերվել է վարչական իրավախախտման 39 դեպք«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել են ԱԹՍ-ներով թմրամիջոցների, բջջայինների, այլ արգելված իրերի փոխանցման մի շարք փորձերՀայկական երկաթուղու ճակատագիրը՝ Մոսկվայի և Երևանի հակասությունների կենտրոնում․ ինչ է սպասվում․ «Ժողովուրդ»Թրամփը Զելենսկուն համեմատել է ամերիկացի շոումեն և շրջիկ կրկեսի հիմնադիր Ֆինեաս Թեյլոր Բարնումի հետԱշտարակ-Եղվարդ ավտոճանապարհին բախվել են «BMW X5»-ը և «Scania» բեռնատարը․ կան վիրավորներ Ռուսները նորից «բռնել» են սուտը. «Հրապարակ»Հութիները բալիստիկ հրթիռով հարվածել են Եմենի նախագահական պալատին. կան զոհեր և վիրավորներՈվ ա ասում, որ Ծառուկյանի հետ լարվել են իմ հարաբերությունները, իրան հարցրեք. Էդուարդ Բաբայան
Ես Ալիևին ասել եմ՝ պարոն նախագահ, ձեր հայտարարությունները ՀՀ-ում շատ զգայուն են ընդունվում․ Ալեն Սիմոնյան
Գագիկ Խաչատրյանը ցանկություն է հայտնել մասնակցել դատական նիստին. փաստաբանական թիմ
Ողբերգություն՝ Նոր Գեղիում․ որդին հոր որսորդական զենքը տուն տեղափոխելիս պատահաբար կրակել է 16-ամյա ընկերոջը, որը տեղում մահացել է
ՆԳ նախարարը պարզաբանել է, թե ինչո՞ւ է ոստիկանությունը Անի Ավետիսյանից ուշ հասել Շաքի (տեսանյութ)Վայոց Ձորի մարզպետը արջի ծառայություն է մատուցում իրեն մարզպետ կարգած ՔՊ-ին. «Իրավունք»Ո՞վ է և ի՞նչ ունեցվածք ունի ԱԺ նորաթուխ ՔՊ պատգամավոր Նելլի Բավեյանը․ «Ժողովուրդ»
Արարատի մարզում հայրը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել իր 1,5 տարեկան դստերը
Ում՝ ում Հայկիս նվիրվածությանը Նիկոլը չպիտի տենց պատասխաներ. Զարեհ Սարգսյանի տրտունջը. «Իրավունք»Ի դեպ, ինքն է զանգում. ճեպազրույցի ժամանակ Հաջիևը զանգեց Ալեն Սիմոնյանին (տեսանյութ)Ընդդիմության հանդեպ դաժան տեռոր է կիրառվել․ «Հրապարակ»Ժամը 10:00-17:00-ը լույս չի լինի շատ հասցեներում«Без пяти минут կաթողիկոս եմ, բան չմնաց». Կճոյանը ոգևորված է. «Իրավունք»Ընդդիմադիրների ունեցվածքը՝ իշխանությունների թիրախո՞ւմ․ ինչ է կատարվում Երևանում․ «Ժողովուրդ»Վերադառնում են կառուցողական փուլ. «Հրապարակ»«Մի «պրապուսկատ»՝ սաղ թիմն ա պատասխան տալու». «Իրավունք»Ալբանիայում ցուցարարները ներխուժել են էկոնոմիկայի նախարարության շենք և ջարդուփշուր արել այն1500 հոգանոց սեւ ցուցակ կա․ «Հրապարակ»Կապանում իրավիճակը թեժանում է. իշխանությունը «պլան» ունի. «Ժողովուրդ»Նորից ուսուցիչ է ձերբակալվել. «Հրապարակ»Բաքվում Հանդիպել են Ֆիդանն ու ԲայրամովըԶելենսկին և Տուսկը քննարկել են Ուկրաինայի պաշտպանության ուժեղացումն ու Կիևին հետագա աջակցությունը
Մամուլ

Հայաստանում տնտեսական ակտիվությունը սուզվում է

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Այն, որ Հայաստանի տնտեսության անվտանգության բարձիկները չեն գործում, նորություն չէ։ Դրա արդյունքում է, որ մեր տնտեսական աճը չափից ավելի կախված է կա՛մ արտաքին գործոններից, կա՛մ որոշակի տնտեսական գործունեության ուղղությունից։ Երբ արտաքին հանգամանքները դրական են, տնտեսությունը մեծ արագությամբ աճում է, իսկ երբ այդ արտաքին պայմանների փոփոխություն է տեղի ունենում, ապա տնտեսական ակտիվությունը սկսում է նվազել։ Հենց այս երևույթն է, որ հիմա տեղի է ունենում։ Եթե տնտեսական ակտիվության ցուցանիշը 2024 թվականի ապրիլին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել էր 10,4 %-ով, ապա մայիսին տնտեսական ակտիվությունը զգալիորեն դանդաղել է։

Տնտեսական ակտիվության ցուցանիշը մայիսին կազմել է 5,2 %՝ նախորդ ամսվա համեմատ դանդաղելով գրեթե կրկնակի՝ 4,8 տոկոսային կետով: Արդյունքում կուտակային տարվա առաջին 5 ամսվա տնտեսական ակտիվության ցուցանիշը նույնպես նվազել է՝ կազմելով 11,2 %, հունվար-ապրիլի համեմատ դանդաղելով 2 տոկոսային կետով: «Լույս» հիմնադրամը վերջերս հրապարակած վերլուծության մեջ ներկայացնում է, որ ՏԱՑ-ի դանդաղումը հիմնականում պայմանավորված է ոսկերչական գործունեության կտրուկ նվազմամբ կամ դադարեցմամբ: Նկատենք, որ ոսկերչությունն այն ոլորտն էր, որը վերջին ամիսներին դարձել էր ՀՀ տնտեսության քարշող ուժը։ Բայց ոսկերչության բուռն աճը ոչ թե պայմանավորված էր Հայաստանում գործունեության այս ուղղության կտրուկ զարգացմամբ, այլ վերարտահանման տեմպերով։

Ռուսաստանի դեմ Արևմուտքի կողմից սահմանված պատժամիջոցների արդյունքում արևմտյան երկրները դադարեցրել են ոսկերչական հումք ու ապրանքներ ներկրել Ռուսաստանից։ Փոխարենը դրանք գալիս են Հայաստան, որոշակիորեն մշակվում ու հայկականի անվան տակ արտահանվում։ Իսկ երբ արդեն փակվում են վերարտահանման կափույրները, Հայաստանի տնտեսությունը խնդիրների առաջ է կանգնում։ Ու ոսկերչական ոլորտի ակտիվության նվազման արդյունքում դանդաղել են նաև արտահանման ու ներմուծման տեմպերը։ 2024 թվականի մայիսին, երբ արտահանման համար նպաստավոր ժամանակահատված է, արտահանման աճը կազմել է 57,4 %՝ էականորեն դանդաղելով նախորդ ամիսների համեմատ:

Ներմուծման աճի տեմպը 2024 թվականի մայիսին դանդաղել է տասը անգամից ավելի՝ 210 %-ից հասնելով 17,2%ի: Փաստացի, տեսնում ենք, որ ոսկերչության ոլորտից մեր տնտեսության կախվածությունը դառը հետևանքներ է ունենում։ Մյուս կողմից՝ բավարար ուշադրություն չի դարձվում այլ ոլորտների զարգացման ուղղությամբ։ Օրինակ՝ գյուղատնտեսությունում փաստացի աճ չի արձանագրվում կամ, լավագույն դեպքում, աճը զրոյական ցուցանիշին մոտ է։ Չնայած արդեն մի քանի տարի շարունակ գյուղատնտեսության ոլորտի աջակցությանն ուղղված տարբեր ծրագրեր են իրականացվում և բյուջեից ծախսվում են մեծ գումարներ, սակայն այս ոլորտն այդպես էլ խելքի չի գալիս։ Այս ամենի հետ ՀՀ իշխանություններն անընդհատ խոսում են ՀՀ արտաքին քաղաքականությունը դիվերսիֆիկացնելու անհրաժեշտության մասին, սակայն այդպես էլ քայլեր չեն ձեռնարկում ՀՀ տնտեսական հարաբերությունները ևս դիվերսիֆիկացնելու ուղղությամբ։

Իշխանությունների ելույթների անբաժան մասն է դարձել Հայաստանի՝ ԵՄ անդամակցության հեռանկարի մասին ակնկալիքը, սակայն նույնիսկ եվրոպական շուկա մուտք գործելու ուղղությամբ նախաձեռնողականություն չի ցուցաբերվում։ Օրինակ՝ 2022 թ. հունվարի 1-ից Հայաստանի համար չի գործում ԵՄ երկրների կողմից սահմանված GSP+ արտոնյալ առևտրային ռեժիմը։ Ու Հայաստանն այդպես էլ բանակցություններ չի վարում այդ համակարգին վերադառնալու կամ նոր արտոնյալ ռեժիմ սահմանելու համար։ Չգիտես ինչու, հայաստանյան պաշտոնյաները ԵՄ ներկայացուցիչների հետ հանդիպումների ժամանակ երկար-բարակ խոսում են ժողովրդավարության մասին, սակայն տնտեսության համար անհրաժեշտ այս հարցը չեն բարձրացնում։

Տնտեսական ակտիվության նվազմանը զուգահեռ ՀՀ տնտեսության համար մյուս ռիսկը բյուջե մուտքագրված գումարների նվազումն է։ Հունվար-ապրիլի համեմատ հարկային եկամուտների աճի տեմպը դանդաղել է 1,4 տոկոսային կետով։ Իսկ եթե հարկային եկամուտները նվազում են, ապա բնական է, որ կառավարությունը նախատեսվող ծրագրերի իրականացումը կատարելու է պետական պարտքի ավելացման հաշվին։ Առանց այն էլ 2024 թվականի մարտի վերջի տվյալներով պետական պարտքը կազմել է 12,163 մլրդ դոլար, որը տարվա սկզբի համեմատ աճել է 320 միլիոնով։ Իսկ պարտքային ճգնաժամից ժամանակավորապես հնարավոր է լինում խուսափել մեր երկրի ազգային արժույթի՝ դրամի գերարժևորման քաղաքականության արդյունքում, որի հետևանքով պետական պարտքՀՆԱ հարաբերակցությունը դեռևս մնում է կառավարելի տիրույթում։ Բայց երբ արտաքին տնտեսական ազդակների արդյունքում դրամը սկսեց արժեզրկվել դոլարի նկատմամբ, ապա պետական պարտքի առանց այն էլ ահռելի բեռն ավելի կծանրանա ու ավելի շատ միջոցներ կուղղվեն դրա սպասարկմանը»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: