Սյունիքում բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոցՄիակն այս դիմակայության պատմության մեջ․ Ինտերը՝ Մխիթարյանի և Շախտյորի դեմ հատուկ խաղի մասինՎերհիշեք՝ 2018-ի մայիսի դրությամբ ինչքան տարածք եք ստացել ու այսօր ինչքա՞նն եք զիջել․ ՇարմազանովՍահմանն անցած անձը Աղդամ գյուղի բնակիչ է և արածեցրել է իրեն պատկանող անասուններինՆոր մեղադրանք՝ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբՎաղը Գյումրիում շչակ է գործարկվելու Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ մի շարք հասցեներումՀութիները բալիստիկ հրթիռով հարվածել են Սաուդյան Արաբիայի բանակի օպերատիվ շտաբինՆոր կենսաչափական համակարգի ներդրմամբ պայմանավորված՝ փոխվում է փաստաթղթերի հերթագրման կարգըՋրասուզակ Վահե Մելքոնյանը մասնակցում է կառավարության կողմից անցկացվող «Մեր ժամանակների հերոսը» նախագծին (տեսանյութ)ՔՏՀԱՏՄ-ն դադարեցրել է «Դոմուս»-ի կողմից շահագործվող առևտրի կենտրոնի գործունեությունըՀայտնի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանաԱԺ պատգամավոր Լիլիթ Ստեփանյանի հրաժարականի դիմումի մասին ԱԺ նախագահի հայտարարությունըՍպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազիՀայաստանի համար Էբոլայի ներմուծման ռիսկը ցածր է գնահատվում. ԱՆՊարեկները մոտոցիկլետներով իրականացրած ուժեղացված ծառայության ընթացքում 143 իրավախախտում են արձանագրել
Ո՞րն է եղել նորածնի մшhվшն պատճառը. ԲԿ-ն մանրամասներ է հայտնել
Սուրեն Պապիկյանը Պրահայում մասնակցել է «Future Forces Exhibition & Forum» ցուցահանդեսի բացմանըՀայաստան են հասել 64 ֆլեքվի ցեղի տոհմային խոշոր եղջերավոր կենդանիներՍտերջացում՝ առանց անզգայացման․ ինչպես են ծախսվում թափառող շների համար հատկացված միլիոնները. «Հետք»Ուիթքոֆը Պուտինին տեղեկացրել է, որ իր հետ Ռուսաստան է բերել պատերազմի կարգավորման փաստաթղթերԻշխանությունը վախ է տարածում՝ ընտրություններից առաջ․ Արամ ՎարդևանյանՍա այն համայնքն է, որտեղ կանխատեսելի էր «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուի հաղթանակը. Սուրենյանցը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասինՉարենցավան համայնքի տիրապետմանն է վերադարձվել «Գութանասար» հրաբխի «Սև պատ» կոչվող հատվածի հողամասը. ՓաշինյանՖրանսիայում ցուցարարները նախապատրաստվում են հոկտեմբերի 24-ի լայնածավալ գործողություններինԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «ԹՐԻՓՓ» նախագծինՏնային կալանքում եմ. սա իմ և իմ կուսակցության նկատմամբ հերթական քաղաքական դրսևորումն է. Աշոտյան (տեսանյութ)«Հրազդան» ցեմենտի գործարանի մոտ ակցիա է. դատարանը ձգձգում է վաճառքի մասին որոշումըԱրթուր Վարդանյանի կյանքին վտանգ է սպառնում․ փաստաբանը ահազանգում է նրա առողջական վիճակի մասինՀունաստանում ցույցերը շարունակվում են. կան տասնյակ ձերբակալվածներ«Հույս ունեմ՝ պատ չենք շարի». Միրզոյանն ադրբեջանցիների «մոլորվելու» փաստը հանգիստ է ընդունում«Թելեգրամ»-յան հարթակում իմ անունով և նկարով բացվել է կեղծ օգտահաշիվ. Անահիտ ԱվանեսյանԶախարովան հայկական ԱԷԿ-ի վերաբերյալ հրապարակումներում քաղաքական շարժառիթներ է տեսնում Ադրբեջանը Թուրքիայի 31 քաղաքացու ներառել է անցանկալի անձանց ցուցակումՊայմանավորվածություն կա երեք ամսում երկաթուղու հարցում լուծումների տարբերակներ գտնել. ՄիրզոյանՈստիկանները ձերբակալել են թմրանյութ տեղադրող երկու տղամարդու․ նրանք կալանավորվել ենԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Սերբիայի դեսպանինԹուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս գովաբանել է Փաշինյանին և քննադատել Սփյուռքին․ Սասունյան«Ծառայությունների առևտրի և ներդրումների մասին ՀՀ կառավարության և ԱՄԷ կառավարության միջև» համաձայնագիրը վավերացնելու նախագիծը դրական եզրակացություն է ստացելԼոռու մարզպետը Ստեփանավանի ընտրություններին ընդառաջ արձակուրդ է մեկնում«Մեր զրույցների ընթացքում ինձ հատկապես տպավորեց քո խոր նվիրվածությունը Հայաստանին». Արմեն Սարգսյանը շնորհավորել է Քիմ Քարդաշյանի տարեդարձը
Կրեմլը դեռևս չի ծանոթացել ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության կասեցման վերաբերյալ զեկույցին․ Պեսկով
Այսօր առավոտյան երկրորդ անգամ խուզարկել են «Սյունյաց երկիր» թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանի բնակարանըԿյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կինոգետ Դավիթ ՄուրադյանըՄԻՊ ներկայացուցիչներն այց են իրականացրել «Արմավիր» ՔԿՀԱդրբեջանի և Սաուդյան Արաբիայի զորքերը համատեղ զորավարժություն են իրականացրելՎայոց ձորի մարզում բժիշկներն արձանագրել են հիվանդանոց տեղափոխված 3 ամսական աղջկա մшհը«Ուժեղ Հայաստան»-ը ձերբակալությունների առնչությամբ հայտարարություն է տարածելՈւկրաինայի զինված ուժերը հարվածել են Լուգանսկի հեռահաղորդակցական ընկերության շենքին․ փլատակների տակ կարող են մարդիկ լինելԱդրբեջանը ՄԱԿ-ի ամբիոնից բարձրացրել է պատերազմի ընթացքում անհետ կորած ադրբեջանցիների հարցը
Քաղաքականություն

Պուտին-Էրդողան հարաբերությունները դժվար է նախկինի պես «փայլուն» անվանել, հնարավոր է, որ ռուս-թուրքական մրցակցության ակտիվացումը տարածվի նաև Հարավային Կովկասում. Շարմազանով

ՀՀԿ մամուլի խսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ռուս-թուրքական հարաբերությունները թևակոխում են նոր՝ անվստահության փուլ։

Միջազգային փորձագիտական շրջանակները կանխատեսում են նոր լարված փուլ ռուս-թուրքական հարաբերություններում։

Նոր էտապի մեկնարկը հունիսին Սանկտ Պետերբուրգի տնտեսական ֆորումում տվեց ՌԴ նախագահը, ով իր բացահայտ դժգոհությունը հայտնեց Անկարայի Ուկրաինային ցուցաբերած ռազմական աջակցության առնչությամբ:

ՌԴ-ում նաև դժգոհ են պաշտոնական Անկարայի ակտիվ համագործակցությունից արևմտյան ֆինանսական կառույցների հետ՝ ի հաշիվ ՌԴ-ի հետ համագործակցության խորացման։

Թեև Էրդողանն անպատասխան թողեց Կրեմլի դժգոհությունը, փորձագիտական շրջանակները ակտիվ քննարկում են, թե ինչը ստիպեց Մոսկվային կոշտացնել հռետորաբանությունը, ընդհուպ Թուրքիային ուղղված կոչերը՝ հրաժարվելու ռուսական գազից և հացահատիկից:

Եթե սրան գումարենք Պուտինի պարբերաբար հետաձգվող պաշտոնական այցն Անկարա, ՌԴ-Թուրքիա առևտրաշրջանառության նվազումը, ինչպես նաև Անկարա-Վաշինգտոն ռազմական համագործակցության ակտիվացումը, ապա գործ ունենք ռուս-թուրքական հարաբերությունների առնվազն պասիվացման հետ:

Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահական ընտրություններին Կրեմլը բացահայտ աջակցում էր Էրդողանին՝ 20 մլրդ դոլարի ներդրում անելով Թուրքիայում ԱԷԿ կառուցելու նպատակով, ինչպես նաև հետաձգվեց ռուսական գազի 20 մլրդ դոլար պարտքի մարումը Թուրքիայի կողմից։

Ակնհայտ է, որ ռուսական սպասումներն այս փուլում չարդարացան։

Էրդողանը հետընտրական շրջանում խորացրեց հարաբերությունները ոչ այնքան Մոսկվայի, որքան Վաշինգտոնի հետ։

2023թ. հունվարին Թուրքիան հանեց իր՝ Շվեդիայի ՆԱՏՕ-ին անդամակցության վետոն:

Ի պատասխան՝ ԱՄՆ կոնգրեսը «կանաչ լույս» վառեց Թուրքիային ամերիկյան F-16 կործանիչներ տրամադրելու համար:

Գաղտնիք չէ, որ ռուս թուրքական հարաբերությունների գլխավոր հակասությունը ուկրաինական հարցն է:

Թուրքիան շարունակում է հանդես գալ Ուկրաինայի տարածքային ամբողջականության օգտին, իսկ թուրքական Baykal ընկերությունը Կիևի մարզում հիմնադրել է անօդաչուների արտադրություն:

Այս իրողությունը ստիպեց պաշտոնական Մոսկվային հունիսին հայտարարել, թե Թուրքիան համագործակցում է Ուկրաինայի հետ, և արդյունքում Ռուսաստանից Թուրքիա գազատարը կարող է ռմբակոծվել հենց թուրքական անօդաչուների կողմից:

«Ես ոչինչ չեմ հորինում: Պարզապես տեղեկացրեք մեր ընկեր նախագահ Էրդողանին, թե ինչ է կատարվում»,- սա Վլ. Պուտինի կտրուկ արձագանքն է ստեղծված իրավիճակում:

Երկկողմ գործակցության տնտեսական արշալույսները ևս խաղաղ չեն:

Հունվարի 1-ից թուրքական բանկերն ամերիկյան պատժամիջոցների սպառնալիքի տակ դադարեցրին ՌԴ-ից դրամափոխադրումները:

Առևտրաշրջանառության կտրուկ նվազում տեղի ունեցավ։

Այս պայմաններում թուրքական ընդդիմությունն արդեն իսկ ջերմ շփումներ ունի Մոսկվայի հետ:

Մայիսին ՌԴ դեսպանն Անկարայում հանդիպեց ընդդիմադիր առաջնորդներից մեկի՝ Օզելի հետ։

Կա կարծիք, որ ռուս-թուրքական համագործակցությունը «թաղելը» դեռ վաղ է, բայց ակնհայտ է, որ Պուտին-Էրդողան հարաբերությունները դժվար է նախկինի պես «փայլուն» անվանել։

Ու հատկանշանական է, որ Մոսկվան դա այլևս չի էլ թաքցնում:

Հնարավոր է, որ ռուս-թուրքական մրցակցության ակտիվացումը տարածվի նաեւ Հարավային Կովկասում։

Իսկ ի՞նչ է անում այս պայմաններում նիկոլիստական իշխանությունը։

Փչացնում է հարաբերությունները ՌԴ-ի հետ ու ջերմացնում կապերը Թուրքիայի հետ՝ փաստացի դառնալով Անկարայի կամակատարն ու պետությունը սարքելով «պալիգոն»»։