Չինաստանում երեխան ողջ է մնացել տասներորդ հարկից ընկնելուց հետոՏեղեկությունը, թե մեկից ավելի անձինք, դիվերսանտներ են եղել Սյունիքում բացարձակ անհիմն են․ ԱԱԾ«Չայնիի» ոլորաններում «Nissan March»-ը բախվել է բետոնե պատնեշին․ կան վիրավորներBloomberg․ ԱՄՆ-ը Թայվանի մոտ գտնվող կղզում կտեղակայի հականավային համալիրՀայաստան կժամանի Չեխիայի Սենատի հանձնաժողովի նախագահըՆեթանյահու․ Իսրայելը պարզում է, թե ով կարող էր լինել հարձակման համակարգողը FlyDubai-ի ինքնաթիռումՆիդերլանդներում գետերի ցածր մակարդակը սպառնում է նավագնացությանըՔննարկվել են Երևանի և Լիոնի միջև համագործակցության ընդլայնման հնարավորություններըՖրանսիան ՆԱՏՕ-ում խոչընդոտել է Ադրբեջանին, Թուրքիան էլ՝ ՀայաստանինԱջ ազդրի հատվածում առկա վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել մեկ անձԻրկուտսկի մարզում գրեթե 200 մարդ հոսպիտալացվել է ժանտախտով վարակվելու կասկածանքովԿարևորվել է ՀՀ-ի և Արգենտինայի օրենսդիր մարմինների միջև համագործակցության խորացման անհրաժեշտությունըՔննարկվել են բռնության ենթարկված անձանց պաշտպանության ոլորտում օրենսդրական փոփոխություններըԱնդրադարձ է կատարվել տարածաշրջանում առկա իրավիճակինՄԻՊ ներկայացուցիչներն այցեր են իրականացրել ՀՀ ԱՆ «Արթիկ» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներԿրшկոցներ են հնչել Երևանում․ կա վիրшվորՀրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը2 տրլն 308 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր՝ 2026 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին. ՊԵԿԱրցախի կորստից հետո, փոքր Սյունիքը դարձել է աշխարհաքաղաքական մեծ խաղի թիրախ. Արտակ ԶաքարյանՍեպտեմբերին քաղաքացիները ռազմական ոստիկանությանը կամովին հանձնել են 5 ինքնաձիգ, 38 նռնակ և 2800 փամփուշտՔրիստինա Քվինի գլխավորած պատվիրակությունը հյուրընկալվել է խորհրդարանումՎայոց Ձորի թեմի Առաջնորդական տեղապահ է նշանակվել Տ. Մովսես վարդապետ ՍարգսյանըՈ՞ւմ անվտանգությունն է իրականում պաշտպանում այս իշխանություն կոչվածը. Հովասափյան«ՍՄՈՔ ՀԱՈՒՍ» ՍՊԸ-ում իրականացվել է ծխախոտային արտադրատեսակների բաց վաճառքԴեմոկրատները հաղթանակի դեպքում ինձ իմպիչմենտի կենթարկեն. Դոնալդ ԹրամփԱնդրեասյանը հոկտեմբերի 7-ին աշխատանքային այցով կմեկնի ՎրաստանՌԴ-ն հույս ունի, որ Հայաստանը կշարունակի կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. ՕվերչուկԱՄՆ պետքարտուղարի տեղակալը Մատենադարանի տպավորությունների մատյանում գրառում է արելԱդրբեջանցի զինվորին կալանավորեցին 2 ամիս ժամկետովՄենք ցանկանում ենք հաշտությունը կնքել ոչ միայն Հայաստանի կառավարության և երկրի վարչապետի հետ, այլև հայ ժողովրդի հետ. ՀաջիևՖրանսիան եռում է․ ինչու է դպրոցական բողոքը վերածվել է ոստիկանության հետ բախումներիՕշականի ոլորաններից դեպի Ձորակ թաղամաս տանող ճանապարհին ժայռաբեկորը պոկվել է և ընկել ճանապարհի երթևեկելի հատված. ճանապարհը միակողմանի փակ էԵրկրի Անվտանգության խորհրդի ղեկավարը չի հասկանում, թե ինչու չպետք է անլջությամբ չզբաղվի. Սիմոնյանը ջնջել, ապա դարձյալ տեղադրել է ԱՀ-ով ստեղծած Տիկ-Տոկյան «զոմբի թրենդը»Լուկաշենկոն Փաշինյանին կոչ արեց ԵՄ հարցում «սայլը ձիուց առաջ չկապել»Շաքի գյուղի տիկինն արժանի է «Արիության մեդալի». Հայկ ԽանումյանՄանախին ձերբակալել ենԱռաջինը երեխաներ են տեսել шդրբեջանցուն, հшրձшկվել է նրանց վրա, կրшկոցից մայրը 3 մատներն է կnրցրել. Անիի քույրը մանրամասներ է պատմելԻնչո՞ւ ես շտապում. Ալեքսանդր Լուկաշենկոն դիմել է Նիկոլ ՓաշինյանինԵղվարդում վերգետնյա գազատար է վնասվելԱդրբեջանը կշարունակի մեծացնել ռազմական հզորությունը. ԱլիևԴատարանը վերացրել է Սերժ Սարգսյանի՝ բացակայելու արգելք խափանման միջոցը
Չենք կարող հաշտվել այս անպատվության հետ․ ՀՅԴ ակցիան՝ ԱԱԾ շենքի մոտ (ուղիղ)
Նարեկ Կարապետյանը ԵԽԽՎ-ում խոսել է ադրբեջանցի զինվորի կողմից հայ կնոջ վրա կրակելու դեպքի մասին (տեսանյութ)
Հիմա ևս երկու ադրբեջանցու են ման գալիս Սյունիքում. Արթուր Դանիելյան
Ստրասբուրգում ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել բողոքի ակցիայի մասնակից ուսանողների դեմ«Խաղաղությունը» թշնամուն «թևեր» է տվել... կողպված դուռն էլ չի օգնիՌուբեն Մեհրաբյանը ներողություն է խնդրել Սամվել Կարապետյանից
Ի՞նչ հոդվածներով է քրեական վարույթ հարուցվել հայ կնոջը վիրավորում հասցրած шդրբեջшնցի զինծառայողի նկատմամբ և ի՞նչ պատիժ է սպասվում նրան
Ստացվում է, որ մեր պետական սահմանի անվտանգությունն ու արդարադատությունը կարգավորվում են զուտ Բաքվի քմահաճույքով ու հեռախոսազանգով. Շիրազ ԽաչատրյանԶաքիր Հասանովը և Յաշար Գյուլերը օկուպացված Շուշիում քննարկել են ռազմավարական դաշնակցությունը
Հասարակություն

Հանգստյան ուղեգրերի օրերի կրկնապատկման պատրվակով 68 քաղաքացուց խարդախությամբ շուրջ 9 մլն դրամ է հափշտակել. ՔԿ

Բացահայտվել են խարդախությամբ մի քանի տասնյակ տուժողներից առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու հերթական դեպքի հանգամանքներն ու հանցավոր մեխանիզմը։

ՔԿ-ից հայտնում են, որ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել է, որ Երևան քաղաքում փաստացի բնակվող 30-ամյա տղամարդը, ունենալով խարդախությամբ հափշտակություն կատարելու դիտավորություն, 2020թ․ հուլիս-օգոստոսն ամիսներն ընկած ժամանակահատվածում թվով 68 անձանց վստահությունը չարաշահելու և խաբեության եղանակով նրանցից հափշտակել է տարբեր չափերի գումարներ։

Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ տղամարդը նշված  ժամանակահատվածում «facebook.com» սոցիալական ցանցի «Բյութի օֆ Արմենիա տուր» տուրիստական ընկերության էջում հայտարարություն է տեղադրել՝ իր ղեկավարած նշված ընկերության կողմից իրականությանը չհամապատասխանող, «X+X» վերտառությամբ ակցիա իրականացնելու մասին։ Դրա էությունը եղել է այն, որ 2020թ․ սեպտեմբեր ամսի համար հաճախորդների կողմից ձեռք բերված հանգստյան ուղեգրերի օրերն իբրև թե կրկնապատկվում են։

Իրականությանը չհամապատասխանող վերոնշյալ հայտարարության հիման վրա, քաղաքացիները զանգահարել են 30-ամյա տղամարդուն, վերջինս նրանց ծանոթացրել է, այսպես կոչված, ակցիայի պայմաններին՝ տեղեկացնելով, որ դրան մասնակցելու համար անհրաժեշտ է կապ հաստատել այն հյուրանոցի հետ, որում մասնակիցը ցանկանում է անցկացնել հանգիստը, պարզել նախընտրած հյուրանոցային համարի արժեքը, որից հետ «Վայբեր» հեռահաղորդակցության համակարգի համապատասխան հեռախոսահամարին ուղարկել հյուրանոցի անվանումը, սենյակների քանակը, հանգստի մեկնող անձանց անձնական տվյալները, ապա իրենց տրամադրած վճարման եղանակներից մեկով կատարել հյուրանոցային համարների 2-օրյա արժեքի չափով վճարում, ինչից հետո իրենց տուրիստական ընկերությունն ակցիայի շրջանակներում կավելացնի նույնքան գումար և հյուրանոցում ամրագրումը կկատարի կրկնապատկված օրերի համար։

Հյուրանոցում ամրագրում կատարելու նպատակով քաղաքացիները նշված համակարգով՝ հաղորդագրությամբ, ուղարկել են պահանջված տվյալները, որից հետո, վերջինիս կողմից ուղարկված բանկային կամ այլ վճարային հաշվեհամարին են փոխանցել հյուրանոցային համարի արժեքը։ Այնուհետև վերջինս, չբացահայտվելու, խարդախությամբ հափշտակություն կատարելու իր հանցավոր մտադրությունը շարունակելու համար, հյուրանոցներում կատարել է ձևական ամրագրումներ, որի վերաբերյալ փաստաթուղթն ուղարկել է քաղաքացիներին։ Իսկ երբ գումարը հյուրանոցի հաշվեհամարին չի փոխանցվել, հյուրանոցի կողմից ամրագրումը չեղարկվել է: Արդյունքում՝ տղամարդը ստացել և խարդախությամբ հափշտակել է քաղաքացիներից փոխանցված նշված գումարները, որն ընդհանուր կազմել է 9.340.200 ՀՀ դրամ։

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա նրան մեղադրանք է ներկայացվել ՝ ՀՀ  նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետին):

30-ամյա տղամարդու հաշիվների, հողամասերի վրա կալանք է դրվել: Քննության ընթացքում վնասն ամբողջությամբ վերականգնվել է։

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթի նյութերն ուղարկվել են հսկող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և գործը դատարան ուղարկելու նպատակով։