Այրող ցավեր ունեմ, անտանելի է, չեմ դիմանում․ Շաքիում վիրավորված կնոջ վիճակը շարունակում է ծանր մնալԾանրամարտի Եվրոպայի երիտասարդների ու Մ-23 ԵԱ. Հայաստանն այսօր ունի երեք ներկայացուցիչՆերխnւժե՞լ է լինում... մnլnրվել է, գնացել, հաց է կերել, պառկել, քնել. Ալեն Սիմոնյանը шդրբեջանgի զինվորի՝ ՀՀ տարածք ներթափացելու մասին
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Մասուդ Փեզեշքիանի հանդիպումը
Իշխան Սաղաթելյանը ԵԽ պատգամավորին ներկայացրել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակը COP-17-ը հնարավորություն է, որ հասնենք որոշումների, որոնք կփոխեն իրավիճակը. Փաշինյան
Իրանը վստահ է, որ Երևանը Թեհրանի անվտանգության դեմ ուղղված որևէ քայլ չի ձեռնարկի. Աբբաս Արաղչի
«Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը մերժեց Արմեն Աշոտյանի անազատության դեմ մեր հատուկ վերանայման բողոքը». Ռուբեն ՄելիքյանՄեր հաջողությունները հեղափոխական նշանակություն չունեն դեռևս. ՓաշինյանԲաքուն և անձամբ Ալիևն Արցախի հարցում մեծ պարտք ունեն վճարելու շատ երկրների. ԶաքարյանԿառավարությունը դա ոչ թե իր համար է անում, ոչ էլ իր ազգականների, դա անում ենք ձկնորսությամբ զբաղվող մարդկանց համար. ՓաշինյանՌուբեն Ռուբինյանը և ԵԱՀԿ ԽՎ նախագահը քննարկել են Հայաստանի և վեհաժողովի միջև համագործակցությանն առնչվող հարցերԱդրբեջանը մոտ 23 տոկոսով ավելացնում է զինծառայողների աշխատավարձերըՄեկնարկում է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության ձեռագրական հավաքածուների մշտադիտարկման և վերականգնման առաքելությունըՄարդիկ, նույնիսկ իմ շատ ազգականներ, ինձ չէին ուզում լսել. Նիկոլ ՓաշինյանՇուկայի վերահսկողության տեսչական մարմինը խախտումներ է հայտնաբերել «Պար-Արտ» ՍՊԸ-ի խանութներումԵկեղեցու վերքը ցույց տվողը դեռ նրա բժիշկը չէ. Իսահակ ՍրբազանԼրատվամիջոցների գործունեության հիմքում պետք է ընկած լինեն պատասխանատու լրագրության և մասնագիտական էթիկայի սկզբունքները. ՄանասյանԱյս կիրակի Արևշատի եկեղեցում պատարագը կմատուցի Ռուբեն Սրբազանը
Դպրոցներից մեկում 7 տղաներ 13-ամյա աղջնակի նկատմամբ սեռական ոտնձգություններ են իրականացրել
Վերջին շաբաթներին Ադրբեջանում հին բառապաշարին են վերադառնում, և, թեև դա իր պիկին չի հասել, սակայն ինքնին իրավիճակը բավականին մտահոգությունների տեղիք է տալիս. Տիգրան Աբրահամյան
Թուրքիայում առաջին անգամ բարձր մակարդակով նշվել է ՀՀ Անկախության տոնը
«Էվրիկա» առևտրային օբյեկտներում հայտնաբերվել է վարչական իրավախախտման 39 դեպք«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել են ԱԹՍ-ներով թմրամիջոցների, բջջայինների, այլ արգելված իրերի փոխանցման մի շարք փորձերՀայկական երկաթուղու ճակատագիրը՝ Մոսկվայի և Երևանի հակասությունների կենտրոնում․ ինչ է սպասվում․ «Ժողովուրդ»Թրամփը Զելենսկուն համեմատել է ամերիկացի շոումեն և շրջիկ կրկեսի հիմնադիր Ֆինեաս Թեյլոր Բարնումի հետԱշտարակ-Եղվարդ ավտոճանապարհին բախվել են «BMW X5»-ը և «Scania» բեռնատարը․ կան վիրավորներ Ռուսները նորից «բռնել» են սուտը. «Հրապարակ»Հութիները բալիստիկ հրթիռով հարվածել են Եմենի նախագահական պալատին. կան զոհեր և վիրավորներՈվ ա ասում, որ Ծառուկյանի հետ լարվել են իմ հարաբերությունները, իրան հարցրեք. Էդուարդ Բաբայան
Ես Ալիևին ասել եմ՝ պարոն նախագահ, ձեր հայտարարությունները ՀՀ-ում շատ զգայուն են ընդունվում․ Ալեն Սիմոնյան
Գագիկ Խաչատրյանը ցանկություն է հայտնել մասնակցել դատական նիստին. փաստաբանական թիմ
Ողբերգություն՝ Նոր Գեղիում․ որդին հոր որսորդական զենքը տուն տեղափոխելիս պատահաբար կրակել է 16-ամյա ընկերոջը, որը տեղում մահացել է
ՆԳ նախարարը պարզաբանել է, թե ինչո՞ւ է ոստիկանությունը Անի Ավետիսյանից ուշ հասել Շաքի (տեսանյութ)Վայոց Ձորի մարզպետը արջի ծառայություն է մատուցում իրեն մարզպետ կարգած ՔՊ-ին. «Իրավունք»Ո՞վ է և ի՞նչ ունեցվածք ունի ԱԺ նորաթուխ ՔՊ պատգամավոր Նելլի Բավեյանը․ «Ժողովուրդ»
Արարատի մարզում հայրը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել իր 1,5 տարեկան դստերը
Ում՝ ում Հայկիս նվիրվածությանը Նիկոլը չպիտի տենց պատասխաներ. Զարեհ Սարգսյանի տրտունջը. «Իրավունք»Ի դեպ, ինքն է զանգում. ճեպազրույցի ժամանակ Հաջիևը զանգեց Ալեն Սիմոնյանին (տեսանյութ)Ընդդիմության հանդեպ դաժան տեռոր է կիրառվել․ «Հրապարակ»Ժամը 10:00-17:00-ը լույս չի լինի շատ հասցեներում«Без пяти минут կաթողիկոս եմ, բան չմնաց». Կճոյանը ոգևորված է. «Իրավունք»Ընդդիմադիրների ունեցվածքը՝ իշխանությունների թիրախո՞ւմ․ ինչ է կատարվում Երևանում․ «Ժողովուրդ»Վերադառնում են կառուցողական փուլ. «Հրապարակ»«Մի «պրապուսկատ»՝ սաղ թիմն ա պատասխան տալու». «Իրավունք»Ալբանիայում ցուցարարները ներխուժել են էկոնոմիկայի նախարարության շենք և ջարդուփշուր արել այն1500 հոգանոց սեւ ցուցակ կա․ «Հրապարակ»Կապանում իրավիճակը թեժանում է. իշխանությունը «պլան» ունի. «Ժողովուրդ»Նորից ուսուցիչ է ձերբակալվել. «Հրապարակ»Բաքվում Հանդիպել են Ֆիդանն ու Բայրամովը
Մամուլ

Ներկայիս բողոքի ալիքը ցույց տվեց, որ իրականում ինչ-որ քաղաքական այլընտրանքի պահանջը հսկայական է. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Iz.ru-ն «Հայկական չհեղաշրջում. ինչո՞ւ ձախողվեց Փաշինյանին տապալելու փորձը» վերնագրով հոդվածում գրում է, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորած գործող իշխանությունը տապալելու փորձն, ըստ էության, ձախողվել է։ Ընդդիմությունը արդեն մեծ հանրահավաքներ չի անում և փակել է իր վրանային քաղաքը Երևանի կենտրոնում։ iz.ru-ն փորձել է պարզել, թե ինչո՞ւ այդ հավակնոտ շարժումը չկարողացավ հասնել իր նպատակներին: Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլ-հունիս ամիսներին Հայաստանում բռնկվեց Նիկոլ Փաշինյանի կառավարման բոլոր տարիների ամենամեծ բողոքի շարժումը։ Մայիսի 9-ին և 26-ին, ինչպես նաև հունիսի 12-ին Երևանում ռեկորդային բողոքի ցույցեր տեղի ունեցան, փակվեցին հիմնական ճանապարհներ, երթեր եղան:

Թվում էր, թե հաղթանակը միանգամայն իրատեսական էր, երբ Նիկոլ Փաշինյանը և Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը փախան ցուցարարներից։ Շարժման առաջնորդներն այն ժամանակ չէին թաքցնում իրենց լավատեսությունը։ Անգամ ընդդիմության գլխավոր մեդիա դեմքը՝ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, հայտարարեց, որ պատրաստ է ստանձնել վարչապետի պաշտոնը։ Հունիսի վերջին, սակայն, շարժումը հայտնվեց խոր ճգնաժամի մեջ։ Երկրում ոչ մի խոշոր բողոքի ակցիա տեղի չի ունենում, ապամոնտաժվել է Հայաստանի խորհրդարանի շենքի մոտ գործող վրանային քաղաքը։ Գլխավոր հերոսները խոսել են շարժման ճգնաժամի մասին։ Այսպես, Նիկոլ Փաշինյանն ասել է, որ իր հակառակորդները պարտվել են, քանի որ հայ ժողովուրդն այլևս չի ուզում կռվել և տառապել, այլ պարզապես ապրել է ուզում։ Բագրատ Գալստանյանն իր հերթին ասել է, որ առաջիկայում բողոքի շարժումը կվերաֆորմատավորվի, մարզերում ակտիվ աշխատանքները կսկսվեն։ Կա բողոքի ցույցերի տապալման մի քանի պատճառ:

Մի կողմից՝ Հայաստանի իշխանությունները բավականին կոշտ դիմակայեցին փողոցում անցկացվող բողոքի ակցիաներին։ Ուժայինները բերման էին ենթարկում ցուցարարներին, բախումներ տեղի ունեցան, երբ ընդդիմությունը փորձեց ներխուժել խորհրդարանի շենք, ոստիկանությունը մահակներ ու խլացուցիչ նռնակներ կիրառեց, 100-ից ավելի մարդ վիրավորվեց, ցուցարարների նկատմամբ քրեական գործեր հարուցվեցին։ Բացի այդ, խնդիրներ ստեղծվեցին բողոքի ակցիաների ազդեցիկ կողմնակիցների համար։ Այսպես, իրավապահները բերման ենթարկեցին գինեգործ Հայկ Շահնազարյանին, որը համարվում է Բագրատ Գալստանյանի մտերիմը։ GG տաքսի ծառայության ընկերության դեմ քրեական գործ հարուցվեց, քանի որ նրա հիմնադիր Խաչատուր Գրիգորյանը հրապարակայնորեն աջակցել էր բողոքի ակցիաներին։

Բացի այդ, խուզարկություններ և ձերբակալություններ տեղի ունեցան ընդդիմադիր «Դաշնակցություն» կուսակցության գրասենյակներում և լուծարված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆունկցիոներների շրջանում։ Երկրորդ կարևոր պատճառն այն է, որ Փաշինյանի թիմն աջակցություն էր ստացել արևմտյան երկրներից: Այսպիսով, Վաշինգտոնը և Բրյուսելը երբեք չդատապարտեցին ցուցարարների դաժան ցրումը, թեև այլ դեպքերում նրանք առանց հապաղելու արձագանքում էին նման դրվագներին։ Ավելին, յուրաքանչյուր խոշոր ակցիայից առաջ ամերիկացի խոշոր պաշտոնյաներ էին այցելում Երևան։ Ընդդիմությունը կարծում է, որ այդ մարդիկ խորհուրդներ են տվել Փաշինյանի թիմին և ուժի կիրառման թույլատրություն։ Երրորդ պատճառն այն է, որ իշխող թիմին հաջողվեց պահպանել միասնականությունը, և չեղավ պառակտում նրանց շարքերում։ Այդ առումով առանցքային էին ընդդիմության՝ վարչապետի դեմ իմպիչմենտի գործընթաց սկսելու փորձերը։

Բայց ընթացակարգը սկսելու համար երկու ընդդիմադիր խմբակցություններն ունեին ոչ բավարար մանդատներ, արդյունքում քվորումի բացակայության պատճառով խորհրդարանի արտահերթ նիստ չկայացավ։ Ի վերջո, ընդդիմությունը բավականին թույլ էր զարգացրել իր գաղափարական բազան։ Առանցքային պահանջը գործող իշխանությունների հրաժարականն էր, սակայն ցուցարարները ոչ մի հստակ, միանշանակ այլընտրանք չէին առաջարկում ՄԳԻՄՕ-ի Կովկասյան հիմնախնդիրների և տարածաշրջանային անվտանգության կենտրոնի առաջատար հետազոտող Նիկոլայ Սիլաևը կարծում է, որ այդ բողոքի տրամադրությունների աճը հիմնականում ինքնաբուխ էր: Նրա խոսքով, ընդդիմությունը վատ էր պատրաստվել այդ ալիքին, հստակ այլընտրանք չգտավ ներկայիս քաղաքական կուրսին, չմշակեց իր գործողությունների մարտավարությունն ու ռազմավարությունը։

«Գլոբալ առումով հայ հասարակությունը նոր պատերազմ չի ուզում։ Մարդիկ հասկանում են, որ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ նոր պատերազմում հաղթելու շանսերը շատ փոքր են։ Նման պայմաններում իշխանություն փոխելու և սեփական շահերն ավելի ամուր պաշտպանելու գաղափարն արձագանք չի գտնում։ Միևնույն ժամանակ, պատերազմը հիմա էլ չի բացառվում, քանի որ Բաքուն և Անկարան միշտ չէ, որ պատրաստ են սահմանափակել իրենց ախորժակը», ասել է նա։ Կովկասի ինստիտուտի (Երևան) ավագ գիտաշխատող Հրանտ Միքայել յանը նույնպես կարծում է, որ բողոքի առաջնորդները չեն մտածել իրենց գործողությունների մանրամասն պլանը։ «Բողոքը շատ վառ բռնկվեց, բայց աստիճանաբար խանդավառությունը սկսեց մարել։ Արձակուրդային սեզոնն է հիմա սկսվել։ Թերևս Բագրատ Գալստանյանը հույս ունի պարզապես գոյատևել ամառը, ապա աշնանն սկսել պայքարի նոր փուլը։ Այդ ծրագիրն ինձ թվում է անհաջող։ Ընդդիմությունը շատ բան խոստացավ, արմատական պահանջներ առաջ քաշեց, բայց արդյունքի չհասավ։ Նման պայմաններում աշնանը շարժումը վերակենդանացնելը դժվար կլինի»,- բացատրել է նա։

Հայ քաղաքագետ Արշալույս Մղդեսյանն էլ կարծում է, որ ընդդիմությունը չի ասել, թե ինչ է անելու իշխանափոխության դեպքում, ինչպես են լուծվելու Ադրբեջանի և Թուրքիայի հետ կապված հարցերը, և ինչպիսին է լինելու արտաքին քաղաքականության վեկտորը։ «Իհարկե, իշխանություններն էլ պատասխաններ չունեն, բայց գոնե հայտարարում են խաղաղության միանշանակ ցանկության մասին։ Միևնույն ժամանակ, ներկայիս բողոքի ալիքը ցույց տվեց, որ իրականում ինչ-որ քաղաքական այլընտրանքի պահանջը հսկայական է։ Ես լիովին ընդունում եմ այն, որ հիմա ժամանակավոր անդորր է, որին հաջորդելու է նոր ալիք։ Պատճառը կարող է լինել ցանկացած բան, օրինակ՝ սահմանին ինչ-որ փոխհրաձգություն, անվտանգության խնդիր կամ այլ բան»,- եզրափակել է նա»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում